Նախապատրաստական դասընթացներ

Սույն թվականի ապրիլի 1-ից Տերնոպոլի ազգային տնտեսագիտական համալսարանի Երևանի կրթագիտական ինստիտուտը կազմակերպում է  2019/2020 ուս.տարվա  բակալավրի  առկա և հեռակա կրթաձևերի  դիմորդների և ինստիտուտին կից քոլեջի դիմորդների  համար  անվճար եռամսյա նախապատրաստական դասընթացներ: Նախապատրաստական դասընթացների ունկնդիրները, դասընթացները ավարտելուց հետո հանձնում են քննություններ: Դրական գնահատական ստացողները ազատվում են ընդունելության քննություններից:

Նախապատրաստական դասընթացները կազմակերպվում են  հետևյալ առարկաներից՝

  • օտար լեզու (անգլերեն)
  • մաթեմատիկա
  • աշխարհագրություն

 

  1. Կառավարում,
  2. Զբոսաշրջություն,
  3. Հաշվառում և հարկում,
  4. Ֆինանսներ, բանկային գործ և ապահովագրություն

մասնագիտությունների համար պարտադիր է մասնակցել նախապատրաստական դասընթացներից 2 առարկայի`

  • օտար լեզու (անգլերեն)
  • աշխարհագրություն
  1. Համակարգչային ինժեներիա

մասնագիտության համար պարտադիր է մասնակցել հետևյալ առարկաներին՝

  • օտար լեզու (անգլերեն)
  • մաթեմատիկա

1 առարկայի դասընթացի  տևողությունը  36 ժամ է: