Տերնոպոլի ազգային տնտեսագիտական համալսարանի Երևանի կրթագիտական ինստիտուտին կից քոլեջը հայտարարում է 2020/2021 ուսումնական տարվա ընդունելություն:
ՏԱՏՀ Երևանի կրթագիտական ինստիտուտին կից քոլեջում ընդունելությունը անցկացվում է առանց ընդունելության քննության: Մրցույթի դեպքում հաշվի է առնվում 9-րդ դասարանի ավարտական վկայականի միջին գնահատականը: Քոլեջի շրջանավարտները ստանում են մայր բուհի՝ ՏԱՏՀ-ի պետական դիպլոմ, տրված Ուկրաինայի կրթության և գիտության նախարարության կողմից, որը ճանաչվում է ամբողջ աշխարհում: Ուսանողները արտադրական և նախադիպլոմային պրակտիկանները անցնում են ՀՀ առաջատար կազմակերպություններում:
ՏԱՏՀ Երևանի կրթագիտական ինստիտուտի քոլեջի շրջանավարտները ստանում են կրտսեր մասնագետի որակավորում և կարող են ուսումը շարունակել բակալավրիատում՝ նույն մասնագիտությամբ 3-րդ կուրսից, մասնագիտությունը փոխելու դեպքում՝ 2-րդ կուրսից:
Քոլեջում ուսուցումը իրականացվում է առկա կրթաձևով, հետևյալ մասնագիտություններով.
- Հաշվառում և հարկում – 3 տարի
- Համակարգչային ինժեներիա – 4 տարի
- Ֆինանսներ, բանկային գործ և ապահովագրություն– 3 տարի
Ուսուցումը կազմակերպվում է հայերեն և ռուսերեն լեզուներով:
Ընդունելությունը կազմակերպվում է մինչև օգոստոսի 28-ը:
ՈՒՍՄԱՆ ՎԱՐՁԱՎՃԱՐՆԵՐԸ
ՔՈԼԵՋ
(կրտսեր մասնագետ)
Անհրաժեշտ փաստաթղթերը
- Դիմում
- Ավարտական վկայական և պատճեն
- Անձնագիր կամ ծննդյան վկայական և պատճեն
- 8 լուսանկար (3 x 4 չափի)
- Զինգրքույկ կամ կցագրման վկայական և պատճեն /առկայության դեպքում/
- Մանրամասն տեղեկությունների համար զանգահարել՝
- Հեռ.՝ (+374 10) 61 22 02, 61 30 10, +374 94 39 49 09