Հայտարարություն

Անհրաժեշտ է գլխավոր հաշվապահ :

Մեր շրջանավարտները կարող են զանգահարել ինստիտուտ

(010)62-29-59, 61-22-02:

 

 

 Տերնոպոլի ազգային պետական տնտեսագիտական համալսարանի Երևանի կրթագիտական  ինստիտուտը  կազմակերպում  է  մրցույթ      II  և III կուրսերի գերազանց առաջադիմությամբ ուսանողների համար.

Լեհաստանում՝ Կատովիցե, Լոդզ և Պոզնան քաղաքների պետական համալսարաններում, 

մեկ կիսամյակ  անվճար  սովորելու  համար:

Հատկացվում  է հանրակացարան:

Անգլերեն  լեզվի իմացությունը  պարտադիր է:

Ցանկացողները կարող են դիմել ուսումնական մաս  մինչև 10.10.2018թ:

Տնօրինություն

Սույն թվականի մայիսի 17-ին ժամը 12:00-ին Տերնոպոլի ազգային տնտեսագիտական համալսարանի Երևանի  կրթագիտական ինստիտուտում տեղի կունենա միջոցառում՝ նվիրված մայիսյան տոներին:
Տերնոպոլի ազգային պետական տնտեսագիտական համալսարանի Երևանի կրթագիտական ինստիտուտի Ուսանողական խորհուրդը կազմակերպում է ուսանողական կոնֆերանս՝ «ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ» խորագրով, որը տեղի կունենա սույն թվականի ապրիլի 21-ին:
Կոնֆերանսին կարող են մասնակցել առկա և հեռակա կրթաձևի, ինչպես նաև քոլեջի ուսանողները:Ցանկացողները կարող են դիմել Ուսանողական խորհուրդ:
Կոնֆերանսի զեկույցները ներկայացնել Ուսանողական խորհուրդ մինչև 14.04.2017թ:
Տերնոպոլի ազգային պետական տնտեսագիտական համալսարանի Երևանի կրթագիտական ինստիտուտի Ուսանողական խորհուրդը կազմակերպում է ”ԻՆՏԵԼԵԿՏՈՒԱԼ ԽԱՂ” որը տեղի կունենա 10.04.2017թ.
2017թ. հունիսի 1-ին Տերնոպոլի ազգային տնտեսագիտական համալսարանի Երևանի կրթագիտական ինստիտուտում տեղի կունենա Գիտաժողով հետևյալ խորագրով <<Ներդրումները և տնտեսական աճը>>:
Տերնոպոլի ազգային տնտեսագիտական համալսարանի Երևանի կրթագիտական ինստիտուտը սկսում է անվճար նախապատրաստական դասընթացներ ապրիլի 3-ից, նախատեսված ինչպես հիմնական դպրոցների այնպես էլ ավագ դպրոցների ավարտական դասարանի աշակերտների և բոլոր նրանց համար, ովքեր ցանկանում են ընդունվել ՏԱՏՀ Երևանի կրթագիտական ինստիտուտ:Դասընթացի նպատակն է դիմորդներին պատրաստել համալսարանի ընդունելության քննություններին: Դասընթացին մասնակցությունը նաև լավ հնարավորություն է ծանոթանալու ՏԱՏՀ Երևանի կրթագիտական ինստիտուտի առանձնահատկություններին և դասավանդման մեթոդներին:
Նախորդ տարիների փորձը ցույց է տալիս, որ նախապատրաստական դասընթացի մասնակիցների մեծամասնությունը հաջողությամբ ընդունվում են համալսարան: Անվճար նախապատրաստական դասընթացը անցկացվում է օտար լեզու(անգլերեն), մաթեմատիկա, ինֆորմատիկա առարկաներից: