2020/2021 ՈՒՍ. ՏԱՐՎԱ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅՈՒՆ
Տերնոպոլի ազգային տնտեսագիտական համալսարանի Երևանի կրթագիտական ինստիտուտը հայտարարում է 2020/2021 ուս. տարվա բակալավրիատի ընդունելություն:
Բակալավրի կրթական որակավորման աստիճանով ուսուցումն իրականացվում է՝
Առկա կրթաձև – 4 տարի ուսման տևողությամբ
Հեռակա կրթաձև – 4 տարի ուսման տևողությամբ
Բակալավրիատում գործում է հետևյալ մասնագիտությունները.
- Կառավարում
- Զբոսաշրջություն
- Հաշվառում և հարկում
- Համակարգչային ինժեներիա
- Ֆինանսներ, բանկային գործ և ապահովագրություն
Փաստաթղթերը ընդունվում են մինչև հոկտեմբերի 25-ը:
Ընդունելության քննությունները սկսվում են՝
- Առաջին փուլը հուլիսի 23-ից մինչև հուլիսի 31-ը ներառյալ:
- Երկրորդ փուլը սկսվում է օգոստոսի 24-ից մինչև օգոստոսի 28-ը ներառյալ:
Ազատ տեղերի համար կկազմակերպվեն ընդունելության քննություններ մինչև հոկտեմբերի 29-ը ըստ անհրաժեշտության:
ՏԱՏՀ Երևանի կրթագիտական ինստիտուտն ունի անվճար և վճարովի տեղեր, հատկացված Ուկրաինայի կրթության և գիտության նախարարության կողմից:
Ընդունելությունը կազմակերպվում է մեկ քննությունով ըստ ընտրված մասնագիտության:
- Կառավարում – Տնտեսական աշխարհագրություն (բանավոր)
- Զբոսաշրջություն – Աշխարհագրություն (բանավոր)
- Հաշվառում և հարկում- Տնտեսական աշխարհագրություն (բանավոր)
- Ֆինանսներ, բանկային գործ, մաքսային գործ և ապահովագրություն- Տնտեսական աշխարհագրություն (բանավոր)
- Համակարգչային ինժեներիա – Մաթեմատիկա (բանավոր)
Մեր ինստիտուտին կից քոլեջի շրջանավարտները կարող են ուսումը շարունակել բակալավրիատում ՝ նույն մասնագիտությամբ 3-րդ կուրսից, մասնագիտությունը փոխելու դեպքում ՝ 2-րդ կուրսից:
Այլ քոլեջներ ավարտած դիմորդները կարող են ընդունվել 2-րդ կամ 3-րդ կուրս, եթե ակադեմիական տարբերությունը չի գերազանցում 8 առարկան: Եվ հանձնում են մեկ մասնագիտական քննություն:
ՏԱՏՀ Երևանի կրթագիտական ինստիտուտի ուսանողներն արտադրական և նախադիպլոմային պրակտիկաները անցնում են ՀՀ նախարարություններում, բանկերում, ինչպես նաև այլ առաջատար կազմակերպություններում, ցանկության դեպքում նաև Ուկրաինայում:
Ինստիտուտի շրջանավարտները ստանում են մայր բուհի` Տերնոպոլի ազգային տնտեսագիտական համալսարանի պետական դիպլոմ, որը ճանաչվում է ամբողջ աշխարհում:
ՈՒսման վարձավճարները
Բակալավրիատ
Ընդունելության համար անհրաժեշտ են հետևյալ փաստաթղթերը՝
- Դիմում (լրացնում եք ինստիտուտում)
- Ատեստատ և պատճեն, իսկ 2-րդ կամ 3-րդ կուրսի համար դիպլոմ և ներդիր
- Անձնագիր կամ ծննդյան վկայական և պատճեն
- 8 լուսանկար (3 x 4 չափի)
- Զինգրքույկ կամ կցագրման վկայական և պատճեն ( առկայության դեպքում)
Մանրամասն տեղեկությունների համար զանգահարել
Հեռ.՝ (+374 10) 61-22-02, 61-30-10
Դիմումները կարող եք լրացնել նաև առցանց և ուղարկել [email protected] էլ. հասցեին:
Բեռնել՝ Բակալավրի դիմում
Ընդունելության քննությունների հարցաշար
Բեռնել Տնտեսագիտություն
Բեռնել Իֆորմատիկա և հաշվողական տեխնիկա
Բեռնել Աշխարհագրություն