Ռեկտոր

ՏԱՏՀ Երևանի կրթագիտական ինստիտուտի ռեկտոր
Սահակ Մերուժանի Ղուդրատյան

տնտեսագիտության թեկնածու, դոցենտ,

 Ուկրաինայի կրթության վաստակավոր գործիչ

 

Ծննդյան տարեթիվը,  ամսաթիվը, ծննդավայրը՝

1963թ. հունվարի 12-ին ՀՀ Ախուրյանի շրջան, գ. Արևիկ:

Աշխատանքային գործունեությունը՝         
1991-1997թթ. «Գուդես» փոքր ձեռնարկությունում աշխատել է որպես  գործադիր տնօրեն:
1997-2000թթ. Ուկրաինայի Չեռնովցի մարզի մարզպետի խորհրդական:
2000-2001թթ. Ուկրաինայի Վերխովնի Ռադայում` պատգամավորի, գիտության և կրթության կոմիտեի նախագահի օգնական- խորհրդական:
2001թթ. նշանակվել է Տերնոպոլի ազգային  տնտեսագիտական համալսարանի Երևանի կրթագիտական ինստիտուտի տնօրեն, որտեղ աշխատում է մինչ օրս :

Ուկրայինայի Կառավարությունը և Նախագահը բարձր են գնահատել ՏԱՏՀ Երևանի կրթագիտական ինստիտուտի տնօրեն Սահակ Ղուդրատյանի աշխատանքը ինստիտուտի կայացման և զարգացման գործում: Ուկրաինայի և Հայաստանի միջև կրթության ասպարեզում փոխադարձ գործունեության մեջ ունեցած անձնական ներդրման համար Ս.Մ. Ղուդրատյանը պարգևատրվել է`

2002թ. հոկտեմբերին – Ուկրաինայի Նախագահի Պատվոգրով «Հայաստանի և Ուկրաինայի ժողովուրդների միջև բարեկամական կապերի զարգացման, կրթության և գիտության մակարդակի բարձրացման ուղղությամբ բեղմնավոր աշխատանք կատարելու համար»:

2002թ. նոյեմբերին – Ուկրաինայի կրթության և գիտության նախարար Վ. Կրեմենի «Ուկրաինայի կրթության գերազանցիկ» ոսկե մեդալով:

2004թ. մայիսին – ՏԱՏՀ-ի ռեկտորի հրամանով գրավոր շնորհակալություն է հայտնվել «Երևանի կրթագիտական ինստիտուտի տնօրեն Ս.Ղուդրատյանին առաջին շրջանավարտների կապակցությամբ. բարձր մասնագիտական, նվիրված և բարեխիղճ աշխատանքի համար»:

2005թ. – Ուկրաինայի կրթության և գիտության նախարար Ս. Նիկոլայենկոյի կողմից պարգևատրվել է Պատվոգրով` «Ուկրաինայի և Հայաստանի կրթության և գիտության ոլորտում հատուկ ներդրում ունենալու համար»:

2007թ. հոկտեմբերին – Ուկրաինայի կրթության և գիտության նախարար Ս. Նիկոլայենկոյի կողմից պարգևատրվել է «Պետրո Մագիլա» կրծքանշանով, ազգային կրթության ոլորտում պետական քաղաքականություն իրականացնելու, ուսումնական պրոցեսի կազմակերպման մեջ ունեցած հաջողությունների, կրթության որակի բարձրացման ասպարեզում անձնական մեծ ներդրում ունենալու համար:

2010թ. հոկտեմբերին – «Առևտրի Առաջատարների Ակումբ»-ի անդամների կողմից (Շվեյցարիա, ք. Ժնև, 7000 ներկայացուցիչներ 112 երկրից) Երևանի կրթագիտական ինստիտուտը ստացավ հատուկ «Նոր հազարյամյակի Միջազգային Պարգև», իսկ Ս.Մ.Ղուդրատյանը պարգևատրվեց «Ոսկե մեդալ»-ով, որպես հմուտ և պրոֆեսիոնալ ղեկավար:

2011թ. հունիսին – ՏԱՏՀ-ի ռեկտորի հրամանով պարգևատրվեց Պատվոգրով Երևանի կրթագիտական ինստիտուտի տասնամյակի և հայ-ուկրաինական հարաբերությունների ամրացման գործում նշանակալի ներդրման, բարեխիղճ աշխատանքի, պրոֆեսիոնալիզմի, ուսումնական ժամանակակից մեթոդների ներդրման, բեղմնավոր գիտամեթոդական գործունեության, մեթոդական և դաստիարակչական աշխատանքի որակի բարձրացման համար:

2014թ. հոկտեմբերին – ՏԱՏՀ Երևանի կրթագիտական ինստիտուտի տնօրեն Սահակ Մերուժանի Ղուդրատյանին Research Centre Europe Business Assembly նախագծից (Եվրոպայի բիզնես ասամբլեա) հրավեր է եկել մասնակցելու Վիեննայում կայանալիք ամենամյա Սուրբ Ծնունդի միջոցառմանը (29-31 դեկտեմբերի 2014 года) որպես I աստիճանի «Սուրբ Սոֆյա» միջազգային մրցանակի դափնեկիր:

2016թ. հուլիսին – Հայաստանի Հանրապետության Կրթության և գիտության Նախարարի հրամանով կրթության և գիտության ոլորտում ներդրման համար և Տերնոպոլի ազգային տնտեսագիտական համալսարանի Երևանի կրթագիտական ինստիտուտի 15-ամյակի կապակցությամբ, ինստիտուտի տնօրեն՝ Սահակ Մերուժանի Ղուդրատյանը պարգևատրվեց Հայաստանի Հանրապետության Կրթության և գիտության նախարարության բարձրագույն պարգևով՝ «Ոսկե հուշամեդալով»:

2016թ. հոկտեմբերին – Ուկրաինայի Նախագահ՝ Պետրո Ալեքսեյի Պորոշենկոյի հրամանագրով Սահակ Մերուժանի Ղուդրատյանին Ուկրաինայի կրթության աշխատողների օրվա կապակցությամբ, ազգային կրթության և գիտության ոլորտում ներդրած ավանդի, որակյալ մասնագետների պատրաստման, երկարամյա բեղմնավոր մանկավարժական գործունեության և բարձր պրոֆեսիոնալիզմի համար շնորհվել է կրթության ոլորտում Ուկրաինայի բարձրագույն պարգևը՝ «Ուկրաինայի կրթության վաստակավոր գործիչ» պատվավոր կոչումը: