ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

 08.12.2016թ 


Ուկրաինայի արտաքին գործերի նախարարության Ասիայի և Հարավային Եվրոպայի դեպարտամենտի տնօրեն`

Մուշկա Յուրի Յուրիյեվիչի այցը Տերնոպոլի
ազգային տնտեսագիտական համալսարանի Երևանի կրթագիտական ինստիտուտ
08 դեկտեմբեր 2016 թ., Երևան

2016 թ. դեկտեմբերի 8-ին Տերնոպոլի ազգային տնտեսագիտական համալսարանի Երևանի կրթագիտական ինստիտուտ հյուրընկալվեց Ուկրաինայի արտաքին գործերի նախարարության Ասիայի և Հարավային Եվրոպայի դեպարտամենտի տնօրեն Մուշկա Յուրի Յուրիյեվիչը: Կայացավ հանդիպում ինստիտուտի պրոֆեսորադասախոսական անձնակազմի հետ: Յուրի Յուրիյեվիչը իր շնորհակալությունը հայտնեց մասնաճյուղի աշխատակազմին և ինստիտուտի տնօրեն Սահակ Ղուդրատյանին՝ բարեխիղճ աշխատանքի և լավ մասնագետներ պատրաստելու համար: Նա շրջայց կատարեց ինստիտուտի լսարաններ, լաբորատորիաներ, գրադարաններ և իր գոհունակությունը հայտնեց ասելով, որ ինստիտուտը համալրված է բոլոր անհրաժեշտ պայմաններով որպեսզի կրթենք բարձր որակի մասնագետներ: Քննարկվեցին հարցեր, որոնք անհրաժեշտ են ինստիտուտին: Յուրի Յուրիյեվիչը խոստացավ ինստիտուտին հուզող հարցերը բարձրացնել Ուկրաինայի կրթության և գիտության նախարարությունում: Յուրի Յուրիյեվիչը շատ ջերմ արտահայտվեց Հայաստանի և հայերի մասին, նրան նաև դուր են եկել մեր թանգարանները, տեսարժան վայրերը և հայկական խոհանոցը: Հանդիպումը անցավ ջերմ մթնոլորտում: 

17.11.2016թ.

2016 թ. նոյեմբերի 17-ին Ուկրաինայի Կրթության և գիտության նախարար՝ Լիլիա Գրինևիչը այցելել է Տերնոպոլի ազգային տնտեսագիտական համալսարանի Երևանի կրթագիտական ինստիտուտ: 

 

17.11.2016թ.

Միջոցառում Ուսանողների միջազգային օրվա կապակցությամբ Տերնոպոլի ազգային պետական տնտեսագիտական համալսարանի Երևանի կրթագիտական ինստիտուտում
17 նոյեմբեր 2016 թ., Երևան

2016թ. նոյեմբերի 17-ին Ուսանողների միջազգային օրվա կապակցությամբ Տերնոպոլի ազգային պետական տնտեսագիտական համալսարանի Երևանի կրթագիտական ինստիտուտում տեղի ունեցավ միջոցառում: Ինստիտուտի տնօրեն՝ Սահակ Մերուժանի Ղուդրատյանը շնորհավորեց բոլոր ուսանողներին Ուսանողների միջազգային օրվա կապակցությամբ: Մաղթեց առողջություն, հաջողություն՝ ինչպես ուսման մեջ, այնպես էլ անձնական կյանքում: Նվիրեց նաև հուշանվերներ ուսանողներին և նշեց, որ ուսանողները մեր ապագան են և պետք է լավ սովորեն, որպեսզի մեր ապագան ավելի լավ լինի: 

01.11.2016թ.

ՏԱՏՀ Երևանի կրթագիտական ինստիտուտի 
աշխատակազմը և ուսանողները դիմավորում են ինստիտուտի 
տնօրեն Սահակ Մերուժանի Ղուդրատյանին 
01 նոյեմբեր  2016 թ., Երևան

2016 թ. նոյեմբերի 1-ին Տերնոպոլի ազգային տնտեսագիտական համալսարանի Երևանի կրթագիտական ինստիտուտում տիրում էր ուրախ մթնոլորտ` ինստիտուտի աշխատակազմը և ուսանողները դիմավորում էին ինստիտուտի տնօրեն Սահակ Մերուժանի Ղուդրատյանին:
Ս. Ղուդրատյանը վերադառնում էր Ուկրաինայից, որտեղ կայացել էր Տերնոպոլի ազգային տնտեսագիտական համալսարանի 50-ամյակին նվիրված հոբելյանական միջոցառումը և Մայր ԲՈՒՀԻ աշխատակիցներին Ուկրաինայի Նախագահի պետական պարգևների հանդիսավոր հանձնման արարողությունը: Պարգևատրվողների կազմում էր մեր ինստիտուտի տնօրեն՝ Սահակ Մերուժանի Ղուդրատյանը:
Ինստիտուտի աշխատակազմը և ուսանողները շնորհավորեցին Ս. Ղուդրատյանին Ուկրաինայի Նախագահի հրամանագրով կրթության ոլորտում Ուկրաինայի բարձրագույն պարգևի՝ «Ուկրաինայի կրթության վաստակավոր գործիչ» պատվավոր կոչման շնորհման կապակցությամբ:
Սահակ Ղուդրատյանը շնորհակալություն հայտնեց բոլորին և նշեց, որ այդ բարձր պարգևը ոչ միայն իրենն է, այլ ամբողջ կոլեկտիվի բեղմնավոր աշխատանքի արդյունքն է: