images

 

ԱՐԵՎՄՏՅԱՆ ՈՒԿՐԱԻՆԱՅԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԸ/ԱՈՒԱՀ/ ՈՒկրաինայի IV(բարձրագույն) կարգի հավատարմագիր ունեցող պետական բարձրագույն ուսումնական հաստատություն է, որը հիմնադրվել է 1966թ․ Տերնոպոլ քաղաքում։

Հայաստանի Հանրապետության և Ուկրաինայի կրթության ու գիտության նախարարությունների փոխադարձ համաձայնությամբ ՀՀ և Ուկրաինայի կառավարությունների միջև կնքված միջպետական համաձայնագրի հիման վրա 2001թ. հոկտեմբերի 20-ին Երևանում բացվել է  Արևմտյան Ուկրաինայի ազգային համալսարանի Երևանի կրթագիտական ինստիտուտը` Ուկրաինայի միակ պետական բարձրագույն ուսումնական հաստատությունը Ուկրաինայի սահմաններից դուրս:

Ինստիտուտը հավատարմագրված է Ուկրաինայի կրթության և գիտության նախարարության կողմից, ունի IV (բարձրագույն) կարգի հավատարմագիր, լիցենզավորված է Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության և Ուկրաինայի կրթության և գիտության նախարարության կողմից 2001 թվականից: Արևմտյան Ուկրաինայի ազգային համալսարանի Երևանի կրթագիտական ինստիտուտն իր գործունեության ընթացքում հասել է մեծ ձեռքբերումների և իր արժանի տեղն է գրավում Հայաստանի առաջնակարգ բարձրագույն ուսումնական  հաստատությունների շարքում:

Արևմտյան Ուկրաինայի ազգային համալսարանը սերտ համագործակցում է կրթության և գիտության ոլորտում  ԱՄՆ-ի, Կանադաի, Ֆրանսիաի, Իտալիաի, Իսպանիաի, Շվեյցարիաի, Ավստրիաի, Նորվեգիաի, Դանիաի, Գեմանիաի, Սլովակիաի, Նիդեռլանդների, Լեհաստանի, Բուլղարիաի, Հունաստանի, Չինաստանի, Ղազախստանի, Տաջիկստանի, Մարոկկոի, Էկվադորի   և այլ երկրների համալսարանների հետ՝ կնքելով  երկկողմ պայմանագրեր: 

Շրջանավարտներն ստանում են Արևմտյան Ուկրաինայի ազգային համալսարանի միջազգային ճանաչում ունեցող ՊԵՏԱԿԱՆ ԴԻՊԼՈՄ՝ Ուկրաինայի կրթության և գիտության նախարարության կողմից, որը ճանաչվում է ոչ միայն Հայաստանի Հանրապետությունում, այլև ամբողջ աշխարհում:  Դիպլոմը համապատասխանում է Եվրոպական ստանդարտներին ինչը հնարավորություն է ընձեռում աշխատանքի անցնել աշխարհի ցանկացած երկրում։  Ուկրաինայի նախկին նախագահ Վիկտոր  Յուշչենկոն, մայր բուհի ռեկտոր Օկսանա Դեսյատնյուկը, և մեր ինստիտուտի տնօրեն Սահակ Ղուդրատյանը նույնպես մեր բուհի շրջանավարտներն են։