2020/2021 ՈՒՍ. ՏԱՐՎԱ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅՈՒՆ
Տերնոպոլի ազգային տնտեսագիտական համալսարանի Երևանի կրթագիտական ինստիտուտը հայտարարում է 2020/2021 ուս. տարվա մագիստրատուրայի ընդունելություն:
Ինստիտուտում մագիստրոսի կրթական որակավորման աստիճանով ուսուցումն իրականացվում է առկա և հեռակա կրթաձևերով` 1 տարի 4 ամիս ուսման տևողությամբ, «Հաշվառում և հարկում» մասնագիտությամբ:
Մագիստրատուրայի ընդունելության քննությունները սկսվում են՝
- Առաջին փուլը հուլիսի 23-ից մինչև հուլիսի 31-ը ներառյալ:
- Երկրորդ փուլը սկսվում է օգոստոսի 24-ից մինչև օգոստոսի 28-ը ներառյալ:
Ազատ տեղերի համար կկազմակերպվեն ընդունելության քննություններ մինչև հոկտեմբերի 29-ը ըստ անհրաժեշտության:
Մագիստրատուրա կարող է ընդունվել բակալավրի, դիպլոմավորված մասնագետի կամ մագիստրոսի աստիճան ունեցող անձը` մասնագիտական գիտելիքները խորացնելու, վերամասնագիտանալու և նոր ունակություններ ձեռք բերելու համար:
Ուսուցումը կազմակերպվում է հայերեն և ռուսերեն լեզուներով:
Դիմորդները հանձնում են քննություն մասնագիտական առարկայից (բանավոր):
Այլ մասնագիտությամբ ավարտած դիմորդները հանձնում են քննություն «Տնտեսագիտության տեսություն» առարկայից (բանավոր):
ՈՒսման վարձավճարները
Մագիստրատուրա
ՏԱՏՀ Երևանի կրթագիտական ինստիտուտի մագիստրոսները նախադիպլոմային պրակտիկան անցնում են ՀՀ նախարարություններում, բանկերում, ինչպես նաև այլ առաջատար կազմակերպություններում, ցանկության դեպքում կարող են անցել նաև Ուկրաինայում:
Ինստիտուտի շրջանավարտները ստանում են մայր բուհի` ՏԱՏՀ-ի պետական դիպլոմ, տրված Ուկրաինայի կրթության և գիտության նախարարության կողմից, որը ճանաչվում է ամբողջ աշխարհում:
Անհրաժեշտ փաստաթղթերը
- Դիմում
- Բարձրագույն կրթության դիպլոմը, ներդիրը և պատճենները
- Անձնագիր և պատճեն
- Զինվորական գրքույկի կամ կցագրման վկայականի պատճենը
- 6 լուսանկար (3×4 չափի):
Մանրամասն տեղեկությունների համար զանգահարել՝
Հեռ՝ (+ 374 10 ) 61 22 02 , 61 30 10, +374 94 39 49 09
Դիմումները կարող եք լրացնել նաև առցանց և ուղարկել [email protected] էլ. հասցեին
Բեռնել՝ Մագիստրոսի դիմում
Ընդունելության քննությունների հարցաշար
Բեռնել՝ Հաշվառում և հարկում
Բեռնել՝ Տնտեսագիտության տեսություն