Հայաստանի Հանրապետության և Ուկրաինայի կրթության և գիտության նախարարությունների փոխադարձ համաձայնությամբ 2001թ. Երևանում ստեղծվել է Տերնոպոլի ազգային տնտեսագիտական համալսարանի մասնաճյուղը, որն այսօր Ուկրաինայի կրթության և գիտության նախարարության և Տերնոպոլի ազգային տնտեսագիտական համալսարանի գիտական խորհրդի որոշումներով վերանվանվել է Տերնոպոլի ազգային տնտեսագիտական համալսարանի Երևանի կրթագիտական ինստիտուտ` Ուկրաինայի միակ պետական բարձրագույն ուսումնական հաստատությունը Հարավային Կովկասում:
Մայր բուհի 03.04.2001թ. գիտխորհրդի որոշմամբ, տնօրեն է նշանակվել նույն բուհի շրջանավարտ` տնտեսագիտության թեկնածու, դոցենտ Սահակ Մերուժանի Ղուդրատյանը:
ՏԱՏՀ Երևանի կրթագիտական ինստիտուտն իր գործունեության կարճ ժամանակահատվածում հասել է մեծ ձեռքբերումների և իր արժանի տեղն է զբաղեցրել Հայաստանի Հանրապետության առաջատար պետական բարձրագույն ուսումնական հաստատությունների շարքում:
Շրջանավարտներն աշխատանքի են անցնում ինչպես ՏԱՏՀ Երևանի կրթագիտական ինստիտուտում, այնպես էլ ՀՀ պետական հաստատություններում, բանկերում և այլ կազմակերպություններում:
Ինստիտուտի լսարանները, աշխատասենյակները կահավորված են համապատասխան կահավորանքով և սարքավորումներով:
Լսարաններ
![]() | ![]() |
Ինստիտուտում գործում է երեք համակարգչային լաբորատորիա` հագեցված համապատասխան տեխնիկայով, ինչպես նաև քիմիայի, ֆիզիկայի և կենսաբանության լաբորատորիաներ:
Համակարգչային լաբորատորիաներ
![]() | ![]() |
Կենսաբանության և ֆիզիկայի լաբորատորիաները
![]() | ![]() |
Ինստիտուտն ունի գրադարան` հագեցած մասնագիտական և գեղարվեստական գրականությունով, ինչպես նաև ուսանողներն օգտվում են ինստիտուտի էլեկտրոնային գրադարանից, որը հասանելի է ինստիտուտի կայքից:
Գրադարան
![]() | ![]() |
Գործում է սպորտդահլիճ` համալրված անհրաժեշտ սարքավորումներով:
Սպորտդահլիճ
![]() | ![]() |
Ինստիտուտն ունի հարմարավետ և կահավորված հանրակացարան, բուֆետ:
Հանրակացարան | Բուֆետ |
![]() | ![]() |