ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

«ՀՈԼՈԴՈՄՈՐԸ ՈւԿՐԱԻՆԱՅՈՒՄ 1932-1933 ԹՎԱԿԱՆՆԵՐԻՆ, ՈՐՊԵՍ ՈՒԿՐԱԻՆԱՑԻ ԺՈՂՈՎՐԴԻ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ» ԽՈՐԱԳՐՈՎ ԿՈՆՖԵՐԱՆՍ

Ս/թ նոյեմբերի 22-ին Տերնոպոլի ազգային տնտեսագիտական համալսարանի Երևանի կրթագիտական ինստիտուտում կայացավ «Հոլոդոմորը Ուկրաինայում 1932-1933 թվականներին, որպես ուկրաինացի ժողովրդի ցեղասպանություն» խորագրով կոնֆերանս ի հիշատակ Ուկրաինայում 1932-1933 թթ. «Հոլոդոմոր»-ի ժամանակ զոհված միլիոնավոր ուկրաինացիների: Կոնֆերանսի խորհրդանիշն էր՝ «Մենք հիշում ենք: Մենք ուժեղ ենք»:
Կոնֆերանսին ներկա էին ՀՀ-ում Ուկրաինայի գործերի ժամանակավոր հավատարմատար՝ Ավտոնոմով Դենիս Լեոնիդովիչը և դեսպանատան աշխատակիցները, Ուկրաինական համայնքի ղեկավար՝ Աննա Հարությունյանը, Տերնոպոլի ազգային տնտեսագիտական համալսարանի Երևանի կրթագիտական ինստիտուտի պրոֆեսորադասախոսական կազմը և ուսանողները:
Կոնֆերանսին բացման խոսքով ելույթ ունեցավ ՏԱՏՀ Երևանի կրթագիտական ինստիտուտի տնօրեն Սահակ Մերուժանի Ղուդրատյանը և նշեց, որ եթե աշխարհը, այդ թվում Ուկրաինան և հրեաները խիստ քննադատեին հայերի ցեղասպանությունը 1915թ.-ին և խիստ պատժվեին ցեղասպանության կազմակերպիչները, շատ հնարավոր էր, որ չլիներ Ուկրաինայի «Հոլոդոմոր»-ը և հրեաների «Հոլոքոստ»-ը: Պետք է հիշել, ճանաչել և դատապարտել զանգվածային մարդասպանությունները, որպիսի չկրկնվեն անցած դարի զանգվածային ցեղասպանությունները:
Կոնֆերանսին ելույթ ունեցավ ՀՀ-ում Ուկրաինայի գործերի ժամանակավոր հավատարմատար՝ Ավտոնոմով Դենիս Լեոնիդովիչը, նա ողջունեց ներկաներին, շնորհակալություն հայտնեց տնօրեն՝ Սահակ Ղուդրատյանին, պրոֆեսորադասախոսա-կան կազմին և ուսանողներին Ուկրաինայի պատմության ամենաողբերգական իրադարձությունը նման կերպ կազմակերպելու և ներկայացնելու համար:
Կոնֆերանսին իրենց աշխատանքներով ելույթ ունեցան պրոֆեսորադասախոսական անձնակազմից դասախոսներ՝ Դիանա Բաբայանը, Հակոբ Գրիգորյանը, ինչպես նաև ֆինանսներ, բանկային գործ և ապահովագրություն մասնագիտության 1-ին կուրսի ուսանողներ՝ Յուլյա Նակոնեչնիկովան, Գոհար Գրիգորյանը, Անիկա Վարդանյանը, Գայանե Տիմչենկոն, Լիլյա Մակարյանը և 4-րդ կուրսի ուսանող Արման Մխիթարյանը:
Կոնֆերանսի ավարտին ՏԱՏՀ Երևանի կրթագիտական ինստիտուտի տնօրեն՝ Սահակ Ղուդրատյանը, շնորհակալություն հայտնեց կոնֆերանսի կազմակերպիչներին, մասնակիցներին և բոլոր ներկաներին:

[easingslider id=”5172″]

ՀԱՆԴԻՊՈՒՄ ԹԱՏՐՈՆԻ ԵՎ ԿԻՆՈՅԻ ԴԵՐԱՍԱՆ ՎԱԼԵՐԻ ՍՏԵՓԱՆՅԱՆԻ ՀԵՏ

Ս/թ նոյեմբերի 13-ին Տերնոպոլի ազգային տնտեսագիտական համալսարանի Երևանի կրթագիտական ինստիտուտը հյուրընկալել է թատրոնի և կինոյի դերասան, ռեժիսոր, դրամատուրգ, պրոդյուսեր, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ (1991), Ուկրաինայի կինեմատոգրաֆիստների միության անդամ, արվեստի պատմության դոկտոր, և ի վերջո մեր հայրենակից Վալերի Ստեփանյանին:
Նա հանդիպեց ուսանողների և աշխատակիցների հետ և ներկայացրեց մի քանի դրվագներ իր կյանքից և արվեստից:

[easingslider id=”5081″]

«ԷՐԵԲՈՒՆԻ-ԵՐԵՎԱՆ 2801»

Ս/թ հոկտեմբերի 19-ին Հայասատնի Հանրապետությունը նշում է «Էրեբունի-Երևան 2801» տոնակատարությունը: Երևան քաղաքի բոլոր վարչական շրջաններում կազմակերպվել են տարբեր միջոցառումներ «Էրեբունի-Երևան 2801» տոնակատարությանը նվիրված՝ «Ոսկե աշուն» խորագրով: Ինչպես Երևանի բոլոր վարչական շրջանները այնպես էլ Ավան վարչական շրջանը կազմակերպել էր միջոցառւմ, որին մասնակցել է նաև Տերոպոլի ազգային տնտեսագիտական համալսարանի Երևանի կրթագիտական ինստիտուտը, ներկայացնելով Ուկրաինական կթությունը, մշակույթը և պատմությունը: Ողջ այցելուներին ներկայացնելով ոչ միայն Ուկաինական կրթության արժանի բարձունքները, եվրոպական ուսուցման մեթոդաբանությունը այլև Ուկաինական ժողովրդի հյուրասիրությունը՝ բոլոր անցորդներին հյուրասիրեցինք ուկրաինական վարնենիկներ, ուկաինական սալ, ուկրաինական քաղցրավենիք, որոնք շատ ընդունված է Հայասանի Հանրապետությունում:
Միջոցառման ընթացքում այցելել է Ավան վարչական շրջանի ղեկավար՝ Արա Դանիելյանը եւ այլ հյուրեր:
Հատուկ շնորհակալություն ենք հայտնում Երևանի քաղաքապետարանին նման միջոցառում կազմակերպելու համար, որի ընթացքում հնարավորություն ընձեռնվեց մեկ անգամ ևս ներկայացնել Հայաստանի դարավոր բարեկամ՝ Ուկրաինայի կրթությունն ու մշակույթը Երևանում:

[easingslider id=”5144″]

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՈւԿՐԱԻՆԱՅԻ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՏՈՆԵՐԻՆ ՆՎԻՐՎԱԾ ՄԻՋՈՑԱՌՈւՄ

Սույն թվականի հոկտեմբերի 17-ին Տերնոպոլի ազգային տնտեսագիտական համալսարանի Երևանի կրթագիտական ինստիտուտում տեղի ունեցավ ավանդույթ դարձած հերթական միջոցառումներից մեկը՝ ցերեկույթ, նվիրված Հայաստանի Հանրապետության և Ուկրաինայի անկախության տոներին: Միջոցառմանը ներկա էին Ուկրաինայի գործերի ժամանակավոր հավատարմատար՝ Դենիս Լեոնիդովիչ Ավտոնոմովը, Ավան վարչական շրջանի կրթության մշակույթի և սպորտի բաժնի պետ՝ Լիլիթ Ղազարյանը, Ուկրաինական համայնքի ղեկավար՝ Աննա Հարությունյանը, ՏԱՏՀ Երևանի կրթագիտական ինստիտուտի տնօրեն, Ուկրաինայի պատվավոր հյուպատոս՝ Սահակ Մերուժանի Ղուդրատյանը, պրոֆեսորադասախոսական անձնակազմը և ուսանողները:
Շնորհավորական խոսքով ելույթ ունեցավ Սահակ Ղուդրատյանը: Շնորհավորեց բոլորին անկախության տոների կապակցությամբ: Մաղթեց քաջ առողջություն, լավատեսություն, ուժ ու եռանդ, հաստատուն կամք և ամենայն բարիք, ամենակարևորը՝ խաղաղություն ողջ աշխարհին:
Ողջույնի խոսքով ելույթ ունեցավ նաև Դենիս Լեոնիդովիչ Ավտոնոմովը արտահայտեց իր հիացմունքը, շնորհավորեց երկու ժողովուրդներին, մաղթեց բարեկեցություն և խաղաղություն:
Միջոցառման ընթացքում գեղեցիկ երգ ու ասմունքով ելույթ ունեցան ՏԱՏՀ Երևանի կրթագիտական ինստիտուտի ուսանողները: Միջոցառումը անցավ ջերմ մթնոլորտում:

[easingslider id=”5158″]

 
 «ԱԶԳԻ ՈՍԿԵ ՖՈՆԴ»  ԳՐՔԻ ԵՎ «ՈւԿՐԱԻՆԱՅԻ ՊԵՏԱԿԱՆ ՊԱՐԳԵՎՆԵՐԻ ԴԱՓՆԵԿԻՐՆԵՐԻ» ՀԱՆՐԱԳԻՏԱՐԱՆԻ ԼՈւՍԱԲԱՆՈՒՄԸ

2019 թվականին Ուկրաինայում տպագրվել  է   «Ազգի Ոսկե Ֆոնդ» գիրքը, որում ընդգրկված են Ուկրաինայի  տարբեր ոլորտներում նորարարությունների ու  նորամուծությունների հեղինակներ,  ազգի համար անգնահատելի գործունեություն ծավալած գիտնականներ, կրթության և մշակույթի ոլորտի անվանի գործիչներ, որոնք համարվում են  ազգի ոսկե ֆոնդը:  

            Ուկրաինայի «Ազգի Ոսկե Ֆոնդ» գրքում, ընգրկված է նաև մեր հայրենակիցը, ով երկար տարիներ աշխատել է Ուկրաինայում և զբաղեցրել տարբեր բարձրաստիճան պաշտոններ, այժմ՝  Հայաստանի Հանրապետությունում Ուկրաինայի պատվավոր հյուպատոս,  ՏԱՏՀ  Երևանաի կրթագիտական ինստիտուտի  տնօրեն՝ Սահակ Ղուդրատյանը:

            2019 թվականին տպագրված «Ուկրաինայի Պետական Պարգևների Դափնեկիրների» Հանրագիտարանում, նույնպես մեկ էջ նվիրված է  Սահակ Ղուդրատյանին:  Ուկրաինայի  նախագահի 01.10.2016թ № 427 հրամանով  ազգային կրթության զարգացման գործում ներդրած ավանդի, երկարամյա  քրտնաջան մանկավարժական  գործունեության և բարձր պրոֆեսիոնալիզմի համար շնորհվել է «Ուկրաինայի կրթության վաստակավոր գործչի» պատվավոր կոչումը:

[easingslider id=”5129″]

2019 ԹՎԱԿԱՆԻ ՇՐՋԱՆԱՎԱՐՏՆԵՐԻՆ ԴԻՊԼՈՄՆԵՐԻ ՀԱՆՁՆՄԱՆ ՀԱՆԴԻՍԱՎՈՐ ԱՐԱՐՈՂՈՒԹՅՈՒՆԸ

Ս/թ օգոստոսի 3-ին Տերնոպոլի ազգային տնտեսագիտական համալսարանի Երևանի կրթագիտական ինստիտուտում տեղի ունեցավ միջոցառում՝ 2019 թվականի շրջանավարտներին դիպլոմների հանձնման հանդիսավոր արարողությունը:

Դիպլոմները շրջանավարտներին հանդիսավոր հանձնելուց հետո շնորհավորական խոսքով ելույթ ունեցավ ՏԱՏՀ Երևանի կրթագիտական ինստիտուտի տնօրեն՝ Սահակ Ղուդրատյանը:

Ողջույնի խոսքով ելույթ ունեցավ Հայաստանի Հանրապետությունում Ուկրաինայի դեսպանատան խորհրդատու Դենիս Ավտոնոմովը:

Միջոցառման ընթացքում գեղեցիկ երգերով ելույթ ունեցան ՏԱՏՀ Երևանի կրթագիտական ինստիտուտի ուսանողները:

[easingslider id=”5119″]

ՈՒԿՐԱԻՆԱՑԻ ԼՐԱԳՐՈՂՆԵՐԻ ԵՎ ԲԼՈԳԵՐՆԵՐԻ ԱՅՑԸ՝ ՏԵՐՆՈՊՈԼԻ ԱԶԳԱՅԻՆ ՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ԵՐԵՎԱՆԻ ԿՐԹԱԳԻՏԱԿԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏ

Ս/թ մայիսի 27-ին Ուկրաինացի մի շարք լրագրողներ և բլոգերներ այցելեցին Տերնոպոլի ազգային տնտեսագիտական համալսարանի Երևանի կրթագիտական ինստիտուտ:

Շրջեցին ինստիտուտում, մտան լսարաններ, գրադարան, լաբարատորիաններ և ծանոթացան ուսանողների հետ: Տնօրեն Սահակ Ղուդրատյանը պատմեց ինստիտուտի մասին, պատասխանեց լրագրողների մի շարք հարցերին: Լրագրողները իրենց զարմանքն ու հիացմունքը արտահայտեցին տեսնելով հայ ուսանողների՝  ովքեր վարժ խոսում են ուկրաիներեն լեզվով: Հանդիպումը կայացավ անմիջական և ջերմ մթնոլորտում:

[easingslider id=”5061″]

«ՄԵՆՔ ՉԵՆՔ ՄՈՌԱՆԱ ՁԵԶ ՀԵՐՈՍՆԵՐ»

ԽՈՐԱԳՐՈՎ ՄԻՋՈՑԱՌՈՒՄ

Սույն թվականի մայիսի 17-ին Տերնոպոլի ազգային տնտեսագիտական համալսարանի Երևանի կրթագիտական ինստիտուտը կազմակերպել էր Մայիսյան եռատոնին նվիրված միջոցառում՝ «Մենք չենք մոռանա Ձեզ՝ հերոսնե′ր» խորագրով:
Միջոցառմանը ներկա էին Հայաստանի Հանրապետությունում Ուկրաինայի դեսպանատան խորհրդատու Դենիս Ավտոնոմովը, Վետերանների միության խորհրդի փոխնախագահ՝ գնդապետ Միքայել Սարգսյանը և այլ անդամներ, Հայրենական Մեծ պատերազմի և Արցախյան պատերազմի վետերաններ, Ուկրաինական համայնքի ներկայացուցիչները և շատ այլ պատվավոր հյուրեր, ինչպես նաև Տերնոպոլի ազգային տնտեսագիտական համալսարանի Երևանի կրթագիտական ինստիտուտի պրոֆեսորադասախոսական կազմը և ուսանողները:
Շնորհավորական խոսքով ելույթ ունեցավ ՏԱՏՀ Երևանի կրթագիտական ինստիտուտի տնօրեն՝ Սահակ Ղուդրատյանը:
Ողջույնի խոսքով ելույթ ունեցավ Հայաստանի Հանրապետությունում Ուկրաինայի դեսպանատան խորհրդատու Դենիս Ավտոնոմովը:
Շնորակալական խոսքով ելույթ ունեցավ նաև Վետերանների միության փոխնախագահ՝ գնդապետ Միքայել Սարգսյանը, շեշտելով որ տասնութ տարի հաղթանակի օրը նշում ենք այս համալսարանում, որի համար հատուկ շնորհակալություն հայտնեց տնօրեն՝ Սահակ Ղուդրատյանին:
Միջոցառման ընթացքում ուսանողները կատարեցին հայրենասիրական երգեր և բանաստեղծություններ՝ նվիրված Հայրենական Մեծ Պատերազմի հաղթանակի 74 ամյակին, բերդաքաղաք Շուշիի ազատագրման և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանական բանակի ստեղծման 27 ամյակին:
Միջոցառման վերջում ելույթ ունեցավ Պաշտպանության նախարարի խորհրդական գեներալ-լեյտենանտ Մուրազ Սարգսյանը և միջոցառման մասնակիցներ՝ Արման Մխիթարյանին և Դիանա Բաբայանին պարգևատրեց պատվոգրերով:
Միջոցառումը եզրափակեց ՏԱՏՀ Երևանի կրթագիտական ինստիտուտի տնօրեն՝ Սահակ Ղուդրատյանը միջոցառման մասնակիցներին շնորհակալագրեր հանձնելով: Միջոցառումը ավարտվեց ավանդույթ դարձած տոնական ճաշկերույթով:

[easingslider id=”5032″]

16.05.2019թ.

ՈՒԿՐԱԻՆԱԿԱՆ ԱՎԱՆԴՈՒՅԹՆԵՐ ԵՎ ՍՈՎՈՐՈՒՅԹՆԵՐ

Ասեղնագործ վերնաշապիկի օրը խորհրդանշում է հիանալի, յուրահատուկ տոն ուկրաինական մշակույթում: Այդ օրը Ուկրաինայում եւ ամբողջ աշխարհում ապրող ուկրաինացիները մեծ տոնակատարությամբ են նշում:
Այս տարի մայիսի 16-ին որպես ուկրաինական կրթօջախ Տերնոպոլի ազգային տնտեսագիտական համալսարանի Երևանի կրթագիտական ինստիտուտի աշխատակազմը և ուսանողները նույնպես միացան այդ տոնին և ինստիտուտում ուկրաինական ասեղնագործ վերնաշապիկներով նշեցին ուկրաինական այդ գեղեցիկ ավանդույթը:

[easingslider id=”5022″]

24.04.2019թ.

 

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 104-ՐԴ ՏԱՐԵԼԻՑ

Ս/թ ապրիլի 24-ին Տերնոպոլի ազգային տնտեսագիտական համալսարանի Երևանի կրթագիտական ինստիտուտի վարչական աշխատակազմը, պրոֆեսորադասախոսական կազմը և ուսանողները տնօրեն Սահակ Ղուդրատյանի գլխավորությամբ ծաղիկներ խոնարհեցին և ծաղկեպսակ դրեցին Հայոց ցեղասպանության սուրբ նահատակների հիշատակը հավերժացնող հուշահամալիրում։

[easingslider id=”5003″]

23.03.2019թ.

ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ՇԱԲԱԹՕՐՅԱԿ

ԳԱՐՈՒՆ 2019

Ս/թ մարտի 23-ին Տերնոպոլի ազգային տնտեսագիտական համալսարանի Երևանի կրթագիտական ինստիտուտը ակտիվ մասնակցություն ցուցաբերեց ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության նախաձեռնությամբ «Մաքուր Հայաստան» ծրագրի շրջանակներում հայտարարված համապետական շաբաթօրյակին: #CleanArmeina

[easingslider id=”4960″]

09.03.2019թ.

ՏԱՏՀ ԵՐԵՎԱՆԻ ԿՐԹԱԳԻՏԱԿԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏՈՒՄ ԿԱՅԱՑԱՎ ՈՒԿՐԱԻՆԱՅԻ ՄԵԾԱՆՈՒՆ ԲԱՆԱՍՏԵՂԾ  ԵՎ  ՆԿԱՐԻՉ ՏԱՐԱՍ ՇԵՎՉԵՆԿՈՅԻ  ԾՆՆԴՅԱՆ 205 ԱՄՅԱԿԻՆ ՆՎԻՐՎԱԾ ՄԻՋՈՑԱՌՈՒՄ:

    Ուկրաինայի մեծանուն բանաստեղծ և նկարիչ Տարաս Շևչենկոյի ծննդյան 205 ամյակի կապակցությամբ Տերնոպոլի ազգային տնտեսագիտական համալսարանի Երևանի կրթագիտական ինստիտուտում հայտարարված էր Շևչենկոյին նվիրված օրեր: Եվ այդ կապակցությամբ ՏԱՏՀ Երևանի կրթագիտական ինստիտուտը պատրաստել էր անկյուն՝ նվիրված Մեծ Կոբզարի կյանքին և գործունեությանը (նկարներով և տեղեկատվությամբ):

Ս/թ մարտի7-ին ՏԱՏՀ Երևանի կրթագիտական ինստիտուտի տնօրեն Սահակ Ղուդրատյանը և ուկրաիներեն լեզվի դասախոսը Դիանա Բաբայանը պատմեցին ուսանողներին Շևչենկոյի կյանքի և գործունեության մասին, նրա ազգային միտքը հայրենասիրության դաստիարակության մեջ և հանճարի համաշխարհային մեծության մասին, իսկ ուսանողները ասմունքեցին Մեծ Կոբզարի բանաստեղծությունները ուկրաիներեն լեզվով և հայերեն թարգմանությամբ:

Շևչենկոյի օրերի տոնակատարության շրջանակներում ՏԱՏՀ Երևանի կրթագիտական ինստիտուտում կազմակերպվել էր ֆիլմի դիտում՝ ՛՛Հանճար Շևչենկոյի գաղտնիքները՛՛:

Տերնոպոլի ազգային տնտեսագիտական համալսարանի Երևանի կրթագիտական ինստիտուտը ս/թ մարտի 9-ին Օղակաձև այգում Տարաս Շևչենկոյի հուշարձանի մոտ կազմակերպել էր միջոցառում նվիրված մեծ բանաստեղծի ծննդյան 205 ամյակին:

Ներկա էին ՀՀ-ում Ուկրաինայի արտակարգ և լիազոր դեսպան՝ Լիտվին Պետրո Միխայիլովիչը, ՀՀ-ում Ուկրաինայի պատվավոր հյուպատոս` Ղուդրատյան Սահակ Մերուժանովիչը, ՏԱՏՀ Երևանի կրթագիտական ինստիտուտի պրոֆեսորադասախոսական անձնակազմը և ուսանողները, Ուկրաինական համայնքը՝ Աննա Հարությունյանի գլխավորությամբ, դեսպանատան աշխատակիցները, Շևչենկոյի անվան դպրոցի տնօրենը, ուսուցիչները և աշակերտները:

Դեսպան՝ Պետրո Լիտվինը ելույթ ունեցավ և ներկայացրեց Մեծ Կոբզարի գործունեության վերաբերյալ տեղեկություններ: Ելույթ ունեցան Տերնոպոլի ազգային տնտեսագիտական համալսարանի Երևանի կրթագիտական ինստիտուտի ուսանողները, ասմունքեցին մեծ հանճարի բանաստեղծություններից, ներկայացրեցին նրա արվեստը.

«Նրա գրիչը ուղղակի չէր շարժվում, նրա գրչի ամեն մի շարժը իմաստ ուներ: Նրա վրձինը կերտել է այնպիսի հիանալի կտավներ և նկարներ, որոնցով զմայլվել կարելի է» – Ռոզա Ղուդրատյան:

Միջոցառումը եզրափակեց Դնիպրո երգչախումբը, կատարելով Տարաս Շևչենկոյի «Կտակ» բանաստեղծության խոսքերով գրված երգը:

Միջոցառման ավարտին բոլոր ներկաները ծաղիկներ դրեցին մեծանուն բանաստեղծի հուշարձանին:

[easingslider id=”4905″]

22.11.2018թ.

ԿՈՆՖԵՐԱՆՍ Ի ՀԻՇԱՏԱԿ ՈՒԿՐԱԻՆԱՅՈՒՄ 1932-1933 ԹԹ. «ՀՈԼՈԴՈՄՈՐ»-Ի ԺԱՄԱՆԱԿ ԶՈՀՎԱԾ ՄԻԼԻՈՆԱՎՈՐ ՈՒԿՐԱԻՆԱՑԻՆԵՐԻ:

« ՈՒԿՐԱԻՆԱՆ ՀԻՇՈՒՄ Է,ԱՇԽԱՐՀԸ ՃԱՆԱՉՈՒՄ»

Ս/թ նոյեմբերի 22-ին Տերնոպոլի ազգային տնտեսագիտական համալսարանի Երևանի կրթագիտական ինստիտուտում կայացավ կոնֆերանս ի հիշատակ Ուկրաինայում 1932-1933 թթ. «Հոլոդոմոր»-ի ժամանակ զոհված միլիոնավոր ուկրաինացիների:
Կոնֆերանսի խորհրդանիշն էր՝ « Ուկրաինան հիշում է,աշխարհը ճանաչում»: 
Կոնֆերանսին ներկա էին ՀՀ-ում Ուկրաինայի արտակարգ և լիազոր դեսպան՝ Լիտվին Պետրո Միխայիլովիչը և դեսպանատան աշխատակիցները, քաղաքական փորձագետներ՝ Մեհրաբյան Ռուբենը և Իգիթյան Հովհաննեսը, Ուկրաինական համայնքի ղեկավար՝ Աննա Հարությունյանը և ներկայացուցիչները, Տերնոպոլի ազգային տնտեսագիտական համալսարանի Երևանի կրթագիտական ինստիտուտի պրոֆեսորադասախոսական կազմը և ուսանողները:
Կոնֆերանսի բացման խոսքով ելույթ ունեցավ ՏԱՏՀ Երևանի կրթագիտական ինստիտուտի տնօրեն Սահակ Մերուժանի Ղուդրատյանը, նա ելույթում նշեց որ եթե աշխարհը խիստ քննադատեր հայերի ցեղասպանությունը 1915թ.-ին և խիստ պատժվեին ցեղասպանության կազմակերպիչները, շատ հնարավոր էր, որ բոլշևիկները վախենային ուկրաինացի ժողովուրդի դեմ ցեղասպանություն կատարելուց: Իսկ լկտիացած Ադոլֆ Հիտլլերը չէր կարգադրի ոչնչացնել հրեաներին և չէր ասի.
«Ինչից եք վախենում ,1.5 միլիոն հայերի սպանեցին թուրքերը, որևիցէ մեկը կրեց պատասխանատվություն»:
Պետք է հիշել, ճանաչել և դատապարտել զանգվածային մարդասպանությունները, որպիսի չկրկնվեն անցած դարի ցեղասպանությունները:
Կոնֆերանսին ելույթ ունեցավ ՀՀ-ում Ուկրաինայի արտակարգ և լիազոր դեսպան Լիտվին Պետրո Միխայիլովիչը,նա ողջունեց ներկաների, շնորհակալություն հայտնեց ռեկտոր՝ Սահակ Ղուդրատյանին,պրոֆեսորադասախոսական կազմին և ուսանողներին Ուկրաինայի պատմության ամենաողբերգական իրադարձության հանդեպ անտարբեր չլինելու համար:
Կոնֆերանսի ընթացքում ցուցադրվեցին դրվագներ Ուկրաինայում 1932 – 1933 թթ. արհեստական սովի կազմակերպման և հետևանքների վերաբերյալ,կանանց ու մանուկների հրեշային կոտորածները փաստող տեսանյութեր:
Կոնֆերանսը իրենց ելույթներով շարունակեցին քաղաքական փորձագետներ՝ Մեհրաբյան Ռուբենը և Իգիթյան Հովհաննեսը,այնուհետև ուկրաինական համայնքի ղեկավար՝ Աննա Հարությունյանը ,վերջինս նշեց որ իր մայրը եղել է հոլոդոմորի ականատեսներից մեկը և պատմում էր զարհուրելի դեպքեր հոլոդոմորի մասին:
Կոնֆերանսին իրենց աշխատանքներով ելույթ ունեցան պրոֆեսորադասախոսական անձնակազմից դասախոսներ Դիանա Պավելի Բաբայանը, Հակոբ Թելմանի Գրիգորյանը, Լիլիթ Վասիլի Հովսեփյանը, Ռազմիկ Առաքելի Սահակյանը, Աննա Լևոնի Մինասյանը և ֆինանսներ, բանկային գործ և ապահովագրություն մասնագիտության, 3-րդ կուրսի ուսանողուհի Դիանա Ռուբենի Ավետիսյանը:
Կոնֆերանսի ավարտին ՏԱՏՀ Երևանի կրթագիտական ինստիտուտի տնօրեն՝ Սահակ Ղուդրատյանը, շնորհակալություն հայտնեց կոնֆերանսի կազմակերպիչներին ,մասնակիցներին և բոլոր ներկաներին:

[easingslider id=”4836″]

17.10.2018թ.

ՄԻՋՈՑԱՌՈՒՄ ՆՎԻՐՎԱԾ «ՀԱՅ – ՈՒԿՐԱԻՆԱԿԱՆ ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ 100 – ԱՄՅԱԿԻՆ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՈՒԿՐԱԻՆԱՅԻ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ 27-ՐԴ ՏԱՐԵԴԱՐՁԻՆ ԵՎ ԵՐԵՎԱՆԻ 2800 – ԱՄՅԱ ՀՈԲԵԼՅԱՆԻՆ»

Սույն թվականի հոկտեմբերի 17-ին Տերնոպոլի ազգային տնտեսագիտական համալսարանի Երևանի կրթագիտական ինստիտուտում մեծ շուքով և հանդիսավորությամբ անցկացվեց միջոցառում նվիրված «Հայ – ուկրաինական դիվանագիտական հարաբերությունների 100 – ամյակին, Հայաստանի Հանրապետության և Ուկրաինայի անկախության 27-րդ տարեդարձին և Երևանի 2800 – ամյա հոբելյանին»:
Միջոցառմանը ներկա էին Ուկրաինայի արտաքին գործերի փոխնախարար՝ Բոնդար Վասիլ Միրոնովիչը, Հայաստանի Հանրապետությունում Ուկրաինայի արտակարգ եւ լիազոր դեսպան՝ Լիտվին Պետրո Միխայիլովիչը, Ուկրաինայի արտաքին գործերի բաժնի վարիչ Ռոման Իգոր Սվյատոսլավովիչը, Վրեժ Սարուխանյանը, Անահիտ Սահակյանը և այլ պատվավոր հյուրեր, պրոֆեսորադասախոսական անձնակազմը և ուսանողները:
Միջոցառման ընթացքում ելույթ ունեցավ Ուկրաինայի արտաքին գործերի փոխնախարար՝ Բոնդար Վասիլ Միրոնովիչը, որը իր շնորհավորանքն ու հիացմունք արտահայտելուց բացի հանձնեց Տերնոպոլի ազգային տնտեսագիտական համալսարանի Երևանի կրթագիտական ինստիտուտի տնօրենին Ուկրաինայի արտաքին գործերի նախարարի հրամանը՝. «Սահակ Ղուդրատյանին նշանակել Ուկրաինայի պատվավոր հյուպատոս քաղաք Վանաձորում, հյուպատոսական իրավասության շրջանակներում ընդգրկել Հայաստանի Հանրապետության Լոռու, Արագածոտնի, Արմավիրի մարզերը»:
Ելույթ ունեցավ ՏԱՏՀ Երևանի կրթագիտական ինստիտուտի տնօրեն Սահակ Ղուդրատյանը, շնորհավորեց բոլոր ներկաներին Հայ – ուկրաինական դիվանագիտական հարաբերությունների 100 – ամյակի և Երևանի 2800- ամյակի կապակցությամբ: Խորին շնորհակալություն հայտնեց Ուկրաինայի արտաքին գործերի նախարար՝ Պավել Կլիմկինին և ողջ դիվանագիտական անձնակազմին նման վստահության համար և ասաց՝. «այս նոր պաշտոնը շատ պարտավորեցնող է, կփորձեմ և կաշխատեմ էլ ավելի բարելավել հայ- ուկրաինական հարաբերությունները»:
Միջոցառումը ավարտվեց հայկական երգով և ազգային պարով, ուսանողների կատարմամբ:

[easingslider id=”4808″]

13.10.2018թ.

ՏԱՐԱՍ ՇԵՎՉԵՆԿՈՅԻ ԱՐՁԱՆԻ ԲԱՑՄԱՆ ՀԱՆԴԻՍԱՎՈՐ ԱՐԱՐՈՂՈՒԹՅՈՒՆԸ

Ս/թ հոկտեմբերի 13-ին Երևան քաղաքի կենտրոնում, Օղակաձև զբոսայգում հանդիսավոր արարողությամբ բացվեց  ուկրաինացի բանաստեղծ, արվեստագետ, նկարիչ և ժողովրդագետ Տարաս Շևչենկոյի արձանը:

Արձանի բացումը կայացավ Ուկրաինայի անկախության 27-ամյակի , Ուկրաինայի Ժողովրդական Հանրապետության և Հայաստանի Առաջին Հանրապետության միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման հարյուրամյակի առթիվ:

Միջոցառմանը ներկա էին՝  Ուկրաինայի արտաքին գործերի նախարարության պետքարտուղար՝ Զայաթս Անդրեյ Իվանովիչը, Հայաստանի Հանրապետությունում Ուկրաինայի արտակարգ և լիազոր դեսպան՝ Լիտվին Պետրո Միխայելովիչը, Ազգային ժողովի պատգամավոր , արձանի կառուցման հովանավոր՝ Գագիկ Ծառուկյանը, Հայաստանի Հանրապետության  մշակույթի փոխնախարար՝ Վահե Բուդումյանը, Տերնոպոլի ազգային տնտեսագիտական համալսարանի Երևանի կրթագիտական ինստիտուտի տնօրեն Սահակ Ղուդրատյանը, Հայաստանում ուկրաինական համայնքի ղեկավար Աննա Հարությունյանը և բազմաթիվ հյուրեր:

Արձանը բացելու պատիվը տրվել էր ՀՀ-ում Ուկրաինայի արտակարգ և լիազոր դեսպան Պյոտր Լիտվինին, Ուկրաինայի արտաքին գործերի նախարարության պետքարտուղար՝ Զայաթս Անդրեյ Իվանովիչին, Ազգային ժողովի պատգամավոր Գագիկ Ծառուկյանին և Երևանի կրթագիտական ինստիտուտի տնօրեն Սահակ Ղուդրատյանին: Արձանի բացումն ընդունվեց բուռն ծափահարություններով: Այնուհետև  հնչեցին երկու երկրների օրհներգերը:

Տարաս Շևչենկոյի հուշարձանի բացումը կարևոր դերակատարություն է ունենալու հայ-ուկրաինական  մշակութային և տնտեսական հարաբերությունները ավելի սերտացնելու և ամրապնդելու գործում: 

Միջոցառումը եզրափակվեց Տերնոպոլի ազգային տնտեսագիտական համալսարանի Երևանի կրթագիտական ինստիտուտի ուսանողների երգով նվիրված Ուկրաինային:

[easingslider id=”4780″]

12.10.2018թ. 

ՈՒԿՐԱԻՆԱՅԻ ԱՐՏԱՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՊԵՏՔԱՐՏՈՒՂԱՐ ԶԱՅԱԹՍ ԱՆԴՐԵՅ ԻՎԱՆՈՎԻՉԻ ԱՅՑԸ ՏԵՐՆՈՊՈԼԻ ԱԶԳԱՅԻՆ ՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ԵՐԵՎԱՆԻ ԿՐԹԱԳԻՏԱԿԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏ

Ս/թ հոկտեմբերի 12-ին Տերնոպոլի ազգային տնտեսագիտական համալսարանի Երևանի կրթագիտական ինստիտուտ էր այցելել Ուկրաինայի արտաքին գործերի պետքարտուղար Զայաթս Անդրեյ Իվանովիչը:
Պետքարտուղար Զայաթս Անդրեյ Իվանովիչին ուսանողները, պրոֆեսորադասախոսական և վարչական աշխատակազմը դիմավորեցին ավանդական աղ ու հացով:
Կայացավ հանդիպում պրոֆեսորադասախոսական անձնակազմի և ուսանողների հետ: Հանդիպման ժամանակ Անդրեյ Իվանովիչը շատ բարձր գնահատեց Հայաստանում կազմակերպված Ֆրանկաֆոնիայի գագաթնաժողովը և շատ ջերմ արտահայտվեց Հայաստանի գեղատեսիլ վայրերի և հայերի հյուրասիրության մասին: Քննարկվեցին մի շարք հարցեր, այդ թվում նաև նյութատեխնիկական բազան թարմացնելու և ինստիտուտի լավագույն ուսանողների համար կազմակերպել անվճար երկշաբաթյա պրակտիկա Ուկրաինայի առաջատար կազմակերպություններում:
Հանդիպումը կայացավ շատ հետաքրքիր և ջերմ մթնոլորտում:

[easingslider id=”4745″]

05.10.2018թ.

 ՏԱՏՀ ԵՐԵՎԱՆԻ ԿՐԹԱԳԻՏԱԿԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏ ԷՐ ՀՅՈՒՐԸՆԿԱԼՎԵԼ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՈՒԿՐԱԻՆԱՅԻ ԱՐՏԱԿԱՐԳ ԵՎ  ԼԻԱԶՈՐ ԴԵՍՊԱՆ ԼԻՏՎԻՆ ՊԵՏՐՈՆ ՄԻԽԱՅԵԼՈՎԻՉԸ:

Ս/թ հոկտեմբերի 4-ին Տերնոպոլի ազգային տնտեսագիտական համալսարանի Երևանի կրթագիտական ինստիտուտ էր հյուրընկալվել Հայաստանում Ուկրաինայի արտակարգ և լիազոր դեսպան Լիտվին Պետրոն Միխայելովիչը:
Կայացավ հանդիպում ուսանողների և պրոֆեսորադասախոսական կազմի հետ:
Դեսպանը ողջունեց բոլորին,արտահայտեց իր հիացմունքը Հայաստանի մասին, քննարկվեցին առկա խնդիրները ինստիտուտում:
Դեսպանը նաև հայտնեց որ շուտով Հայաստան է ժամանելու Ուկրաինայի պետքարտուղար Զայաթս Անդրեյ Իվանովիչը և Ուկրաինայի արտաքին գործերի փոխնախարար Բոդնար Վասիլ Միրոնովիչը:
Նշվեց նաև որ Երևան քաղաքի Խանջյանի այգում հոկտեմբերի 13-ին բացվելու է Տարաս Շեվչենկոյի արձանը:
Դեսպան Լիտվին Պետրոն և համալսարանի ռեկտոր Սահակ Ղուդրատյանը շրջեցին բոլոր լսարաններով, լաբարատորիաններով և գրադարաններով:
Դեսպանը համալսարանի գրադարաններին նվիրեց գրքեր:
Հանդիպումը կայացավ ջերմ մթնոլորտում:

[easingslider id=”4712″]

18.05.2018թ.

«ՄԱՅԻՍՅԱՆ ԵՌԱՏՈՆԸ»

ՏԵՐՆՈՊՈԼԻ ԱԶԳԱՅԻՆ ՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ԵՐԵՎԱՆԻ ԿՐԹԱԳԻՏԱԿԱՆ  ԻՆՍՏԻՏՈՒՏՈՒՄ

Ինչպես ամեն տարի,այս տարի ևս Տերնոպոլի ազգային տնտեսագիտական համալսարանի Երևանի կրթագիտական ինստիտուտուտը կազմակերպել էր շքեղ միջոցառում նվիրված Մայիսյան եռատոնին:

Միջոցառման հյուրերն էին Հայաստանի Հանրապետությունում Ուկրաինայի ժամանակավոր հավատարմատար՝ Դենիս Լեոնիդի Ավտոնոմովը, Հայաստանի Հանրապետության վետերանների միության խորհրդի նախագահ՝ գնդապետ Սիմոն Եսայանը և այլ անդամներ, Հայրենական Մեծ պատերազմի և Արցախյան պատերազմի վետերանները, «Շիրակ Հայրենակցական միավորում» հասարակական կազմակերպության ներկայացուցիչները, Արմավիրի ինդուստրիալ-մանկավարժական պետական քոլեջի և Արմավիրի տարածաշրջանային պետական քոլեջի մանկավարժները և ուսանողները: Ներկաների թվում էին նաև Տերնոպոլի ազգային տնտեսագիտական համալսարանի Երևանի կրթագիտական ինստիտուտի պրոֆեսորադասախոսական կազմը և ուսանողները:

Ողջույնի խոսքով ելույթ ունեցան Հայաստանի Հանրապետությունում Ուկրաինայի ժամանակավոր հավատարմատար՝ Դենիս Լեոնիդի Ավտոնոմովը, ՏԱՏՀ Երևանի կրթագիտական ինստիտուտի տնօրեն՝ Սահակ Մերուժանի Ղուդրատյանը, Հայաստանի Հանրապետության վետերանների միության խորհրդի նախագահ՝ գնդապետ Սիմոն Եսայանը:

Միջոցառման ընթացքում հնչեցին մի շարք բանաստեղծություններ, հայրենական երգեր,ինչպես նաև շնորհակալական բազմաթիվ խոսքեր:

Միջոցառումը իր խոսքով եզրափակեց Պաշտպանության նախարարի խորհրդական գեներալ-լեյտենանտ Մուրազ Սարգսյանը և միջոցառման մասնակիցներ Օնիկ Աղեկյանին և Դիանա Ավետիսյանին պարգևատրեց պատվոգրերով,իսկ միջոցառման ակտիվ մասնակիցներին նվիրեց իր իսկ հեղինակային գրքերը:

Տոնական համերգից հետո ի պատիվ Մայիսյան հաղթանակների կազմակերպվեց ճաշկերույթ:

[easingslider id=”4524″]

12.05.2018 թ 

«ՀԱՆԴԻՊՈՒՄ 10 ՏԱՐԻ ԱՆՑ» ԽՈՐԱԳՐՈՎ

ՄԻՋՈՑԱՌՈՒՄ ՆՎԻՐՎԱԾ 2008 Թ. ՇՐՋԱՆԱՎԱՐՏՆԵՐԻՆ

 Տերնոպոլի ազգային տնտեսագիտական համալսարանի Երևանի կրթագիտական ինստիտուտի համար նշանակալից օր էր՝ ավանդույթ դարձած միջոցառումների  շարքում տեղ էր գտել այս միջոցառումը՝  հանդիպում համալսարանի 2008 թ. շրջանավարտների հետ «Տաս տարի անց» խորագրով:

Միջոցառմանը ներկա էին Հայաստանի Հանրապետությունում Ուկրաինայի ժամանակավոր հավատարմատար՝ Դենիս Լեոնիդի Ավտոնոմովը, ինչպես նաև նախկին Հայաստանի Հանրապետությունում Ուկրաինայի արտակարգ և լիազոր դեսպան՝ Ալեքսանդր Բոժկոն, բազմաթիվ հյուրեր, ինստիտուտի պրոֆեսորա-դասախոսական կազմը, 2008 թ. շրջանավարտներ և իհարկե ուսանողներ:

Այս միջոցառումը շատ սպասված էր, և համալսարանը շատ ջերմ ընդունեց մեր 2008 թ. շրջանավարտներին:

Միջոցառման ընթացքում ողջույնի խոսք հղեցին  ինստիտուտի տնօրեն՝ Սահակ Ղուդրատյանը, Ալեքսանդր Բոժկոն, Դենիս Ավտոնոմովը:

Շնորհակալական խոսք հայտնեցին  2008 թ. շրջանավարտների անունից՝ Դիանա Սահակյանը, առաջին շրջանավարտների անունից՝ Վալենտինա Մկրտչյանը և 2018 թ. ապագա  շրջանավարտների անունից՝ Նաիրուհի Վանոյանը, ներկայացնելով իր հեղինակային բանաստեղծությունը,  որը նվիրված էր համալսարանին և շրջանավարտներին:

Միջոցառումը ընթացավ շատ հաճելի և ջերմ մթնոլորտում երգերով և պարերով:

Միջոցառումը եզրափակվեց շատ գեղեցիք խոսքերով.

– Սիրելի շրջանավարտներ մենք հպարտ ենք, որ համալսարանն ունի Ձեր նման շրջանավարտներ և մենք էլ ենք համալրելու ձեր բազմահազար բանակը ցանկանում ենք, որ միշտ գարուն լինի Ձեզ հոգում, և մաղթում ենք  Ձեզ ամենայն բարիք, մինչ նոր հանդիպում:

[easingslider id=”4498″]

24.04.2018թ.

ՀԱՐԳԱՆՔԻ ՏՈՒՐՔ` Ի ՀԻՇԱՏԱԿ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԶՈՀԵՐԻ

Ս/թ ապրիլի 24-ին Տերնոպոլի ազգային տնտեսագիտական համալսարանի Երևանի կրթագիտական ինստիտուտի դասախոսները,ուսանողները և վարչական աշխատողները այցելեցին Ծիծեռնակաբերդի հուշահամալիր` ծաղկեպսակ դնելու հուշակոթողին և ծաղիկներ խոնարհելու Մեծ Եղեռնի սրբադասվածների հիշատակին:

[easingslider id=”4423″]

31.03.2018թ. 

ՀԱՄԱՔԱՂԱՔԱՅԻՆ ՇԱԲԱԹՕՐՅԱԿ

Ս/թ մարտի 31-ի առավոտից աշխուժ եռուզեռն արդեն իսկ նկատելի էր
Տերնոպոլի ազգային տնտեսագիտական համալսարանի Երևանի կրթագիտական ինստիտուտի բակում:Ինստիտուտի տնօրեն Սահակ Ղուդրատյանը և աշխատակազմը սիրով մասնակցեցին քաղաքապետարանի կողմից հայտարարված համաքաղաքային շաբաթօրյակին: Կարծում ենք յուրաքանչյուր քաղաքացի պարտավոր է մասնակցել շաբաթօրյակներին, եթե ուզում է գեղեցիկ ու բարեկարգ տեսնել իր քաղաքը:

[easingslider id=”4408″]

26.03.2018թ.

ՄԻՋՈՑԱՌՈՒՄ  ՆՎԻՐՎԱԾ ՄԵԾ ԳՐՈՂՆԵՐԻ ՀԻՇԱՏԱԿԻՆ

2018 թ. մարտի 26-ին Տերոպոլի ազգային տնտեսագիտական համալսարանի Երևանի կրթա-գիտական ինստիտուտում տեղի ունեցավ միջոցառում, նվիրված մեծ գրողների հիշատակին՝ Տարաս Շևչենկոյի և Եղիշե Չարենցի: Միջոցառմանը ներկա էին Հայաստանի Հանրապետությունում Ուկրաինայի ժամանակավոր հավատարմատար՝ Դենիս Լեոնիդի Ավտոնոմովը, ՀՀ-ում Ուկրաինայի դեսպանատան առաջին քարտուղար՝ Տարաս Լեոնիդի Յակովենկոն, ինչպես նաև ինստիտուտի ուսանողները և պրոֆեսորադասախոսական անձնակազմը: Ողջույնի խոսքով հանդես եկավ Տերոպոլի ազգային տնտեսագիտական համալսարանի Երևանի կրթա-գիտական ինստիտուտի տնօրեն՝ Սահակ Մերուժանի Ղուդրատյանը, ինչպես նաև Հայաստանի Հանրապետությունում Ուկրաինայի ժամանակավոր հավատարմատար՝ Դենիս Լեոնիդի Ավտոնոմովը:

Բոլոր ներկաներին շատ դուր եկավ «Մեծ Կոբզարի գլուխգործոցները» ֆիլմը (նկարներ `Տ.Գ. Շևչենկո, երաժշտություն` Ալեքսանդր Պոնոմարյով):

Ինստիտուտի ուսանողները ասմունքեցին Տ.Գ. Շևչենկոյի բանաստեղծությունները ուկրաիներեն և հայերեն լեզուներով, հնչեցին Չարենցի հայտնի բանաստեղծություններ, որոնք գերեցին բոլոր ներկաներին:

Հանդիսատեսը քարացած լսում էր Դիանա Ավետիսյանի հիանալի ակապելա կատարումը և բուռն ծափահարություններով ավարտվեց մեր միջոցառումը:

[easingslider id=”4393″]

22.12.2017թ.

ԱՄԱՆՈՐԻ ՄԻՋՈՑԱՌՈՒՄ ԵՎ ԴԻՄԱԿԱՀԱՆԴԵՍ

Ս/թ դեկտեմբերի 22-ին Տերնոպոլի ազգային տնտեսագիտական համալսարանի Երևանի կրթագիտական ինստիտուտում կայացավ Ամանորյա միջոցառում:Միջոցառումը կազմակերպվել էր Էջմիածնի Վ. Համազասպյանի անվան պետական քոլեջի և Տերնոպոլի ազգային տնտեսագիտական համալսարանի Երևանի կրթագիտական ինստիտուտի Ուսանողական խորհուրդների համատեղ նախաձեռնությամբ: Միջոցառմանը իրենց հումորային և երաժշտական համարներով հանդես եկան երկու ուսումնական հաստատությունների ուսանողները:Իսկ միջոցառման վերջում իրենց անակնկալ նվերներով հյուր եկան Ձմեռ պապն ու Ձյունանուշը:
Ամանորյա միջոցառման ավարտից հետո սկսվեց ուսանողների կողմից կազմակերպված Դիմակահանդեսը:

[easingslider id=”4256″]

28.11.2017թ.

«ՀՈԼՈԴՈՄՈՐԸ ՈՒԿՐԱԻՆԱՅՈՒՄ 1932 – 1933 ԹԹ.»

ԽՈՐԱԳՐՈՎ ԿՈՆՖԵՐԱՆՍ

Ս/թ նոյեմբերի 28-ին Տերնոպոլի ազգային տնտեսագիտական համալսարանի Երևանի կրթագիտական ինստիտուտը կազմակերպել էր «Հոլոդոմորը ՈՒկրաինայում 1932 – 1933 թթ.»  խորագրով կոնֆերանս,որի խորհրդանիշն էր՝ « Ուկրաինան հիշում է,աշխարհը ճանաչում»: Մինչ կոֆերանսի սկիզբը ինստիտուտի ուսանողները բոլոր ներկաներին ամրացրեցին կոնֆերանսը խորհրդանշող ուկրաինական դրոշը:

Կոնֆերանսին ներկա էին Հայաստանի Հանրապետությունում Ուկրաինայի ժամանակավոր հավատարմատար՝ Դենիս Լեոնիդի Ավտոնոմովը և դեսպանատան աշխատակիցները,Ուկրաինական համայնքի ղեկավար՝ Աննա Հարությունյանը և ներկայացուցիչները, Տերնոպոլի ազգային տնտեսագիտական համալսարանի Երևանի կրթագիտական ինստիտուտի պրոֆեսորադասախոսական կազմը և ուսանողները:

Կոնֆերանսի բացման խոսքով ելույթ ունեցավ ՏԱՏՀ Երևանի կրթագիտական ինստիտուտի տնօրեն տնտեսագիտության թեկնածու, դոցենտ Սահակ Մերուժանի Ղուդրատյանը: Ելույթում նշեց, որ հոլոդոմորը դա աննախադեպ ցեղասպանություն էր, որը չպետք է մոռանալ ,որպեսզի չկրկնվի նման ոճրագործություններ,որին զոհ են դարձել միլիոնավոր մարդիկ:

Կոնֆերանսին ելույթ ունեցավ Հայաստանի Հանրապետությունում Ուկրաինայի ժամանակավոր հավատարմատար՝ Դենիս Լեոնիդի Ավտոնոմովը,նա շնորհակալություն հայտնեց ռեկտոր՝ Սահակ Ղուդրատյանին,պրոֆեսորադասախոսական կազմին և ուսանողներին Ուկրաինայի պատմության ամենաողբերգական իրադարձության հանդեպ անտարբեր չլինելու համար:

Ուկրաինական համայնքի ղեկավար՝ Աննա Հարությունյանը ողջունեց կոնֆերանսի մասնակիցներին և նշեց որ իր մայրը եղել է հոլոդոմորի ականատեսներից մեկը և պատմում էր զարհուրելի դեպքեր հոլոդոմորի մասին:

Կոնֆերանսի ընթացքում ցուցադրվեցին դրվագներ Ուկրաինայում 1932 – 1933 թթ. արհեստական սովի կազմակերպման և հետևանքների վերաբերյալ,կանանց ու մանուկների հրեշային կոտորածները փաստող տեսանյութեր:

Կոնֆերանսին իրենց աշխատանքներով ելույթ ունեցան՝

Հումանիտար ամբիոնի դոցենտ,պատմական գիտությունների թեկնածու՝ Հակոբ Թելմանի Գրիգորյանը «Հոլոդոմորը Ուկրաինայում» թեմայով:

Ինչպես նաև ուսանողներ՝

Սյուզաննա Էդիկի Հունանյանը՝ուսանողական խորհրդի նախագահ, «Հաշվառում և աուդիտ» 3-րդ կուրս,« Հոլոդոմոր 1932- 1933 թթ. – ուկրաինական ազգի ցավը» թեմայով,

Մերի Սահակի Սահակյանը՝ «Համակարգչային ինժեներիա»  2-րդ կուրս, «Ուկրաինայի դառը հիշողությունը» թեմայով,

Դիանա Ռուբենի Ավետիսյանը, «Ֆինանսներ» 2-րդ կուրս,«Հոլոդոմոր 1932-1933 թթ. Ուկրաինյում՝ պատմություն և դաս ապագայի համար» թեմայով:

Կոնֆերանսի ավարտին ՏԱՏՀ Երևանի կրթագիտական ինստիտուտի տնօրեն՝ Սահակ Ղուդրատյանը, շնորհակալություն հայտնեց կոնֆերանսի կազմակերպիչներին ,մասնակիցներին և բոլոր ներկաներին:

[easingslider id=”4183″]

23.11.2017թ.  

«ԲԱՐԵԿԱՄՈՒԹՅՈՒՆ»

ԽՈՐԱԳՐՈՎ ՄԻՋՈՑԱՌՈՒՄ

     Ս/թ նոյեմբերի 23-ին Էջմիածնի Վարդգես Համազասպյանի անվան պետական քոլեջում տեղի ունեցավ  շքեղ միջոցառում «Բարեկամություն» խորագրով: Միջոցառումը կազմակերպվել էր Տերնոպոլի ազգային տնտեսագիտական համալսարանի Երևանի կրթագիտական ինստիտուտի և Էջմիածնի Վ. Համազասպյանի անվան պետական քոլեջի համատեղ նախաձեռնությամբ:

         Միջոցառմանը  ներկա էին Հայաստանի Հանրապետությունում Ուկրաինայի ժամանակավոր հավատարմատար՝ Վասիլի Ֆեոդոսևիչ Սերդեգան, Ուկրաինայի դեսպանության առաջին քարտուղար՝ Տարաս Լեոնիդովիչ Յակովենկոն, Էջմիածնի քաղաքապետարանի ներկայացուցիչները՝ Տիգրան Կամավորյանը և Հովհաննես Հակոբյանը, Տերնոպոլի ազգային տնտեսագիտական համալսարանի Երևանի կրթագիտական ինստիտուտի ռեկտոր՝ Սահակ Մերուժանի Ղուդրատյանը, Էջմիածնի Վարդգես Համազասպյանի անվան պետական քոլեջի տնօրեն՝ Սերգեյ Զաքարյանը, մանկավարժական կազմը, աշխատակիցները  և ուսանողները: Միջոցառման վերջում Տերնոպոլի ազգային տնտեսագիտական համալսարանի Երևանի կրթագիտական ինստիտուտի ռեկտոր՝ Սահակ Ղուդրատյանը ի նշան բարեկամության հանձնեց պատվոգիր Էջմիածնի Վ. Համազասպյանի անվան պետական քոլեջի տնօրեն  Սերգեյ Զաքարյանին, իսկ միջոցառման բոլոր մասնակիցներին՝  շնորհակալագրեր:

Միջոցառման  խորհուրդը հավերժացնելու և սերնդեսերունդ փոխանցելու համար երկու ուսումնական հաստատությունների ղեկավարները  ստորագրեցին   «Բարեկամություն»  հուշագիր, որի միջոցով կառուցվեց  կամուրջ՝ Տերնոպոլի ազգային տնտեսագիտական համալսարանի Երևանի կրթագիտական ինստիտուտի և Էջմիածնի Վ. Համազասպյանի անվան պետական քոլեջի միջև, հիմք  հանդիսանալով  հարատև բարեկամության և համագործակցության:

[easingslider id=”4149″]

17.11.2017թ.

ՏՈՆԱԿԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄ ՆՎԻՐՎԱԾ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕՐՎԱՆ

Ս/թ նոյեմբերի 17-ին Տերնոպոլի ազգային տնտեսագիտական համալսարանի Երևանի կրթագիտական  ինստիտուտում տեղի ունեցավ ավանդույթ դարձած հերթական  միջոցառումներից մեկը՝ ցերեկույթ նվիրված Ուսանողների միջազգային օրվան: Միջոցառմանը ներկա էին ՏԱՏՀ Երևանի կրթագիտական   ինստիտուտի    տնօրեն՝    Սահակ Մերուժանի Ղուդրատյանը, պրոֆեսորադասախոսական անձնակազմը և ուսանողները:

             Շնորհավորական  խոսքով ելույթ ունեցավ  ՏԱՏՀ Երևանի  կրթագիտական ինստիտուտի    տնօրեն՝    Սահակ Մերուժանի Ղուդրատյանը: Շնորհավորեց բոլոր  ուսանողներին  Ուսանողների միջազգային օրվա կապակցությամբ: Մաղթեց  քաջ առողջություն, լավատեսություն, ուժ ու եռանդ, հաստատուն կամք,  հաջողություն ուսման մեջ և  բոլոր նպատակների իրականացում: Նշեց նաև, որ շնորհավորում է ոչ միայն ներկա ուսանողներին այլ նաև նրանց, ովքեր գտնվում են Հայաստանի Հանրապետության և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության սահմաններում և պաշտպանում են մեր անդորրը, և առհասարակ Հանրապետության բոլոր ուսանողներին, ովքեր   համարվում են մեր պետության զարգացման ու առաջընթացի կարևորագույն երաշխիքը և մեր երկրի ապագան:

Միջոցառման ընթացքում  գեղեցիկ երգ ու ասմունքով ելույթ ունեցան ՏԱՏՀ Երևանի կրթագիտական ինստիտուտի ուսանողները: Միջոցառումը անցավ ջերմ մթնոլորտում:

[easingslider id=”4132″]

14.10.2017թ.

 «ԷՐԵԲՈՒՆԻ-ԵՐԵՎԱՆ 2799»  ՏՈՆԱԿԱՏԱՐՈՒԹՅՈՒՆ

Ս/թ հոկտեմբերի 14-ին Տերնոպոլի ազգային տնտեսագիտական համալսարանի Երևանի կրթագիտական ինստիտուտի Ուսանողական խորհուրդը և աշխատակազմը մասնակցեց “Էրեբունի-Երևան-2799” տոնակատարությանը:
Էրեբունի ամրոց-քաղաքը` ներկայիս Երևանը, հիմնադրել է Արգիշտի Ա արքան իր տիրակալության 5-րդ տարում` մ.թ.ա. 782թ.:

[easingslider id=”4123″]

07.10.2017թ.

ՀԱՄԱՔԱՂԱՔԱՅԻՆ ՇԱԲԱԹՕՐՅԱԿ

Ս/թ հոկտեմբերի 7-ին Տերնոպոլի ազգային տնտեսագիտական համալսարանի Երևանի կրթագիտական ինստիտուտը իր մասնակցությունը ունեցավ ««Էրեբունի-Երևան 2799» տոնակատարությանն ընդառաջ կազմակերպվող համաքաղաքային շաբաթօրյակին:

[easingslider id=”4112″]

02.08.2017թ.

                ՇՐՋԱՆԱՎԱՐՏՆԵՐԻ ԴԻՊԼՈՄՆԵՐԻ ՀԱՆՁՆՄԱՆ ՀԱՆԴԻՍԱՎՈՐ                                                               ԱՐԱՐՈՂՈՒԹՅՈՒՆ և ՏՈՆԱԿԱՆ ՀԱՄԵՐԳ

                                         <<ԱՌՆՈ ԲԱԲԱՋԱՆՅԱՆ ՀԱՄԵՐԳԱՍՐԱՀ>>

2017 թ. Օգոստոսի 2-ին  արդեն իսկ ձևավորված գեղեցիկ ավանդույթի համաձայն՝ Երևան քաղաքի «Առնո Բաբաջանյան» համերգասրահում կայացավ Տերնոպոլի ազգային տնտեսագիտական համալսարանի Երևանի կրթագիտական ինստիտուտի  շրջանավարտների դիպլոմների հանձնման հանդիսավոր արարողությունը և տոնական համերգը: Միջոցառումը մեկնարկվեց Հայաստանի Հանրապետության և Ուկրաինայի օրհներգների ներքո:Շրջանավարտներին  իր շնորհավորական ուղերձն էր հղել Տերնոպոլի ազգային տնտեսագիտական համալսարանի ռեկտոր Կրիսովատի Անդրեյ Իգորեվիչը,որից հետո շրջանավարտներին հրավիրեցին բեմ և սկսվեց 2017թ. շրջանավարտների դիպլոմների հանձնման հանդիսավոր արարողությունը: Դիպլոմները հանձնում էին  ինստիտուտի ռեկտոր Սահակ Մերուժանի  Ղուդրատյանը և Հայաստանի Հանրապետությունում Ուկրաինայի գործերի ժամանակավոր հավատարմատար՝ Վասիլի Ֆեոդոսևիչ  Սերդեգան: Վերջինս շնորհավորեց մեր շրջանավարտներին մաղթելով առողջություն,հաջողություն և  որպեսզի իրենց ձեռք բերած գիտելիքները օգտագործեն իրենց հայրենիքի տնտեսության զարգացման համար:

Ողջույնի  խոսքով հանդես եկավ նաև Տերնոպոլի ազգային տնտեսագիտական համալսարանի Երևանի կրթագիտական ինստիտուտի ռեկտոր Սահակ Մերուժանի Ղուդրատյանը:

 Նա ասաց. <<Սիրելի շրջանավարտներ դիպլոմը առանց գիտելիքի դա մի թղթի կտոր է,իսկ երբ դիպլոմը հավաստիացնում է շրջանավարտի ստացած մասնագիտական գիտելիքը դառնում է մի հզոր փաստաթուղթ,որը կլուսավորի ձեր կյանքի ճանապարհը,դուք ստացել եք լավ գիտելիք, ծառայեք մեր հայրենիքին, վստահ եմ որ դուք Ձեր ստացած մասնագիտական գիտելիքները կօգտագործեք մեր երկրի տնտեսության զարգացման համար >>:

 Շրջանավարտները իրենց երախտիքի խոսքը արտահայտեցին, խորհի շնորհակալություն հայտնելով պր. Ղուդրատյանին,պրոֆեսորադասախոսական անձնակազմին և վարչական աշխատակազմին : Իսկ միջոցառման ավարտից հետո շրջանավարտները բարձր տրամադրությամբ ուղևորվեցին երեկույթի:

[easingslider id=”4097″]

28.06.2017թ.

Ուկրաինայի Սահմանադրության օրվան նվիրված միջոցառում

2017թ. հունիսի 28-ին Տերնոպոլի ազգային տնտեսագիտական համալսարանի Երևանի կրթագիտական ինստիտուտում տեղի ունեցավ միջոցառում նվիրված Ուկրաինայի Սահմանադրության օրվան: Միջոցառմանը ներկա էին Հայաստանի Հանրապետությունում Ուկրաինայի գործերի ժամանակավոր հավատարմատար՝  Վասիլի Ֆեոդոսևիչ  Սերդեգան և այլ բարձրաստիճան հյուրեր:

Միջոցառումը սկսվեց երկու երկրների օրհներգով, որից հետո իր ողջույնի խոսքով,  ուղիղ միացմամբ, շնորհավորական և շնորհակալական խոսքեր հղեց Տերնոպոլի ազգային տնտեսագիտական համալսարանի ռեկտոր  Անդրեյ Իգորևիչ Կրիսովատին: Ուսանողները համառոտ ներկայացրեցին Ուկրաինայի Սահմանադրության ընդունման մասին, որից հետո ելույթ ունեցավ Հայաստանի Հանրապետությունում Ուկրաինայի գործերի ժամանակավոր հավատարմատար՝  Վասիլի Ֆեոդոսևիչ  Սերդեգան, ՏԱՏՀ Երևանի կրթագիտական ինստիտուտի ռեկտոր, տ.գ.թ., դոցենտ, Ուկրաինայի կրթության վաստակավոր գործիչ՝ Սահակ Մերուժանի Ղուդրատյանը, Կիևի ազգային տնտեսագիտական համալսարանի  կորպորատիվ ֆինանսների և վերահսկման ամբիոնի վարիչ, տ.գ. դոկտոր պրոֆեսոր Օլեգ Ալեքսանդրովիչ Տերեշչենկոն:

Միջոցառումն ավարտվեց տոնական ընդունելություն-ֆուրշետով:

 [easingslider id=”3953″]

01.06.2017թ.

«Ներդրումներ և տնտեսական աճ» խորագրով գիտաժողով

2017թ. հունիսի 1-ին Տերնոպոլի ազգային տնտեսագիտական համալսարանի Երևանի կրթագիտական ինստիտուտում տեղի ունեցավ Գիտաժողով` «Ներդրումներ և տնտեսական աճ» խորագրով: Բացման խոսքով ելույթ ունեցավ ՏԱՏՀ Երևանի կրթագիտական ինստիտուտի ռեկտոր, տ.գ.թ., դոցենտ, Ուկրաինայի կրթության վաստակավոր գործիչ՝  Սահակ Մերուժանի Ղուդրատյանը: Կարևորելով թեմայի արդիականությունը, Սահակ Ղուդրատյանը նշեց, որ տնտեսության բարեփոխման գործընթացը և կայուն տնտեսական աճը պայմանավորված են հնարավոր ներդրումների ծավալով:  Ուստի ներդրումային գործունեության հետ կապված, ներդրումային միջավայրի խնդիրների և ներդրումների ծավալների վրա ազդող գործոնների ուսումնասիրումը ցանակացած երկրի առանցքային քայլերից է: Գիտաժողովին իրենց զեկուցումներով ելույթ ունեցան ՏԱՏՀ Երևանի կրթագիտական ինստիտուտի դասախոսները: Հիմնական քննարկումները ծավալվեցին տնտեսական աճի հատկանիշների, ներդրումների դրական և բացասական ասպեկտների, տնտեսական արդյունավետության բարձրացման, քաղաքական հիմքերի հետ կապված հարցերի շուրջ:

[easingslider id=”3877″]

25.05.2017թ.

ՈՒԿՐԱԻՆԱՅԻ ՆԱԽԱԳԱՀ՝ ՊՅՈՏՐ ՊՈՐՈՇԵՆԿՈՅԻ

 ՀՈԲԵԼՅԱՆԱԿԱՆ ՇՔԱՆՇԱՆԻ ՀԱՆՁՆՈՒՄԸ

ՍԱՀԱԿ ՂՈՒԴՐԱՏՅԱՆԻՆ

Սույն թվականի մայիսի 25-ին Տերնոպոլի ազգային տնտեսագիտական համալսարանի Երևանի կրթագիտական  ինստիտուտում տեղի ունեցավ հանդիսավոր արարողություն: Ներկա էին Հայաստանի Հանրապետության վետերանների միության խորհրդի նախագահ՝ գնդապետ Սիմոն Եսայանը,  Պատերազմի վետերանների կոմիտեի նախագահ՝ գնդապետ Պետրոս Պետրոսյանը և Տերնոպոլի ազգային տնտեսագիտական համալսարանի Երևանի կրթագիտական ինստիտուտի  աշխատակիցները:

Մեծ պատիվ համարելով՝ Հայաստանի Հանրապետության վետերանների միության խորհրդի նախագահ՝ գնդապետ Սիմոն Եսայանը Տերնոպոլի ազգային տնտեսագիտական համալսարանի Երևանի կրթագիտական  ինստիտուտի ռեկտոր՝ Սահակ Ղուդրատյանին հանձնեց Ուկրաինայի նախագահ՝ Պյոտր Պորոշենկոյի պարգևը՝ հոբելյանական շքանշան «Նացիզմի դեմ հաղթանակի 70 ամյակին» նվիրված:   Եվ նշեց, «մենք վերին աստիճանի հպարտության  զգացում ենք ապրում ամեն անգամ, երբ  լսում ենք, որ  պետք է գանք Տերնոպոլի ազգային տնտեսագիտական համալսարանի Երևանի կրթագիտական  ինստիտուտ, իմանալով հանդերձ, որ  Ձեզ մոտ այդպես բարձր մակարդակի վրա է ռազմահայրենասիրական դաստիարակությունը, առաջին և երկրորդ տաին չէ, որ այդ ամենը ինքներս տեսնում  ենք մեր աչքերով…»:

Շնորհավորանքի խոսքով հանդես եկավ  Պատերազմի վետերանների կոմիտեի նախագահ՝ գնդապետ Պետրոս Պետրոսյանը: Մարդ, որը 53 տարի ծառայել  է  Հայրենիքին, 1959թ. հրավիրվել է Ազգային անվտանգություն և զբաղվել հետախուզական գործունեությամբ, մինչ այժմ աշխատում է հայենասիրական ոգով՝ օրինակ ծառայելով հայ երիտասարդներին:

Մեծ հպարտության զգացումով շնորհավորանքի խոսքեր ուղղեցին ռեկտոր՝ Սահակ Ղուդրատյանին նաև Երևանի կրթագիտական  ինստիտուտի  աշխատակիցները:

[easingslider id=”3854″]

17.05.2017թ.

ՀԱՆԴԻՍԱՎՈՐ ՄԻՋՈՑԱՌՈՒՄ  ՆՎԻՐՎԱԾ՝

 ՄԱՅԻՍՅԱՆ ԵՌԱՏՈՆԻՆ

Սույն թվականի մայիսի 17-ին Տերնոպոլի ազգային տնտեսագիտական համալսարանի Երևանի կրթագիտական  ինստիտուտում տեղի ունեցավ ավանդույթ դարձած հերթական  միջոցառումներից մեկը՝ ցերեկույթ նվիրված մայիսյան եռատոնին:

Միջոցառմանը ներկա էին Հայաստանի Հանրապետությունում Ուկրաինայի դեսպանի ժամանակավոր հավատարմատար՝ Վադիմ Գրիգորևիչ Պիխուլյան,  Հայաստանի Հանրապետության վետերանների միության խորհրդի նախագահ՝ գնդապետ Սիմոն Եսայանը և այլ անդամներ, Հայրենական Մեծ պատերազմի և Արցախյան պատերազմի վետերաններ, Ավան վարչական շրջանի ղեկավարի խորհրդական՝ Վոլոդյա Բարսեղյանը, Ուկրաինական համայնքի ղեկավար՝  Աննա Հարությունյանը և այլ անդամներ, «Շիրակ Հայրենակցական միավորում» հասարակական կազմակերպության ներկայացուցիչները,  Երևանի թիվ 163  դպրոցի տնօրեն՝  Նարինե Վարդերեսյանը, Երևանի թիվ 37  դպրոցի տնօրեն՝  Նելլի Պարոնյանը և շատ այլ պատվավոր հյուրեր, ինչպես նաև Տերնոպոլի ազգային տնտեսագիտական համալսարանի Երևանի կրթագիտական ինստիտուտի պրոֆեսորադասախոսական կազմը և ուսանողները:

Ողջույնի խոսքով ելույթ ունեցավ  ՏԱՏՀ Երևանի կրթագիտական   ինստիտուտի    տնօրեն՝         Սահակ Մերուժանի Ղուդրատյանը: Շնորհավորեց բոլորին  Հայրենական Մեծ պատերազմի հաղթանակի 72 ամյակի, Շուշիի ազատագրման 25 ամյակի և  Լեռնային Ղարաբաղի  Հանրապետության պաշտպանական բանակի ստեղծման 25 ամյակի կապակցությամբ: Մաղթեց բոլոր վետերաններին  քաջ առողջություն, ուժ ու կորով և ցանկացավ, որ երկար տարիներ  միասին  տոնենք մայիսյան հաղթանակները  մեր ինստիտուտում:

Ելույթ ունեցավ Հայաստանի Հանրապետությունում Ուկրաինայի դեսպանի ժամանակավոր հավատարմատար՝ Վադիմ Գրիգորևիչ Պիխուլյան: Պատերազմի վերաբերյալ փաստարկներով հանդես եկավ Հայաստանի Հանրապետության վետերանների միության խորհրդի նախագահ՝ գնդապետ Սիմոն Եսայանը:

Միջոցառման ընթացքում ցուցադրվեցին դրվագներ Հայրենական Մեծ Պատերազմից, որից հետո ուսանողները կատարեցին հայրենասիրական երգեր և բանաստեղծություններ նվիրված՝   Հայրենական Մեծ Պատերազմի հաղթանակի 72 ամյակին, բերդաքաղաք Շուշիի ազատագրման և  Լեռնային Ղարաբաղի  Հանրապետության պաշտպանական բանակի ստեղծման 25 ամյակին: Միջոցառումը ավարտվեց  ավանդույթ դարձած տոնական  ճաշկերույթով:    

    [easingslider id=”3820″]

29.04.2017թ.

ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ՇԱԲԱԹՕՐՅԱԿ

Ս/թ ապրիլի 29-ին Տերնոպոլի ազգային տնտեսագիտական համալսարանի Երևանի կրթագիտական ինստիտուտի աշխատակազմը և ուսանողները մեծ ոգևորությամբ և սիրով մասնակցեցին համահայկական շաբաթօրյակին: Ինստիտուտի բակում իշխում էր ուրախ մթնոլորտ և բարձր տրամադրություն:
Համահայկական շաբաթօրյակի շրջանակում ինստիտուտի ուսանողները ձեռնամուխ էին եղել մաքրելու ինստիտուտի հարակից տարածքը, իրենց լուման ներդնելով մայրաքաղաքի մաքրության գործում: 
Ինչպես միշտ ակտիվություն ցուցաբերեց Ուսանողական խորհուրդը, իսկ իրենց աշխատասիրությամբ առանձնացավ <<Ֆինանսներ և վարկ>> IV կուրսը :
Շնորհակալ ենք մեր աշխատակիցներին և ուսանողներին ովքեր ցուցաբերեցին ակտիվ մասնակցություն համահայկական շաբաթօրյակին:
Համահայկական շաբաթօրյակը միայն մայրաքաղաքի մաքրման և բարեկարգման աշխատանքը չէ, այլ նաև մեր երիտասարդների մեջ սերմանելու սեր շրջակա միջավայրի հանդեպ:
Եկեք պահե՛նք մաքուր համայն հայության մայրաքաղաք Երևանը: 

[easingslider id=”3684″]

24.04.2017թ.

ՏԱՏՀ ԵրԿԳԻի կողմից ծաղկեպսակի տեղադրում 1915թ. Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիրում:
2017
թ. ապրիլի 24, Ծիծեռնակաբերդ, Երևան

Ս/թ ապրիլի 24-ին ՏԱՏՀ Երևանի կրթագիտական ինստիտուտի աշխատակազմը, դասախոսները և ուսանողները իրենց հարգանքի տուրքը մատուցեցին 1915 թ. զոհերի հիշատակին և ծաղկեպսակ դրեցին Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիրում:

 

21.04.2017թ.

Տերնոպոլի ազգային տնտեսագիտական համալսարանի Երևանի կրթագիտական ինստիտուտում կայացավ  ուսանողական կոնֆերանս «ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ» խորագրով

    Սույն թվականի ապրիլի 21-ին Տերնոպոլի ազգային տնտեսագիտական համալսարանի Երևանի կրթագիտական  ինստիտուտը կազմակերպել էր «ՀԱՅՈՑ  ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ» խորագրով ուսանողական կոնֆերանս, որի խորհրդանիշն էր՝«ՀԻՇՈՒՄ ԵՄ ԵՎ ՊԱՀԱՆՋՈՒՄ»: Մինչ կոնֆերանսի սկիզբը ինստիտուտի ուսանողները բոլոր ներկաներին ամրացրեցին կոնֆերանսը խորհրդանշող անմոռուկներ:

     Կոնֆերանսին ներկա էին  Ավան վարչական շրջանի ղեկավարի խորհրդական՝ Վոլոդյա Բարսեղյանը, Ավան վարչական շրջանի կրթության, մշակույթի և սպորտի բաժնի պետ՝ Լիլիթ Ղազարյանը, գրող, հրապարակախոս, լրագրող՝ Վրեժ Սարուխանյանը: Ուկրաինական համայնքի ղեկավար՝  Աննա Հարությունյանը, «Շիրակ Հայրենակցական միավորում» հասարակական կազմակերպության ներկայացուցիչներ՝ Արմինե Նազարեթյանը, Արմինե Մնացականյանը, Գուրգեն Թորոսյանը, Սարգիս Ազարյանը, Արմավիրի թիվ չորս ավագ  դպրոցի տնօրեն՝ Անի Քալաշյանը, աշակերտներն ու ուսուցիչները, Ավանի թիվ 12 պոլիկլինիկայի տնօրեն՝ Արմեն Վարդումյանը, Հերացու անվան ավագ դպորցի աշակերտները, Տերնոպոլի ազգային տնտեսագիտական համալսարանի Երևանի կրթագիտական ինստիտուտի պրոֆեսորադասախոսական կազմը և ուսանողները:

     Կոնֆերանսի բացման խոսքով ելույթ ունեցավ  ՏԱՏՀ Երևանի կրթագիտական   ինստիտուտի    տնօրեն՝  Սահակ Մերուժանի Ղուդրատյանը: Ելույթում նշեց, որ ցեղասպանությունը մեր կյանքի ամենաարյունոտ էջն է, որը չպետք է մոռանալ, որպեսզի չկրկնվի նման ոճրագործություն, որին զոհ են դարձել  մեկ ու կես միլիոն սրբադասված հայեր: Պարոն Ղուդրատյանն իր խորին երախտագիտությունը հայտնեց  այն պետություններին ու միջազգային կազմակերպություններին, որոնք ընդունել են ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ և նրա  խնդրանքով  մեկ րոպե լռությամբ հարգեցին զոհվածների հիշատակը:

     Կոնֆերանսին ելույթ ունեցավ Ավան  վարչական շրջանի ղեկավարի խորհրդական՝ Վոլոդյա Բարսեղյանը, փոխանցեց Երևանի քաղաքապետ՝ Տարոն Մարգարյանի և Ավան վարչական շրջանի ղեկավար՝ Մանվել Ջավադյանի ողջույնի խոսքերը կոնֆերանսի կազմակերպիչներին, և իր հիացմունքը հայտնեց նման ուսանողական կոնֆերանս կազմակերպելու և անցկացնելու համար:

     Լրագրող, հրապարակախոս, բանաստեղծ՝ Վրեժ Սարուխանյանը խորին խոնարհում հայտնեց ուսանողներին, քանի   որ  կարծում էր «Սա ավելին է քան կոնֆերանսը», համոզված էր՝ «այսօր կհաղթի նա, ով արդար է և հատկապես ուժեղը, առանց  ուժի  արդարությունը  կցկտուր ինքնա-մխիթարանք է, ինքնահանգստացում,  սեփական  թուլություն…»:

     Ուկրաինական համայնքի ղեկավար՝ Աննա Հարությունյանը ողջունեց կոնֆերանսի մասնակիցներին և ընթերցեց իր գրած բանաստեղծությունը՝ նվիրված Հայոց Մեծ Եղեռնի  Զոհերին:

     «Շիրակ Հայրենակցական միավորում» հասարակական կազմակերպության ներկայացուցիչ՝ Արմինե Նազարեթյանն  իր սրտի կանչով խոսք ուղղեց ուսանողներին. «հայ աղջիկները պետք է առյուծներ ծնեն, որպեսզի մեր ազգը հզորանա և ծնկի բերի թշնամուն»:  Երևանի կրթագիտական  ինստիտուտին նվիրեց գրքեր ցեղասպանության վերաբերյալ՝ տարբեր լեզուներով:

     Կոնֆերանսի ընթացքում ցուցադրվեցին դրվագներ 20-րդ դարի առաջին ցեղասպանությունից՝ հայ ժողովրդի նկատմամբ երիտթուրքերի և քեմալականների ոճրագործությունները,  վայրագ գործողությունները, կանանց ու մանուկների հրեշային կոտորածները փաստող տեսանյութեր: Փաստագրական  տեսանյութի հեղինակն է  ՏԱՏՀ Երևանի կրթագիտական ինստիտուտի «Ֆինանսներ, հաշվառում և աուդիտ» ամբիոնի վարիչ՝ Գոհար Մելիքբեկյանը:

Հովհաննես Շիրազի  «ՀԱՅՈՑ ԴԱՆԹԵԱԿԱՆ»-ից մեկ հատված  ընթերցեց հեռակա կրթաձևի

«Ֆինանսներ և վարկ» մասնագիտության, I կուրսի ուսանող՝ Կարեն Վարուժանի Հովհաննիսյանը:

Հայոց ցեղասպանությանը նվիրված զեկույցներով հանդես եկան ուսանողներ՝

Թամարա Արմենի Չոլախյանը – առկա կրթաձև, «Ֆինանսներ և վարկ»  IV  կուրս;

Նաիրուհի Վազգենի Վանոյանը – առկա կրթաձև, «Ֆինանսներ և վարկ», III  կուրս;

Ջեյներա Մարատի Պետրոսյանը – առկա կրթաձև, «Ֆինանսներ և վարկ», III  կուրս;

Նաիրա Արշավիրի Ավետիսյանը – հեռակա կրթաձև, «Ֆինանսներ և վարկ», I կուրս;

Լուսինե  Պատվականի Մարտիրոսյանը – հեռակա կրթաձև,  «Ֆինանսներ և վարկ», I կուրս;

Ժենիկ Նվերի Մինասյանը – Քոլեջ, առկա կրթաձև,  «Ֆինանսներ և վարկ», I  կուրս;

Սյուզի Էդիկի Հունանյանը – առկա կրթաձև, «Հաշվառում և աուդիտ», II  կուրս;

Վերջում Հովհաննես Շիրազի  «ՀԱՅՈՑ ԴԱՆԹԵԱԿԱՆ»-ից մեկ հատված  ընթերցեց Լուիզա

Հրանտի Մարկոսյանը – առկա կրթաձև, «Ֆինանսներ և վարկ», III կուրս:

        Կոնֆերանսի ավարտին ՏԱՏՀ Երևանի կրթագիտական ինստիտուտի    տնօրեն՝  Սահակ Ղուդրատյանը, շնորհակալություն հայտնեց բոլորին՝ հատկապես   կոնֆերանսի մասնակից ուսանողներին և նշեց, որ «Թուրքը պետք է հասկանա, որ ներողություն խնդրելով իրենց մեղքերը կքավեն, սակայն ցեղասպանության թեմայով կոնֆերանսները  չեն փակվում, քանի դեռ Թուրքիան չի ընդունել իր կատարած ոճրագործությունները, նույնիսկ եթե իրենք էլ ընդունեն, միևնույն է դա միշտ մնում է բաց…»:  

11.04.2017թ.

Տերնոպոլի ազգային տնտեսագիտական համալսարանի Երևանի կրթագիտական ինստիտուտում կազմակերպվեց Արիության դաս <<Քառօրյա պատերազմի հերոսներ>> թեմայով:

Ապրիլի 11-ին Տերնոպոլի ազգային տնտեսագիտական համալսարանի Երևանի կրթագիտական ինստիտուտում կազմակերպվեց Արիության դաս <<Քառօրյա պատերազմի հերոսներ>> թեմայով: Դասը վարեց Վ.Սարգսյանի անվան ռազմական համալսարանի հրետանու ֆակուլտետի մարտավարության և մարտական կիրառման ամբիոնի պետ, գնդապետ Կամո Պետրոսյանը:

10.04.2017թ.

 Տերնոպոլի ազգային տնտեսագիտական համալսարանի Երևանի կրթագիտական ինստիտուտում կայացավ  <<Ինտելեկտուալ խաղ>> մրցույթը:

Ապրիլի 10-ին Տերնոպոլի ազգային տնտեսագիտական համալսարանի Երևանի կրթագիտական ինստիտուտում կայացավ ՈՒս.խորհրդի կողմից կազմակեպված <<Ինտելեկտուալ խաղ>> մրցույթը: Մրցանակային տեղեր զբաղեցրած թիմերը ինստիտուտի կողմից պարգևատրվեցին պատվոգրերով, իսկ առաջին տեղ գրաված թիմի մասնակիցներին պարգևատրեցին նաև նվերներով:

 08.12.2016թ. 


Ուկրաինայի արտաքին գործերի նախարարության Ասիայի և Հարավային Եվրոպայի դեպարտամենտի տնօրեն`
Մուշկա Յուրի Յուրիյեվիչի այցը Տերնոպոլի
ազգային տնտեսագիտական համալսարանի Երևանի կրթագիտական ինստիտուտ
08 դեկտեմբեր 2016 թ., Երևան

2016 թ. դեկտեմբերի 8-ին Տերնոպոլի ազգային տնտեսագիտական համալսարանի Երևանի կրթագիտական ինստիտուտ հյուրընկալվեց Ուկրաինայի արտաքին գործերի նախարարության Ասիայի և Հարավային Եվրոպայի դեպարտամենտի տնօրեն Մուշկա Յուրի Յուրիյեվիչը: Կայացավ հանդիպում ինստիտուտի պրոֆեսորադասախոսական անձնակազմի հետ: Յուրի Յուրիյեվիչը իր շնորհակալությունը հայտնեց մասնաճյուղի աշխատակազմին և ինստիտուտի տնօրեն Սահակ Ղուդրատյանին՝ բարեխիղճ աշխատանքի և լավ մասնագետներ պատրաստելու համար: Նա շրջայց կատարեց ինստիտուտի լսարաններ, լաբորատորիաներ, գրադարաններ և իր գոհունակությունը հայտնեց ասելով, որ ինստիտուտը համալրված է բոլոր անհրաժեշտ պայմաններով որպեսզի կրթենք բարձր որակի մասնագետներ: Քննարկվեցին հարցեր, որոնք անհրաժեշտ են ինստիտուտին: Յուրի Յուրիյեվիչը խոստացավ ինստիտուտին հուզող հարցերը բարձրացնել Ուկրաինայի կրթության և գիտության նախարարությունում: Յուրի Յուրիյեվիչը շատ ջերմ արտահայտվեց Հայաստանի և հայերի մասին, նրան նաև դուր են եկել մեր թանգարանները, տեսարժան վայրերը և հայկական խոհանոցը: Հանդիպումը անցավ ջերմ մթնոլորտում: 

17.11.2016թ.

2016 թ. նոյեմբերի 17-ին Ուկրաինայի Կրթության և գիտության նախարար՝ Լիլիա Գրինևիչը այցելել է Տերնոպոլի ազգային տնտեսագիտական համալսարանի Երևանի կրթագիտական ինստիտուտ: 

17.11.2016թ.

Միջոցառում Ուսանողների միջազգային օրվա կապակցությամբ Տերնոպոլի ազգային պետական տնտեսագիտական համալսարանի Երևանի կրթագիտական ինստիտուտում
17 նոյեմբեր 2016 թ., Երևան

2016թ. նոյեմբերի 17-ին Ուսանողների միջազգային օրվա կապակցությամբ Տերնոպոլի ազգային պետական տնտեսագիտական համալսարանի Երևանի կրթագիտական ինստիտուտում տեղի ունեցավ միջոցառում: Ինստիտուտի տնօրեն՝ Սահակ Մերուժանի Ղուդրատյանը շնորհավորեց բոլոր ուսանողներին Ուսանողների միջազգային օրվա կապակցությամբ: Մաղթեց առողջություն, հաջողություն՝ ինչպես ուսման մեջ, այնպես էլ անձնական կյանքում: Նվիրեց նաև հուշանվերներ ուսանողներին և նշեց, որ ուսանողները մեր ապագան են և պետք է լավ սովորեն, որպեսզի մեր ապագան ավելի լավ լինի: 

01.11.2016թ.

ՏԱՏՀ Երևանի կրթագիտական ինստիտուտի 
աշխատակազմը և ուսանողները դիմավորում են ինստիտուտի 
տնօրեն Սահակ Մերուժանի Ղուդրատյանին 
01 նոյեմբեր  2016 թ., Երևան

2016 թ. նոյեմբերի 1-ին Տերնոպոլի ազգային տնտեսագիտական համալսարանի Երևանի կրթագիտական ինստիտուտում տիրում էր ուրախ մթնոլորտ` ինստիտուտի աշխատակազմը և ուսանողները դիմավորում էին ինստիտուտի տնօրեն Սահակ Մերուժանի Ղուդրատյանին:
Ս. Ղուդրատյանը վերադառնում էր Ուկրաինայից, որտեղ կայացել էր Տերնոպոլի ազգային տնտեսագիտական համալսարանի 50-ամյակին նվիրված հոբելյանական միջոցառումը և Մայր ԲՈՒՀԻ աշխատակիցներին Ուկրաինայի Նախագահի պետական պարգևների հանդիսավոր հանձնման արարողությունը: Պարգևատրվողների կազմում էր մեր ինստիտուտի տնօրեն՝ Սահակ Մերուժանի Ղուդրատյանը:
Ինստիտուտի աշխատակազմը և ուսանողները շնորհավորեցին Ս. Ղուդրատյանին Ուկրաինայի Նախագահի հրամանագրով կրթության ոլորտում Ուկրաինայի բարձրագույն պարգևի՝ «Ուկրաինայի կրթության վաստակավոր գործիչ» պատվավոր կոչման շնորհման կապակցությամբ:
Սահակ Ղուդրատյանը շնորհակալություն հայտնեց բոլորին և նշեց, որ այդ բարձր պարգևը ոչ միայն իրենն է, այլ ամբողջ կոլեկտիվի բեղմնավոր աշխատանքի արդյունքն է:

20.10.2016թ. 
21.10.2016
թ.

Տերնոպոլի ազգային տնտեսագիտական համալսարանի
50-
ամյակին նվիրված հոբելյանական միջոցառում և Մայր ԲՈՒՀԻ աշխատակիցներին Ուկրաինայի Նախագահի պետական պարգևների հանդիսավոր հանձնման արարողություն:
Տերնոպոլի Տարաս Շևչենկոյի անվան 
տարածաշրջանային դրամատիկական թատրոն
20
հոկտեմբեր  2016 թ., Տերնոպոլ, Ուկրաինա

2016 թ. հոկտեմբերի 20-ին, Ուկրաինայում՝ Տերնոպոլի Տարաս Շևչենկոյի անվան տարածաշրջանային դրամատիկական թատրոնի շենքում, կայացել է Տերնոպոլի ազգային տնտեսագիտական համալսարանի 50-ամյակին նվիրված հոբելյանական միջոցառումը և Մայր ԲՈՒՀԻ աշխատակիցներին Ուկրաինայի Նախագահի պետական պարգևների հանդիսավոր հանձնման արարողությունը:
Պարգևատրվողների թվում էր Տերնոպոլի ազգային տնտեսագիտական համալսարանի Երևանի կրթագիտական ինստիտուտի տնօրեն, տնտեսագիտության թեկնածու, դոցենտ՝ Սահակ Մերուժանի Ղուդրատյանը: 
Ուկրաինայի Նախագահի հրամանագրով Սահակ Մերուժանի Ղուդրատյանին Ուկրաինայի կրթության աշխատողների օրվա կապակցությամբ, ազգային կրթության և գիտության ոլորտում ներդրած ավանդի, որակյալ մասնագետների պատրաստման, երկարամյա բեղմնավոր մանկավարժական գործունեության և բարձր պրոֆեսիոնալիզմի համար շնորհվել է կրթության ոլորտում Ուկրաինայի բարձրագույն պարգևը՝ «Ուկրաինայի կրթության վաստակավոր գործիչ» պատվավոր կոչումը:
Պարգևը հանձնել է Տերնոպոլի մարզի  մարզպետ- Ստեփան Ստեփանի Բարնան և ընդգծել է, որ Սահակ Մերուժանովիչը Ուկրաինայի ազգային դրոշի բացառիկ կրողն է Հայաստանում:
Սահակ Ղուդրատյանը շնորհակալություն է հայտնել Ուկրաինայի Նախագահ Պետրո Պորոշենկոյին և բոլոր նրանց, ովքեր այդքան բարձր են գնահատել իր համեստ աշխատանքը:
2016 թ. հոկտեմբերի 21-ին՝ տոնակատարության երկրորդ օրը, Տերնոպոլի ազգային տնտեսագիտական համալսարանի դահլիճում տեղի ունեցավ համալսարանի 50-ամյակին նվիրված արարողությունը: Մայր բուհի ռեկտոր գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Կրիսովատի Անդրեյ Իգորեվիչը  իր խորհին շնորհակալությունը հայտնեց բոլոր աշխատողների և լավագույներին հանձնեց շնորհակալագրեր, որոնց թվում էր նաև մեր ինստիտուտի տնօրեն Սահակ Ղուդրատյանը: Ռեկտորը իր երախտագիտությունը հայտնեց նաև համալսարանի վետերաններին, որոնց թվում էր նախկին ռեկտոր, պրոֆեսոր Ուստենկո Ալեքսանդր Անդրեևիչը: Վերջինս իր հերթին իր շնորհակալությունը հայտնեց ռեկտոր Անդրեյ Իգորովիչին համալսարանը ճիշտ ուղիով տանելու համար:

7.10.2016թ.

Քաղպաշտպանության ուսումնավարժանք Տերնոպոլի ազգային տնտեսագիտական համալսարանի Երևանյան մասնաճյուղի տարածքում «Խոշոր հրդեհի դեպքում աշխատակիցների և ուսանողների պաշտպանության կազմակերպումը» թեմայով:    

                  07 հոկտեմբեր 2016 թ., Երևան

Համաձայն Երևանի քաղաքապետի N4166-Ա որոշման 2016 թ. հոկտեմբերի 7-ին Տերնոպոլի ազգային տնտեսագիտական համալսարանի Երևանյան մասնաճյուղի տարածքում անցկացվեց հատուկ տակտիկական ուսումնավարժանք «Խոշոր հրդեհի դեպքում աշխատակիցների և ուսանողների պաշտպանության կազմակերպումը» թեմայով: 
Նշված ուսումնավարժանքը կատարվեց մասնաճյուղի քաղպաշտպանության շտաբի պետ՝ Ալեքսեյ Կարապետյանիգլխավորությամբ: 
Ուսումնավարժանքին ներկա էին Երևանի Ավան վարչական շրջանի հրշեջ բաժնի պետ՝ փոխգնդապետ Սամվել Մարտիրոսյանը, Երևանի փրկարարական վարչության Ավան բաժնի ավագ հրահանգիչ՝ մայոր Աստղիկ Քամալյանը: 
Ուսումնավարժանքի պլանով նախատեսված գործողություններն էին՝ ուսանողների և աշխատակազմի տարհանումը հրդեհով բռնկված շենքից, հրդեհի մարումը, բուժօգնություն տուժածներին, շտապ օգնության կանչը, բոլոր գործողությունները կատարվեցին ճշգրիտ ժամկետներում: 
Հատուկ տակտիկական ուսումնավարժանքը գնահատվեց «գերազանց»: 

 23.09.2016թ.

Հայաստանի և Ուկրաինայի անկախության 25-ամյակին նվիրված
հանդիսավոր միջոցառում ՏԱՏՀ ԵրԿԳԻում
 23 սեպտեմբեր 2016 թ., Երևան

2016 թ. սեպտեմբերի 23-ին Տերնոպոլի ազգային տնտեսագիտական համալսարանի Երևանի կրթագիտական ինստիտուտում տեղի ունեցավ հանդիսավոր միջոցառում՝ նվիրվածՀայաստանի Հանրապետության և Ուկրաինայի անկախության 25-ամյակին: Հյուրերին ինստիտուտի ուսանողները դիմավորեցին հանդիսավորությամբ՝ աղ ու հացով:
Միջոցառմանը ներկա էին Ուկրաինայի Հերոս, անվանի բանաստեղծ, թարգմանիչ, սցենարիստ, դրամատուրգ, պետական և հասարակական գործիչ՝ Իվան Ֆյոդորի Դրաչը, Հայաստանի Հանրապետությունում Ուկրաինայի գործերի ժամանակավոր հավատարմատար՝ Վադիմ Գրիգորիի Պիխուլյան, հայտնի ամերիկահայ գրականագետ, թարգմանչուհի, հրապարակախոս, բարերար՝Մարո Մադոյան-Ալաջաջյանը, Հայաստանում Ուկրաինայի նախկին դեսպան՝ Ալեքսանդր Իվանի Բոժկոն, ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր՝ Ռոբերտ Սարգսյանը, Հայաստանում Ուկրաինայի նախկին հավատարմատար՝ Իվան Զագորոդնին, Երևանի Ավան վարչական շրջանի ղեկավար՝ Մանվել Ջավադյանը, ՀՀ ժողովրդական արտիստ՝ Սուրեն Գյանջումյանը, Երևանի գրողների միության նախագահ՝ Աբգար Ափինյանը, Տերնոպոլի ազգային տնտեսագիտական համալսարանի Երևանի կրթագիտական ինստիտուտի աշխատակազմը և ուսանողները: 
Հանդիսավոր միջոցառումը սկսվեց Հայաստանի Հանրապետության և Ուկրաինայի ազգային օրհներգերի ներքո:
Ողջույնի խոսք ասաց ՏԱՏՀ Երևանի կրթագիտական ինստիտուտի տնօրեն Սահակ Մերուժանի Ղուդրատյանը: Սահակ Ղուդրատյանը շնորհավորեց բոլորին Հայաստանի Հանրապետության և Ուկրաինայի անկախության տոնի կապակցությամբ, ապա երախտագիտության խոսքեր հնչեցրեց մեր հայրենիքի պաշտպաններին, ովքեր իրենց կյանքը զոհաբերել են հանուն հայրենիքի անկախության: Այնուհետև Սահակ Ղուդրատյանը բեմ հրավիրեց Ուկրաինայի Հերոս, հայ ազգի մեծ բարեկամ, Ուկրաինայի անվանի բանաստեղծ Իվան Ֆյոդորի Դրաչին: Իվան Դրաչը նվիրեց ուկրաինացի հայտնի հայագետ Յարոսլավ Դաշկևիչի «Հայերը Ուկրաինայում»՝ «Вірмени в Україні» աշխատությունը, ինչպես նաև ուկրաիներեն թարգմանությամբ ընթերցեց անվանի բանաստեղծ Պարույր Սևակի «Ազատություն» բանաստեղծությունը: 
Շնորհավորանքներով ելույթ ունեցավ նաև ՀՀ-ում Ուկրաինայի գործերի ժամանակավոր հավատարմատար Վ.Գ. Պիխուլյան: Վադիմ Պիխուլյան նշեց, որ միջոցառումը խորհրդանշական է, քանզի այն տեղի է ունենում մի գեղեցիկ տարածքում՝ Տերնոպոլի ազգային տնտեսագիտական համալսարանի Երևանի կրթագիտական ինստիտուտում, և մեր ժողովուրդների կարևորագույն տոները նշում ենք միասին: Այս հանդիպումն առանձնանում է նրանով, որ այստեղ ներկա են Ուկրաինայի Հերոս, անկախության մարտիկ Իվան Ֆյոդորի Դրաչը և Հայաստանում Ուկրաինայի կրկնակի դեսպան Ալեքսանդր Իվանի Բոժկոն: Ինչպես նաև նշեց, որ մեր ժողովուրդների միջև կա ընդհանուր պատմություն և մշակույթ: 
Հաջորդիվ ելույթ ունեցավ Հայաստանում Ուկրաինայի նախկին դեսպան Ա.Ի.Բոժկոն: Ալեքսանդր Բոժկոն կարևորեց հայ և ուկրաինացի ժողովուրդների միջև դարավոր բարեկամությունը, ինչպես նաև Ուկրաինայում հայոց պատմության, մշակույթի նկատմամբ մեծ հետաքրքրությունը: Դրա մասին է վկայում Ուկրաինայի անվանի բանաստեղծ Իվան Ֆյոդորի Դրաչի ներկայությունը: Մասնավորապես, նա ասաց. «Իվան Ֆյոդորովիչը մեծ ավանդ ունի հայ և ուկրաինացի ժողովուրդների բարեկամության պատմության մեջ: Նա փնտրել և թարգմանել է հայ գրականության մեջ այնպիսի մարգարիտներ, որոնք կարող էին զարդարել ուկրաինական գրականությունը. թարգմանել է այնպիսի մեծությունների աշխատությունները, ինչպիսիք են՝ Նարեկացին, Պարույր Սևակը, Ռազմիկ Դավոյանը և շատ այլ անվանի բանաստեղծներ, որոնք պատկերացում են տալիս հայ ժողովրդի, հայոց պատմության, մշակույթի և այսօրվա մասին»: 
Ուսանողները ներկայացրեցին գրական – երաժշտական ծրագիր, որտեղ հնչեցին Հայաստանի և Ուկրաինայի անկախությանը նվիրված հայերեն և ուկրաիներեն լեզուներով բանաստեղծություններ և երգեր: Ուսանողների ելույթը ներկաները ընդունեցին մեծ հետաքրքրությամբ և ծափողջույներով: Մեծ ոգևորությամբ ընդունվեց նաև սկսնակ բանաստեղծուհի Ռոզա Ղուդրատյանի ելույթը: Նա կարդաց իր բանաստեղծությունը հայրենիքի մասին: 
Ողջ միջոցառման ընթացքում ցուցադրվեց Հայաստանի և Ուկրաինայի անկախության կայացման և պատմական իրադարձությունների մասին տեսանյութ: 
Միջոցառման ավարտին Սահակ Ղուդրատյանը մեկ անգամ ևս շնորհավորեց բոլորին Հայաստանի Հանրապետության և Ուկրաինայի անկախության տոնի կապակցությամբ: Սահակ Ղուդրատյանը նշեց, որ անհրաժեշտ է պահպանել ձեռքբերված անկախությունը, քանզի անկախության պայքարը և Հայաստանի, և Ուկրաինայի համար դեռևս շարունակվում է:
 

16.07.2016թ.

Տոնական համերգ ՏԱՏՀ Երևանի կրթագիտական ինստիտուտի 15-ամյակի և 2016թ. շրջանավարտների դիպլոմների հանձնման կապակցությամբ 
 «Արամ Խաչատրյան» համերգասրահ

16  հուլիս 2016 թ. Երևան

2016 թ. հուլիսի 16-ին Երևան քաղաքի «Արամ Խաչատրյան» համերգասրահում կայացավ տոնական համերգ Տերնոպոլի ազգային տնտեսագիտական համալսարանի 50-ամյակի, Տերնոպոլի ազգային տնտեսագիտական համալսարանի Երևանի կրթագիտական ինստիտուտի 15-ամյակի և շրջանավարտներին դիպլոմների հանձնման հանդիսավոր արարողության կապակցությամբ: Միջոցառումը մեկնարկվեց Հայաստանի Հանրապետության եւ Ուկրաինայի օրհներգների ներքո: Ապա հնչեցին Ուկրաինայի Կրթության և գիտության նախարար Գրինևիչ Լիլիայի և Հայաստանի Հանրապետության Կրթության եւ գիտության նախարար Լևոն Մկրտչյանի շնորհավորական ուղերձները : Հայաստանի Հանրապետության Կրթության և գիտության նախարարի անունից նախարարի խորհրդական Արթուր Մկրտչյանը հանձնեց ինստիտուտի դասախոսներից մի քանիսին պատվոգրեր և շնորհակալագրեր, իսկ տնօրեն Սահակ Մերուժանի Ղուդրատյանին՝ նախարարության բարձրագույն պարգևը՝«Ոսկե հուշամեդալ»: Այնուհետև ելույթ ունեցավ Տերնոպոլի ազգային պետական տնտեսագիտական համալսարանի պրոռեկտոր Բրիչ Վասիլի Յարոսլավովիչը: Նա փոխանցեց Տերնոպոլի ազգային տնտեսագիտական համալսարանի ռեկտոր Կրիսովատի Անդրեյ Իգորեվիչի շնորհավորանքները ինստիտուտի հոբելյանական 15-ամյակի կապակցությամբ: Իր ելույթում նա շնորհակալություն հայտնեց բոլոր նրանց, ովքեր իրենց ակտիվ գործունեությամբ նպաստել են մեր երկու եղբայրական ժողովուրդների միջև կրթական կամուրջի ստեղցմանը՝ այդ կամուրջը կոչվում է Տերնոպոլի ազգային տնտեսագիտական համալսարանի Երևանի կրթագիտական ինստիտուտ, և նրանց, ովքեր աջակցում են նրա զարգացմանը: Վ.Բրիչը նշեց. «Ինստիտուտի գործունեությունը մշտապես գտնվում է գիտական խորհրդի, ռեկտորատի, ռեկտորի ուշադրության կենտրոնում: Մենք ոչ միայն կաջակցենք ինստիտուտին, այլ նաև կնպաստենք նրա զարգացմանը:» Վասիլի Յարոսլավովիչը պատվոգրեր հանձնեց ինստիտուտի դասախոսական անձնակազմին և աշխատողներին թվով տասը հոգու: Միջոցառմանը շնորհավորական ելույթներով հանդես եկավ նաև Հայաստանի Հանրապետությունում Ուկրաինայի գործերի ժամանակավոր հավատարմատար՝ Վադիմ Գրիգորիի Պիխուլյան: Իր ելույթում նա ընդգծեց, որ 15 տարվա ընթացքում ստեղծվել է հզոր նյութատեխնիկական բազա բարձրակարգ կադրեր պատրաստելու համար: Մասնավորապես նա նշեց. « Այժմ ինստիտուտը հանդիսանում է ժամանակակից, մրցունակ և հեղինակավոր բուհ: Ինստիտուտի կայացման գործում  կարևոր դեր ունեցավ ՀՀ կառավարության աջակցությունը: Ուսանողները՝ սովորելով ուկրաիներեն լեզուն, Ուկրաինայի պատմությունը և մշակույթը, ամրապնդում են բարեկամական և գործարար կապերը Ուկրաինայի և Հայաստանի միջև: Ուկրաինայի և Հայաստանի միջև համագործակցության հետագա ամրապնդման և զարգացման համար որպես կարևորագույն գործոններից մեկը դիտարկվում է ինստիտուտի հաջող գործունեությունը:» Վ. Պիխուլյան մեկ անգամ ևս շնորհավորեց բոլոր ուսանողներին, շրջանավարտներին, պրոֆեսորադասախոսական անձնակազմին հոբելյանի առթիվ և մաղթեց նորանոր հաջողություններ: Այնուհետև շնորհավորանքներով ելույթ ունեցավ Երևան քաղաքի Ավան վարչական շրջանի թաղապետարանի աշխատակից ՝ Վոլոդյա Բարսեղյանը: Նա նշեց, որ ինստիտուտը ակտիվ դեր է խաղում Ավան վարչական շրջանի կյանքում և անվանեց ինստիտուտը «մասնագետների յուրահատուկ դարբնոց, ովքեր ներկայացնում են Ուկրաինայի մշակույթն ու կրթությունը Հայաստանում»: 15-րդ տարեդարձի կապակցությամբ Վ. Բարսեղյանը հնչեցրեց Ավան վարչական շրջանի ղեկավար Մանվել Ջավադյանի ուղերձը և հանձնեց  շնորհակալագիր ինստիտուտի տնօրեն Սահակ Ղուդրատյանին: Այնուհետև ելույթ ունեցավ ինստիտուտի տնօրեն Սահակ Մերուժանի Ղուդրատյանը: Իր հոբելյանական խոսքում Ս. Ղուդրատյանը ներկաներին կարճ ներկայացրեց ինստիտուտի անցած ուղին, ծանոթացրեց ինստիտուտի հաջող զարգացմանը և հեղինակությանը նպաստող սկզբունքներին: Նա ասաց. «Մենք խորապես գիտակցում ենք, որ ցանկացած պետության հիմքը՝ կրթությունն է…. Մեր ապագան կառուցում ենք մենք: Եթե մենք ուզում ենք, որ մեր երկիրը 20 տարի անց լինի զարգացած երկիր, այլ ոչ թէ զարգացող, մենք պետք է աշխատենք այսօր …. Այս 15 տարիները մենք անցանք ամբողջ մեր կոլեկտիվի և ուսանողների հետ միասին, կարծում եմ այդ ճանապարհը մենք անցանք պատվով: Այսօր ես համարում եմ, որ մենք կայացել ենք»: Տնօրենը շնորհակալություն հայտնեց բոլոր նրանց, ովքեր կանգնած էին ինստիտուտի ակունքներին, օգնելով նրա ստեղծմանն ու կայացմանը: Տնօրենը հատուկ շնորհակալություն հայտնեց ՀՀ կրթության եւ գիտության նախկին նախարար Էդուարդ Ղազարյանին և ՀՀ կրթության եւ գիտության նախարար Լևոն Մկրտչյանին ինստիտուտի գործունեությունը բարձր գնահատելու համար: Տնօրենը բոլորին շնորհավորեց հոբելյանական տարեդարձերի կապակցությամբ և մաղթեց շրջանավարտներին հաջողություն: Ողջ միջոցառման ընթացքում ցուցադրվում էր տեսանյութ ՏԱՏՀ ԵրԿԳԻ-ի անցած ուղու և ձեռքբերումների մասին: Ցուցադրումը ընդմիջվում էր հայ էստրադայի աստղերի ելույթներով: Կայացավ 2016 թ. շրջանավարտներին դիպլոմների հանձնման հանդիսավոր արարողությունը: Դիպլոմները հանձնում էին ինստիտուտի տնօրեն Ս. Ղուդրատյանը և Հայաստանի Հանրապետությունում Ուկրաինայի գործերի ժամանակավոր հավատարմատար՝ Վ. Պիխուլյան: Շրջանավարտները շնորհակալություն հայտնեցին ինստիտուտի ղեկավարությանը, անձամբ ինստիտուտի տնօրեն Ս. Ղուդրատյանին և ինստիտուտի պրոֆեսորադասախոսական կազմին և վարչական աշխատակիցներին: Հանդիսավոր արարողությունը եզրափակվեց ինստիտուտի օրհներգով ուսանողների կատարմամբ:

12.07.2016թ.

Նադեժդա Պանֆիլովնա Միրզոյանի(Շիրմա) անվան լսարանի բացման արարողությունը
ՏԱՏՀ Երևանի կրթագիտական ինստիտուտում,
 12  հուլիս 2016 թ. Երևան

2016 թ. հուլիսի 12-ին Տերնոպոլի ազգային տնտեսագիտական համալսարանի Երևանի կրթագիտական ինստիտուտում տեղի ունեցավ հանդիսավոր միջոցառում` նվիրված ուկրաիներեն լեզվի և գրականության դասախոս Նադեժդա Պանֆիլովնա Միրզոյանի(Շիրմա) անվան լսարանի բացման արարողությանը: Նադեժդա Պանֆիլովնան դասավանդվում էր մեր ինստիտուտում արդեն 15 տարի՝ սկսած հիմնադրման օրվանից: Նա մինչ իր մահկանացուն կնքելը, մինչև վերջին օրը ակտիվ մասնակցություն ուներ մեր ինստիտուտի կյանքում: Միջոցառմանը ներկա էին Հայաստանի Հանրապետությունում Ուկրաինայի գործերի ժամանակավոր հավատարմատար Վադիմ Գրիգորիի Պիխուլյան, ՀՀ-ում Ուկրաինայի դեսպանատան աշխատակիցներ, «ՀՀ-ում ուկրաինացիների “Ուկրաինա” ֆեդերացիայի» նախագահ Աննա Հարությունյանը, Սերգեյ Միրզոյանը` Նադեժդա Պանֆիլովնայի ամուսինը, հարազատները և յուրայինները, ՀՀ-ում ուկրաինական համայնքի ներկայացուցիչները, ինստիտուտի աշխատակազմը և ուսանողները:
Իր բացման խոսքում ՏԱՏՀ Երևանի կրթագիտական ինստիտուտի տնօրեն Սահակ Մերուժանի Ղուդրատյանը բոլորի անունից հարգանքի տուրք մատուցեց Նադեժդա Պանֆիլովնայի հիշատակին: Ելույթ ունեցան նաև ՀՀ-ում Ուկրաինայի գործերի ժամանակավոր հավատարմատար Վ.Գ.Պիխուլը, ՀՀ-ում ուկրաինացիների ֆեդերացիայի նախագահ Ա. Հարությունյանը, Կիև քաղաքում (Ուկրաինա) հայոց լեզվի դասընթացների դասավանդող Ռուզաննա Հրանտի Մարտիրոսյանը: Միջոցառմանը ցուցադրվեց տեսանյութ՝ նվիրված Նադեժդա Պանֆիլովնային: Ինստիտուտի ուսանողները ներկայացրին գրական-երաժշտական կոմպոզիցիա:
Ի պատասխան իր խոսքն ասաց Նադեժդա Պանֆիլովնայի ամուսինը՝Ս. Միրզոյանը: Նա իր երախտագիտությունը հայտնեց Ս. Մ. Ղուդրատյանին ուշադրության եւ աջակցության համար: Ելույթ ունեցան նաև Նադեժդա Պանֆիլովնայի հարազատները, ընկերներն ու բարեկամները: 

 14.06.2016թ.

Գիտաժողով` «Միգրացիայի ժամանակակից գործընթացները և նրանց ազդեցությունը երկրների տնտեսության վրա» խորագրով:
ՏԱՏՀ Երևանի կրթագիտական ինստիտուտ,
 14 հունիս 2016 թ. Երևան 


2016թ. հունիսի 14-ին Տերնոպոլի ազգային տնտեսագիտական համալսարանի Երևանի կրթագիտական ինստիտուտում տեղի ունեցավ գիտաժողով` «Միգրացիայի ժամանակակից գործընթացները և նրանց ազդեցությունը երկրների տնտեսության վրա» խորագրով: Բացման խոսքով ելույթ ունեցավ ՏԱՏՀ Երևանի կրթագիտական ինստիտուտի տնօրեն Սահակ Մերուժանի Ղուդրատյանը: Ս. Մ. Ղուդրատյանը, կարևորելով թեմայի արդիականությունը, նշեց, որ ներկայումս միգրացիան այս կամ այն չափով ընդգրկել է գրեթե բոլոր երկրները: Որպես բնական և խնդրահարույց գործընթաց՝ այն հղի է սոցիալ-տնտեսական, քաղաքական, մշակութային ծանր հետևանքներով: Ուստի միգրացիոն հոսքերի արդյունավետ կառավարման ուղղությամբ անհրաժեշտ է համապատասխան քայլեր ձեռնարկել: Այնուհետև իր ողջույնի խոսքը հղեց Հայաստանի Հանրապետությունում Ուկրաինայի գործերի ժամանակավոր հավատարմատար Վադիմ Գրիգորիի Պիխուլյան: Գիտաժողովին իրենց զեկուցումներով հանդես եկավ ՏԱՏՀ Երևանի կրթագիտական ինստիտուտի պրոֆեսորադասախոսական կազմը: Հիմնական քննարկումները ծավալվեցին միգրանտների տնտեսական, սոցիալական, քաղաքական ինտեգրման հետ կապված հարցերի շուրջ:

09.06.2016թ.

ՏԱՏՀ Երևանի կրթագիտական ինստիտուտի շրջանավարտների դիպլոմային աշխատանքների պաշտպանությունը: 

Երևան, հունիսի 9-ը

2016 թ.2016թ. հունիսի 9-ին ՏԱՏՀ Երևանի կրթագիտական ինստիտուտում մեծ հաջողությամբ կայացավ ավարտական կուրսերի ուսանողների դիպլոմային աշխատանքների պաշտպանությունը «Համակարգչային ինժեներիա» (բակալավր) և «Համակարգչային համակարգերի և ցանցերի սպասարկում» (քոլեջ) մասնագիտություններով:

23.05.2016թ.

ՏԱՏՀ Երևանի կրթագիտական ինստիտուտի 
ՄրցույթԻնտելեկտուալ խաղեր
 23 մայիս 2016 թ. Երևան

2016թ. մայիսի 23-ին ՏԱՏՀ Երևանի կրթագիտական ինստիտուտում տեղի ունեցավ “Ինտելեկտուալ խաղ” մրցույթ: Մրցույթին մասնակցում էին ինստիտուտի տարբեր խմբերի ու կուրսերի ուսանողներ, որոնք ներկայացան 4 թիմով: Մրցույթի հանձնաժողովը ղեկավարում էր ՏԱՏՀ Երևանի կրթագիտական ինստիտուտի տնօրեն Սահակ Մերուժանի Ղուդրատյանը: Մրցույթը վարում էին ուսանողները: Ողջույնի խոսքից հետո տրվեցին հետաքրքրաշարժ տեղեկություններ աշխարհի հայտնի մարդկանց կյանքից և նրանց զարգացվածության աստիճանի(IQ)մասին: Խաղ-մրցույթի ընթացքում տրվեցին բազմաթիվ հարցեր, հանելուկներ: Մրցույթի մասնակիցներից յուրաքանչյուրը ձգտում էր առաջինը տալ ճիշտ պատասխանը: Խաղի վերջում ամփոփվեցին արդյունքները և ճանաչվեց հաղթող թիմը: 

16-17.05.2016թ.

«Շիրակ Հայրենակցական Միավորում» հասարակական կազմակերպության և ՏԱՏՀ Երևանի կրթագիտական ինստիտուտի ներկայացուցիչների այցը Շիրակ, մայիսի 16-17-ը, 2016 թ.

Տերնոպոլի ազգային տնտեսագիտական համալսարանի Երևանի կրթագիտական ինստիտուտը մասնակցեց «Շիրակ Հայրենակցական Միավորում» հասարակական կազմակերպության նախաձեռնած գրքահավաքին: Հավաքված 3000 կտոր գիրքը նախատեսվել է նվիրել Շիրակի մարզի գյուղերի դպրոցներին և համայնքային գրադարաններին:
Մայիսի 16-ին և 17-ին Շիրակ Հայրենակցականի կրթության և գիտության հանձնաժողովը(հանձնաժողովի նախագահ՝ ՏԱՏՀ Երևանի կրթագիտական ինստիտուտի տնօրեն Սահակ Ղուդրատյան) այցելեց Շիրակի մարզ և գրքեր նվիրեց սահմանային և լեռնային հեռավոր՝ Շաղիկ, Սարագյուղ, Բավրա, Ջրառատ, Լեռնակերտ և Մեղրաշեն գյուղերի դպրոցների գրադարաններին: Նվիրատվությունը շարունակելու են մարզի մյուս գյուղերին ևս:

13.05.2016թ.

Հանդիսավոր միջոցառում՝ նվիրված Հաղթանակի Օրվան, Շուշիի ազատագրման և ԼՂՀ պաշտպանական բանակի ստեղծմանը:
ՏԱՏՀ Երևանի կրթագիտական ինստիտուտ
 13 մայիս 2016 թ. Երևան


 ՏԱՏՀ Երևանի կրթագիտական ինստիտուտում տեղի ունեցավ հանդիսավոր միջոցառում նվիրված Հայրենական մեծ պատերազմում տարած խորհրդային ժողովրդի հաղթանակի 71-րդ տարելիցին, Արցախի բերդաքաղաք Շուշիի ազատագրման հաղթանակի 24-րդ տարելիցին և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանական բանակի ստեղծմանը: Ներկա էին Հայաստանի Հանրապետությունում Ուկրաինայի գործերի ժամանակավոր հավատարմատար Վադիմ Գրիգորիի Պիխուլը, ՀՀ-ում Ուկրաինայի դեսպանատան աշխատակիցներ, «Շիրակ հայրենակցական միավորման» նախագահ Վարազդատ Ավոյանը, մեր պատվավոր հյուրեր՝ Հայրենական Մեծ պատերազմի վետերաններ, ինչպես նաև բազմաթիվ հյուրեր: Ողջույնի խոսք ասաց ՏԱՏՀ Երևանի կրթագիտական ինստիտուտի տնօրեն Սահակ Մերուժանի Ղուդրատյանը, ելույթ ունեցան նաև ՀՀ-ում Ուկրաինայի գործերի ժամանակավոր հավատարմատար Վ.Գ.Պիխուլը և ՀՀ վետերանների միության փոխնախագահ Մ.Ա. Ստեփանյանը:
Գրական-երաժշտական համարներով ելույթ ունեցան ինստիտուտի ուսանողները: Նրանք կատարեցին Հաղթանակի օրվան և ղարաբաղյան պատերազմում զոհված մեր բոլոր հերոսների հիշատակին նվիրված հայրենասիրական երգեր ու բանաստեղծություններ: Տոնական համերգից հետո ի պատիվ Հաղթանակի օրվա և Շուշիի ազատագրման տրվեց ճաշկերույթ:

8.05.2016թ.

ՏԱՏՀ ԵրԿԳԻ-ի ներկայացումը Թբիլիսիում

ք. Թբիլիսի, մայիսի 8, 2016 թ.

2016թ. մայիսի 8-ին Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում՝ “Այարտուն” մշակույթի տանը կայացավ հանդիպում վրացական հասարակության հետ, որը կազմակերպել էր ՏԱՏՀ Երևանի կրթագիտական ինստիտուտը: Միջոցառմանը ներկա էին Վրաստանում Ուկրաիմայի ժամանակավոր հավատարմատար Գեորգի Պավելի Նազարովը, ՏԱՏՀ Երևանի կրթագիտական ինստիտուտի տնօրեն Սահակ Մերուժանի Ղուդրատյանը, Թբիլիսիի դպրոցների տնօրեններ, Վրաստանի հասարակության, մամուլի ներկայացուցիչները, Վրաստանի տարբեր բուհերի ուսանողներ, ՏԱՏՀ Երևանի կրթագիտական ինստիտուտի ուսանողները: Բացման խոսքով ելույթ ունեցավ Գ.Պ.Նազարովը, այնուհետև իր ողջույնի խոսքը ասաց Ս.Մ.Ղուդրատյանը: Ներկաները մեծ ուշադրությամբ ունկնդրեցին ՏԱՏՀ Երևանի կրթագիտական ինստիտուտի ուսանողների ներկայացված տեղեկատվությունը Տերնոպոլի ազգային տնտեսագիտական համալսարանի և Երևանի կրթագիտական ինստիտուտի մասին: Միջոցառման ընթացքում ուսանողները կատարեցին երաժշտական համարներ: Հանդիպման վերջում ելույթ ունեցավ ՏԱՏՀ Երևանի կրթագիտական ինստիտուտի տնօրեն Սահակ Մերուժանի Ղուդրատյանը և պատասխանեց հյուրերի բազմաթիվ հարցերին: Հանդիպումն անցավ ջերմ, բարեկամական մթնոլորտում: 

7.05.2016թ

«ՀՀ բարձրագույն ուսումնական հաստատություների 17-րդ հանրապետական մարզական խաղեր», ձյուդո մարզաձևի առաջնություն՝ ՏԱՏՀ Երևանի կրթագիտական ինստիտուտի ուսանող Մերուժան Աղասյանը գրավեց 3-րդ տեղը: 
 7 մայիս  2016 թ. Երևան

2016թ. մայիսի 7-ին Երևանում «ՀՀ բարձրագույն ուսումնական հաստատություների 17-րդ հանրապետական մարզական խաղեր»-ի շրջանակներում կայացավ ձյուդոի առաջնություն, որին մասնակցեց ՏԱՏՀ Երևանի կրթագիտական ինստիտուտի «Համակարգչային համակարգերի և ցանցերի սպասարկում» մասնագիտության ուսանող՝ Մերուժան Աղասյանը: Մինչև 73 կգ քաշային կարգում ձյուդո մարզաձևի առաջնությունում Մերուժան Աղասյանը գրավեց 3-րդ տեղը: 

24.04.2016թ.

ՏԱՏՀ ԵրԿԳԻի կողմից ծաղկեպսակի տեղադրում 1915թ. Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիրում:
2016
թ. ապրիլի 24, Ծիծեռնակաբերդ, Երևան

2016թ. ապրիլի 24-ին ՏԱՏՀ Երևանի կրթագիտական ինստիտուտի աշխատակազմը, դասախոսները և ուսանողները՝ ինստիտուտի տնօրեն Սահակ Մերուժանի Ղուդրատյանի գլխավորությամբ, հարգանքի տուրք մատուցեցին 1915 թ. զոհերի հիշատակին և ծաղկեպսակ դրեցին Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիրում:

16-17.04.2016թ.

ՏԱՏՀ ԵրԿԳԻի ներկայացումը Թբիլիսիում 
 
ք. Թբիլիսի, հոկտեմբերի 18, 2016 թ.

2016թ. մայիսի 16-17-ը ՏԱՏՀ Երևանի կրթագիտական ինստիտուտի ներկայացուցիչները ինստիտուտի տնօրեն Սահակ Մերուժանի Ղուդրատյանի գլխավորությամբ այցելեցին Ջավախք (Վրաստան): Նրանք հանդիպեցին Ախալքալաք և Նինոցմինդա քաղաքների հասարակության հետ: Հանդիպմանը մասնակցում էին նաև դպրոցների ուսուցիչներ, սաներ և երիտասարդներ: Հանդիպման նպատակն էր՝ Ջավախքում ներկայացնել ՏԱՏՀ Երևանի կրթագիտական ինստիտուտի գործունեությունը: Հանդիպմանը ելույթ ունեցավ ինստիտուտի տնօրեն Ս.Մ.Ղուդրատյանը: Ներկաները մեծ ուշադրությամբ ունկնդրեցին ՏԱՏՀ Երևանի կրթագիտական ինստիտուտի ուսանողների ներկայացրած տեղեկատվությունը Տերնոպոլի ազգային տնտեսագիտական համալսարանի և Երևանի կրթագիտական ինստիտուտի մասին:Հանդիպման ընթացքում ՏԱՏՀ Երևանի կրթագիտական ինստիտուտի տնօրեն Ս.Մ.Ղուդրատյանըպատասխանեց ունկնդիրների բազում հարցերին: Հանդիպման ավարտին ելույթ ունեցան Ախալքալաքի երիտասարդական կրթամշակութային կենտրոնի սաները: 

18.10.2015թ.

ՏԱՏՀ Երևանի կրթագիտական ինստիտուտի ներկայացուցիչների այցը Ջավախք
ք.Ախալքալաք, ք.Նինոցմինդա, մայիսի 16-17-ը, 2016 թ.

Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում՝ “Այարտուն” մշակույթի տանը կայացավ հանդիպում վրացական հասարակության հետ, որը կազմակերպել էր ՏԱՏՀ Երևանի կրթագիտական ինստիտուտը: Միջոցառմանը ներկա էին Վրաստանում Ուկրաիմայի ժամանակավոր հավատարմատար Գեորգի Պավելի Նազարովը, ՏԱՏՀ Երևանի կրթագիտական ինստիտուտի տնօրեն Սահակ Մերուժանի Ղուդրատյանը, Վրաստանի հասարակության, մամուլի ներկայացուցիչները, Վրաստանի տարբեր բուհերի ուսանողներ, ՏԱՏՀ Երևանի կրթագիտական ինստիտուտի ուսանողները: Բացման խոսքով ելույթ ունեցավ Գ.Պ.Նազարովը, այնուհետև իր ողջույնի խոսքը ասաց Ս.Մ.Ղուդրատյանը: Ներկաները մեծ ուշադրությամբ ունկնդրեցին ՏԱՏՀ Երևանի կրթագիտական ինստիտուտի ուսանողների ներկայացրած տեղեկատվությունը Տերնոպոլի ազգային տնտեսագիտական համալսարանի և Երևանի կրթագիտական ինստիտուտի մասին: Հանդիպման վերջում ելույթ ունեցավ ՏԱՏՀ Երևանի կրթագիտական ինստիտուտի տնօրեն Սահակ Մերուժանի Ղուդրատյանը և պատասխանեց հյուրերի բազմաթիվ հարցերին: Հանդիպումն անցավ ջերմ, բարեկամական մթնոլորտում:

11.10.2015թ.

“Էրեբունի-Երևան-2797” տոնակատարությունը
ք. Երևան, հոկտեմբերի 11, 2015 թ.

ՏԱՏՀ Երևանի կրթագիտական ինստիտուտը մասնակցեց հոկտեմբերի 11-ին տեղի ունեցած “Էրեբունի-Երևան-2797” տոնակատարությանը, նվիրված էրեբունիի հիմնադրման 2797-ամյակին: Տոնական միջոցառումներին ակտիվ մասնակցություն ունեցան ինստիտուտի աշխատակիցները և ուսանողները:
Էրեբունի ամրոց-քաղաքը` ներկայիս Երևանը, հիմնադրել է Արգիշտի Ա արքան իր տիրակալության 5-րդ տարում` մ.թ.ա. 782թ.

22-23.05.2015թ.

Գիտաժողով`
«Տեղեկատվական տեխնոլոգիաների դերը
էկոնոմիկայի զարգացման գործընթացում» թեմայով 
ՏԱՏՀ Երևանի կրթագիտական ինստիտուտ,ք. Երևան, մայիսի 22-23, 2015 թ.

ՏԱՏՀ Երևանի կրթագիտական ինստիտուտում տեղի ունեցավ գիտաժողով` «Տեղեկատվական տեխնոլոգիաների դերը էկոնոմիկայի զարգացման գործընթացում» թեմայով:
Բացման խոսքով ելույթ ունեցավ ՏԱՏՀ Երևանի կրթագիտական ինստիտուտի տնօրեն Սահակ Մերուժանի Ղուդրատյանը, այնուհետև իր ողջույնի խոսքը հղեց Ուկրաինայի արտակարգ և լիազոր դեսպան Իվան Պետրովիչ Կուխտան : 
Գիտաժողովին իրենց զեկուցուներով հանդես եկան Ուկրաինայի արտակարգ և լիազոր դեսպան Ի.Պ. Կուխտան, ՏԱՏՀ Երևանի կրթագիտական ինստիտուտի դասախոսները:

14.05.2015թ.

ՏԱՏՀ Երևանի կրթագիտական ինստիտուտ այցելեցին Ուկրաինայի կրթության և գիտության նախարար Սերգեյ Միրոնի Կվիտը, նախարարի տեղակալներ՝ Իննա Ռոմանի Սովսունը, Անդրեյ Եվգենիի Գևկոն, Ուկրաինայի արտակարգ և լիազոր դեսպան Իվան Պետրովիչ Կուխտան և նրանց ուղեկցող անձիք: Ուսանոցները հյուրերին աղ ու հացով դիմավորեցին: Այնուհետև ինստիտուտի դահլիճում կայացավ ուսանողների ելույթը: Նրանք կատարեցին ուկրաինական ժողովրդական երգեր, կարդացին բանաստեղծություններ, որից հետո իր խոսքն ասաց Սերգեյ Միրոնի Կվիտը: Նա պատվոգրեր հանձնեց ՏԱՏՀ Երևանի կրթագիտական ինստիտուտին, ինստիտուտի տնօրեն Սահակ Ղուդրատյանին և ինստիտուտի ուկրաիներեն լեզվի և գրականության դասախոս Նադեժդա Պանֆիլի Միրզոյանին: Շնորհակալական խոսք ասաց ՏԱՏՀ Երևանի կրթագիտական ինստիտուտի տնօրեն Սահակ Ղուդրատյանը: Ելույթ ունեցավ Իվան Կուխտան: Հանդիպման վերջում նախարարը պատասխանեց ուսանողների հարցերին: Միջոցառումից հետո հյուրերը տնօրեն Սահակ Ղուդրատյանի ուղեկցությամբ այցելեցին 1915թ. Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիրը և հարգանքի տուրք մատուցեցին զոհերի հիշատակին՝ ծաղիկներ դնելով հուշահամալիրում, այնուհետև նրանք այցելեցին Էջմիածին և Մատենադարան:

24.04.2015թ.

100 տարի առաջ 1915 թ. Օսմանյան կայսրությունը իրականացրեց հայերի զանգվածային կոտորածներն ու տեղահանություն: Դաժանաբար սպանվեցին ավելի քան 1,5 միլիոն հայեր: 2015թ. ապրիլի 24-ին ՏԱՏՀ Երևանի կրթագիտական ինստիտուտի աշխատակազմը, դասախոսները և ուսանողները՝ ինստիտուտի տնօրեն Ս.Մ. Ղուդրատյանի գլխավորությամբ, հարգանքի տուրք մատուցեցին զոհերի հիշատակին և ծաղկեպսակ դրեցին Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիրում:

22.04.2015թ.

ՏԱՏՀ ԵրԿԳԻը Ավանի մշակույթի տանը կազմակերպեց 
Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված գրականերաժշտական ցերեկույթ
22
դեկտեմբերի 2015 թ., ք. Երևան

ՏԱՏՀ Երևանի կրթագիտական ինստիտուտը Ավանի մշակույթի տանը կազմակերպեց Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված գրական-երաժշտական ցերեկույթ: Միջոցառմանը ներկա էին Երևան քաղաքի Ավան վարչական շրջանի թաղապետարանի աշխատակազմի ղեկավար՝ Վոլոդյա Բարսեղյանը, կրթության և գիտության բաժնի վարիչ Լիլիթ Ղազարյանը, թաղապետարանի աշխատակիցներ, Երևան քաղաքի դպրոցների ներկայացուցիչներ, մանկավարժներ, աշակերտներ, ծնողներ, ՏԱՏՀ Երևանի կրթագիտական ինստիտուտի պրոֆեսորա-դասախոսական կազմը, ուսանողները: Ուսանողները ներկայացրեցին գրական – երաժշտական կոմպոզիցիա՝ նվիրված Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին: Ներկայացվեցին պատմական տվյալներ ցեղասպանության վերաբերյալ, հնչեցին դրվագներ Պարույր Սևակի «Անլռելի զանգակատուն» պոեմից, երգեր, բանաստեղծություններ: Ուսանողների ելույթից հետո դրվատանքի իր խոսքն ասաց Ավան վարչական շրջանի թաղապետարանի աշխատակազմի ղեկավար Վոլոդյա Բարսեղյանը, ելույթ ունեցավ հայտնի գրող, լրագրող և հրապարակախոս Վրեժ Սարուխանյանը: Նա ինստիտուտին նվիրեց «Էրկրականչ» իր նոր լույս տեսած գիրքը: Վերջում ելույթ ունեցավ ՏԱՏՀ Երևանի կրթագիտական ինստիտուտի տնօրեն Ս.Մ. Ղուդրատյանը :

09.03.2015թ.

Ուկրաինայի մեծ գրող Տարաս Շևչենկոյի ծննդյան 201-ամյակի կապակցությամբ Երևանում ծաղիկներ դրվեցին մեծանուն գրողի հուշարձանին – Մարտի 9, 2015 թ.

Ուկրաինայի մեծ գրող Տարաս Շևչենկոյի ծննդյան 201-ամյակիկապակցությամբ Երևանում ծաղիկներ դրվեցին մեծանուն գրողի հուշարձանին:
Միջոցառմանը ելույթ ունեցավ Ուկրաինայի Արտակարգ և լիազոր դեսպան Իվան Կուխտան: Ներկա էին ՏԱՏՀ Երևանի կրթագիտական ինստիտուտի տնօրեն Սահակ Ղուդրատյանը, Հայաստանում ուկրաինացիների ֆեդերացիայի նախագահ Աննա Հարությունյանը, դեսպանատան աշխատակիցները, Հայաստանում ուկրաինացիների ֆեդերացիայի ներկայացուցիչներ, դպրոցի աշակերտները, ինստիտուտի աշխատակիցները և ուսանողները:

24.12.2014թ.

ՏԱՏՀ Երևանի կրթագիտական ինստիտուտի 
կազմակերպած 2015 թ.տոնական Ամանորյա համերգը
Ավանի մշակույթի տանը, 2014թ. դեկտեմբերի 24, ք. Երևան

ՏԱՏՀ Երևանի կրթագիտական ինստիտուտը Ավանի մշակույթի տանը կազմակերպեց տոնական Ամանորյա համերգ: Միջոցառմանը ներկա էին Երևան քաղաքի Ավան վարչական շրջանի թաղապետ Մանվել Ջավադյանը, Հայաստանում ուկրաինացիների ֆեդերացիայի նախագահ Աննա Հարությունյանը, Երևան քաղաքի տարբեր դպրոցների ներկայացուցիչներ, մանկավարժներ, աշակերտներ, ծնողներ, ՏԱՏՀ Երևանի կրթագիտական ինստիտուտի պրոֆեսորա-դասախոսական կազմը, ուսանողները: 
     Ելույթ ունեցավ ՏԱՏՀ Երևանի կրթագիտական ինստիտուտի տնօրեն Սահակ Մերուժանի Ղուդրատյանը, այնուհետև ելույթ ունեցան Հայաստանում ուկրաինացիների ֆեդերացիայի «Դնիպրո» երգչախումբը, №87 դպրոցի «Անահիտ» պարի համույթը, երգչուհի Թամարա Ժամհարյանը: Համերգային ծրագրով ելույթ ունեցան ինստիտուտի ուսանողները: Տոնական համերգը ներկաների կողմից ընդունվեց մեծ ոգևորությամբ և ջերմորեն:  

25.10.2014թ.

ՏԱՏՀ Երևանի կրթագիտական ինստիտուտի տնօրեն Սահակ Մերուժանի Ղուդրատյանը Research Centre Europe Business Assembly նախագծից (Եվրոպայի բիզնես ասամբլեա) հրավեր է ստացել մասնակցելու Վիեննայում կայանալիք ամենամյա Սուրբ Ծնունդի միջոցառմանը (29-31 դեկտեմբերի 2014 թ): Հրավերում մասնավորապես ասվում էր.  

«Մենք ուրախ ենք տեղեկացնել Ձեզ, որ վերլուծելով Ձեր անձնական մասնագիտական գործունեությունը, որը բնութագրվում է Ձեր ծրագրերի բարձր աստիճանի իրականացմամբ՝ ուղղված պետության տնտեսական ներուժի, ազգային ավանդույթների ամրացմանը, միջազգային մակարդակով պետական շահերի աջակցմանը, մենք խորապես համոզվեցինք, որ Ձեր կողմից գլխավորած թիմի հաջողությունը լիովին որոշվում է նրա ղեկավարի պրոֆեսիոնալիզմով: Ուստի, մեծ սիրով տեղեկացնում ենք, որՄիջազգային Սոկրատեսյան կոմիտեն անհրաժեշտ գտավ ներկայացնել Ձեր թեկնածությունը I աստիճանի «Սուրբ Սոֆյա» միջազգային մրցանակի դափնեկրի կոչմանը: Այս մրցանակը ներկայացնում է լավագույն մարդկային որակները՝ մեծահոգությունը, ողորմածությունը, կարեկցանքը, բարությունը: Այն շնորհվում է մասնագիտական ձեռքբերումների, գիտության, կրթության, մշակույթի, բժշկության ասպարեզներում արված հայտնագործությունների, ինչպես նաև բարեգործության, բարեգործական և հովանավորչական գործունեության համար:» 
     Հեղինակավոր միջազգային մրցանակների մրցանակաբաշխության արարողությունը տեղի է ունեցել 2014թ. դեկտեմբերի 30-ին Ավստրիայի կայսրերի նստավայրում՝ Palace Pallavicini պալատում, իսկ դեկտեմբերի 31-ին՝ Հոֆբուրգ պալատում տեղի ունեցավ անսպառ ազնվազարմ ավանդույթը խորհրդանշող Սուրբ Ծնունդի պարահանդեսը»:  

25.10.2014թ.

2014թ. միջքաղաքային սեղանի թենիսի պատանեկան մրցույթ
ՏԱՏՀ Երևանի կրթագիտական ինստիտուտում,
2014
թ., նոյեմբերի 25, ք.Երևան

ՏԱՏՀ Երևանի կրթագիտական ինստիտուտում անցկացվեց Երևանի 2015 թ. միջքաղաքային սեղանի թենիսի պատանեկան մրցույթը: Մասնակցեցին տարբեր վարչական շրջաններից պատանիներ և ինստիտուտի ուսանողները: Մրցմանը ներկա էին Ուկրաինայի Արտակարգ և լիազոր դեսպան Իվան Պետրովիչ Կուխտան, ՏԱՏՀ Երևանի կրթագիտական ինստիտուտի տնօրեն Սահակ Մերուժանի Ղուդրատյանը, քաղաքապետարանի ներկայացուցիչ Արա Բաղրամյանը, Ավան վարչական շրջանի թաղապետարանի աշխատակազմի ղեկավար՝ Վոլոդյա Բարսեղյանը, կրթության և գիտության բաժնի վարիչ՝ Լիլիթ Ղազարյանը, Գևորգ Բաբաջանյանը: Առաջին տեղը գրավեց Ավան վարչական շրջանի թիմը, 2-րդ տեղը ` Շենգավիթ վարչական շրջանի թիմը ,3-րդ տեղը` Արաբկիր վարչական շրջանի թիմը: Հաղթող թիմերին հանձնվեցին գավաթներ և մեդալներ, իսկ Երևանի կրթագիտական ինստիտուտի կողմից՝ նվերներ: Մյուս մասնակից թիմերին տրվեցին վկայագրեր:

19.10.2014թ.

“Էրեբունի-Երևան” տոնակատարությունը Երևանում

19 հոկտեմբեր 2014 թ.

ՏԱՏՀ Երևանի կրթագիտական ինստիտուտը մասնակցեց հոկտեմբերի 19-ին տեղի ունեցած “Էրեբունի-Երևան-2796″տոնակատարությանը, նվիրված էրեբունիի հիմնադրման 2796-ամյակին: Տոնական շքերթին ակտիվ մասնակցություն ունեցան ինստիտուտի աշխատակիցները և ուսանողները:

 25.09.2014թ

Հայաստանի և Ուկրաինայիանկախության 23-րդ ամյակը
հանդիսավոր միջոցառում ՏԱՏՀ ԵրԿԳԻում,
սեպտեմբերի 25, 2014 թ., Երևան

ՏԱՏՀ Երևանի կրթագիտական ինստիտուտում կայացավ հանդիսավոր միջոցառում նվիրված Հայաստանի և Ուկրաինայի անկախության 23-ամյակին:: Ներկա էին Ուկրաինայի Արտակարգ և լիազոր դեսպան Իվան Պետրովիչ Կուխտան, ՀՀ ՊՆ խորհրդական գեներալ–լեյտենանտ Մ.Սարգսյանը, Երևանի քաղաքի Ավան վարչական շրջանի թաղապետ Մանվել Ջավադյանը, Հայաստանի ուկրաինացիների ֆեդերացիայի նախագահ Աննա Հարությունյանը, Մայակովսկու անվ. դպրոցի տնօրեն Վիկտորիա Ռուբենի Ռուխիկյանը, հյուրեր, ինստիտուտի պրոֆեսորա-դասախոսական կազմը, ուսանողները:
Սկզբից հնչեցին Հայաստանի և Ուկրաինայի օրհներգերը: Ելույթ ունեցան Հայաստում Ուկրաինայի Արտակարգ և լիազոր դեսպան Իվան Պետրովիչ Կուխտան, ՏԱՏՀ Երևանի կրթագիտական ինստիտուտի տնօրեն Սահակ Մերուժանի Ղուդրատյանը: Դրան հետևեց ուսանողների պատրաստած համերգը, որը ջերմ ընդունվեց ներկաների կողմից: Համերգից հետո գեներալ–լեյտենանտ Մ.Սարգսյանը շնորհակալություն հայտնեց ուսանողներին և պատվոգիր հանձնեց…

 

14.03.2014թ

ՏԱՏՀ Երևանի կրթագիտական ինստիտուտում կայացած հանդիսավոր միջոցառումը նվիրված Ուկրաինայի ականավոր գրող Տարաս Շևչենկոյի 200–ամյակին

ՏԱՏՀ Երևանի կրթագիտական ինստիտուտում կայացավ հանդիսավոր միջոցառում նվիրված Ուկրաինայի ականավոր գրող Տարաս Շևչենկոյի 200–ամյակին: Ներկա էին հյուրեր, ինստիտուտի պրոֆեսորա-դասախոսական կազմը, ուսանողները: Ելույթ ունեցան Հայաստում Ուկրաինայի Արտակարգ և լիազոր դեսպան Իվան Պետրովիչ Կուխտան, ՏԱՏՀ Երևանի կրթագիտական ինստիտուտի տնօրեն Սահակ Մերուժանի Ղուդրատյանը, Երևանի Տ.Շևչենկոյի անվան դպրոցի տնօրեն Էլեոնորա Թումանյանը: Ցուցադրվեցին Ուկրաինայի մեծ որդուն նվիրված վավերագրական ֆիլմեր: 
Պաշտոնական մասի շարունակություն հանդիսացավ ինստիտուտի ուսանողների ուժերով պատրաստված գունագեղ համերգային ծրագիրը: Ուսանողներն ասմունքեցին եւ կատարեցին Տարաս Շևչենկոյի բանաստեղծությունների հիման վրա գրված երգերը: Այնուհետև իր երախտագիտության խոսք ասաց Հայաստանում ուկրաինական համայնքի ղեկավար Աննա Հարությունյանը: Տարաս Շևչենկոյի տարեդարձին նվիրված հանդիսավոր միջոցառումը բարձր մակարդակով կազմակերպելու համար ՀՀ ՊՆ խորհրդական գեներալ–լեյտենանտ Մ.Սարգսյանը պատվոգրեր հանձնեց ՏԱՏՀ Երևանի կրթագիտական ինստիտուտի տնօրեն Ս.Մ. Ղուդրատյանին, ինստիտուտի դասախոսներ՝ Ն Միրզոյանին և Ա.Մինասյանին: Միջոցառումը մեծ բավականություն պատճարեց հրավիրված հյուրերին և ներկաների կողմից այն ընդունվեց մեծ խանդավառությամբ:

09.03.2014թ

Ուկրաինայի մեծ գրող Տարաս Շևչենկոյի ծննդյան 200 ամյակի կապակցությամբ Երևանում ծաղիկներ դրվեցին մեծանուն գրողի հուշարձանին – Մարտի 9, 2014 թ.

Ուկրաինայի մեծ գրող Տարաս Շևչենկոյի ծննդյան 200 ամյակի կապակցությամբ Երևանում ծաղիկներ դրվեցին մեծանուն գրողի հուշարձանին:
Միջոցառմանը ելույթ ունեցան Ուկրաինայի Արտակարգ և լիազոր դեսպան Իվան Կուխտան, ՏԱՏՀ Երևանի կրթագիտական ինստիտուտի տնօրեն Սահակ Ղուդրատյանը, Երևանի Տ.Շևչենկոյի անվան դպրոցի տնօրեն Է.Թումանյանը: Ներկա էին հյուրեր, ինստիտուտի պրոֆեսորա-դասախոսական կազմը, ուսանողները, դպրոցի աշակերտները:

13.07.2013թ

ՏԱՏՀ Երևանի կրթագիտական ինստիտուտի շրջանավարտներին դիպլոմների հանձնման հանդիսավոր արարողության կապակցությամբ “Արամ Խաչատրյան” համերգասրահում (ք.Երևան) կայացավ տոնական համերգ: Ողջույնի շնորհավորական խոսքեր ասացին ՏԱՏՀ Եր. մասնաճյուղի տնօրեն Սահակ Մերուժանի Ղուդրատյանը, Ուկրաինայի Արտակարգ և լիազոր դեսպան Իվան Պետրովիչ Կուխտան: 
ՏԱՏՀ Երևանի կրթագիտական ինստիտուտի ղեկավարությանը և ամբողջ դասախոսական կազմին շնորհակալական խոսքեր ասացին շրջանավարտները, այնուհետև կայացավ տոնական համերգ` ուկրաինական և հայ էստրադայի աստղերի մասնակցությամբ:

21.06.2013թ

Գիտաժողով «Ներդրումների արդյունավետության բարձրացման ուղիները Հայաստանի Հանրապետությունում» – 2013թ

ՏԱՏՀ Երևանի կրթագիտական ինստիտուտում տեղի ունեցավ գիտաժողով` «Ներդրումների արդյունավետության բարձրացման ուղիները Հայաստանի Հանրապետությունում» թեմայով:
Բացման խոսքով ելույթ ունեցավ ՏԱՏՀ Երևանի կրթագիտական ինստիտուտի տնօրեն Սահակ Մերուժանի Ղուդրատյանը: Այնուհետև իր ողջույնի խոսքը hղեց Ուկրաինայի Արտակարգ և լիազոր դեսպան Իվան Պետրովիչ Կուխտան : 
Գիտաժողովին իրենց զեկուցուներով հանդես եկան Ուկրաինայի Արտակարգ և լիազոր դեսպան Ի.Պ. Կուխտան, ՏԱՏՀ Երևանի կրթագիտական ինստիտուտի դասախոսները:

 

31.03.2013թ

ՏԱՏՀ Երևանի կրթագիտական ինստիտուտի մինի ֆուտբոլի հավաքականը «Ուսանողական համերաշխության գավաթ» մրցաշարում գրավեց III մրցանակային տեղը:

11.03.2013թ

ՏԱՏՀ Երևանի կրթագիտական ինստիտուտում տեղի ունեցավ հանդիսավոր միջոցառում` նվիրված Ուկրաինայի մեծ գրող Տարաս Շևչենկոյի ծննդյան 199 ամյակին և հայ գրող Եղիշե Չարենցի ծննդյան 116 ամյակին: Միջոցառմանը ելույթ ունեցան Ուկրաինայի Արտակարգ և լիազոր դեսպան Իվան Կուխտան և ՏԱՏՀ Երևանի կրթագիտական ինստիտուտի տնօրեն Սահակ Ղուդրատյանը:

23.12.2012թ

ՏԱՏՀ Երևանի կրթագիտական ինստիտուտում նշվեց 2013թ. Ամանորը:

23.10.2011թ.

ՏԱՏՀ Երևանի կրթագիտական ինստիտուտում տեղի ունեցավ հանդիպում Ուկրաինայի Արտաքին գործերի նախարար Գրիշչենկո Կոնստանտին Իվանովիչի հետ: 

18.11.2010թ

ՏԱՏՀ Երևանի կրթագիտական ինստիտուտի համար հանդիսավոր իրադարձություն էր:
Շվեյցարիայի Ժնև քաղաքում աշխարհի “Trade Leaders’ Club”(“Առևտրի առաջնորդներ” ) կազմակերպության կողմից ինստիտուտին շնորհվեց   “Նոր հազարամյակի միջազգային որակի նշան”   հատուկ մրցանակ, իսկ ինստիտուտի տնօրեն Սահակ Ղուդրատյանին` որպես հմուտ և պրոֆեսիոնալ ղեկավարի, ՈՍԿԵ ՄԵԴԱԼ : ՏԱՏՀ Երևանի կրթագիտական ինստիտուտի “ՈՐԱԿԻ ՆՇԱՆ” մրցանակով պարգևատրելու որոշումը կայացվել էր   կազմակերպության 112 երկրների 7000 անդամների կողմից: 
Այս մրցանակը փաստում է մեր ինստիտուտի կրթության բարձր որակի մասին:

REVISTA calidad2010