ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

 08.12.2016թ 


Ուկրաինայի արտաքին գործերի նախարարության Ասիայի և Հարավային Եվրոպայի դեպարտամենտի տնօրեն`

Մուշկա Յուրի Յուրիյեվիչի այցը Տերնոպոլի
ազգային տնտեսագիտական համալսարանի Երևանի կրթագիտական ինստիտուտ
08 դեկտեմբեր 2016 թ., Երևան

2016 թ. դեկտեմբերի 8-ին Տերնոպոլի ազգային տնտեսագիտական համալսարանի Երևանի կրթագիտական ինստիտուտ հյուրընկալվեց Ուկրաինայի արտաքին գործերի նախարարության Ասիայի և Հարավային Եվրոպայի դեպարտամենտի տնօրեն Մուշկա Յուրի Յուրիյեվիչը: Կայացավ հանդիպում ինստիտուտի պրոֆեսորադասախոսական անձնակազմի հետ: Յուրի Յուրիյեվիչը իր շնորհակալությունը հայտնեց մասնաճյուղի աշխատակազմին և ինստիտուտի տնօրեն Սահակ Ղուդրատյանին՝ բարեխիղճ աշխատանքի և լավ մասնագետներ պատրաստելու համար: Նա շրջայց կատարեց ինստիտուտի լսարաններ, լաբորատորիաներ, գրադարաններ և իր գոհունակությունը հայտնեց ասելով, որ ինստիտուտը համալրված է բոլոր անհրաժեշտ պայմաններով որպեսզի կրթենք բարձր որակի մասնագետներ: Քննարկվեցին հարցեր, որոնք անհրաժեշտ են ինստիտուտին: Յուրի Յուրիյեվիչը խոստացավ ինստիտուտին հուզող հարցերը բարձրացնել Ուկրաինայի կրթության և գիտության նախարարությունում: Յուրի Յուրիյեվիչը շատ ջերմ արտահայտվեց Հայաստանի և հայերի մասին, նրան նաև դուր են եկել մեր թանգարանները, տեսարժան վայրերը և հայկական խոհանոցը: Հանդիպումը անցավ ջերմ մթնոլորտում: 

17.11.2016թ.

2016 թ. նոյեմբերի 17-ին Ուկրաինայի Կրթության և գիտության նախարար՝ Լիլիա Գրինևիչը այցելել է Տերնոպոլի ազգային տնտեսագիտական համալսարանի Երևանի կրթագիտական ինստիտուտ: 

17.11.2016թ.

Միջոցառում Ուսանողների միջազգային օրվա կապակցությամբ Տերնոպոլի ազգային պետական տնտեսագիտական համալսարանի Երևանի կրթագիտական ինստիտուտում
17 նոյեմբեր 2016 թ., Երևան

2016թ. նոյեմբերի 17-ին Ուսանողների միջազգային օրվա կապակցությամբ Տերնոպոլի ազգային պետական տնտեսագիտական համալսարանի Երևանի կրթագիտական ինստիտուտում տեղի ունեցավ միջոցառում: Ինստիտուտի տնօրեն՝ Սահակ Մերուժանի Ղուդրատյանը շնորհավորեց բոլոր ուսանողներին Ուսանողների միջազգային օրվա կապակցությամբ: Մաղթեց առողջություն, հաջողություն՝ ինչպես ուսման մեջ, այնպես էլ անձնական կյանքում: Նվիրեց նաև հուշանվերներ ուսանողներին և նշեց, որ ուսանողները մեր ապագան են և պետք է լավ սովորեն, որպեսզի մեր ապագան ավելի լավ լինի: 

01.11.2016թ.

ՏԱՏՀ Երևանի կրթագիտական ինստիտուտի 
աշխատակազմը և ուսանողները դիմավորում են ինստիտուտի 
տնօրեն Սահակ Մերուժանի Ղուդրատյանին 
01 նոյեմբեր  2016 թ., Երևան

2016 թ. նոյեմբերի 1-ին Տերնոպոլի ազգային տնտեսագիտական համալսարանի Երևանի կրթագիտական ինստիտուտում տիրում էր ուրախ մթնոլորտ` ինստիտուտի աշխատակազմը և ուսանողները դիմավորում էին ինստիտուտի տնօրեն Սահակ Մերուժանի Ղուդրատյանին:
Ս. Ղուդրատյանը վերադառնում էր Ուկրաինայից, որտեղ կայացել էր Տերնոպոլի ազգային տնտեսագիտական համալսարանի 50-ամյակին նվիրված հոբելյանական միջոցառումը և Մայր ԲՈՒՀԻ աշխատակիցներին Ուկրաինայի Նախագահի պետական պարգևների հանդիսավոր հանձնման արարողությունը: Պարգևատրվողների կազմում էր մեր ինստիտուտի տնօրեն՝ Սահակ Մերուժանի Ղուդրատյանը:
Ինստիտուտի աշխատակազմը և ուսանողները շնորհավորեցին Ս. Ղուդրատյանին Ուկրաինայի Նախագահի հրամանագրով կրթության ոլորտում Ուկրաինայի բարձրագույն պարգևի՝ «Ուկրաինայի կրթության վաստակավոր գործիչ» պատվավոր կոչման շնորհման կապակցությամբ:
Սահակ Ղուդրատյանը շնորհակալություն հայտնեց բոլորին և նշեց, որ այդ բարձր պարգևը ոչ միայն իրենն է, այլ ամբողջ կոլեկտիվի բեղմնավոր աշխատանքի արդյունքն է:

20.10.2016թ. 
21.10.2016
թ.

Տերնոպոլի ազգային տնտեսագիտական համալսարանի
50-
ամյակին նվիրված հոբելյանական միջոցառում և Մայր ԲՈՒՀԻ աշխատակիցներին Ուկրաինայի Նախագահի պետական պարգևների հանդիսավոր հանձնման արարողություն:
Տերնոպոլի Տարաս Շևչենկոյի անվան 
տարածաշրջանային դրամատիկական թատրոն
20
հոկտեմբեր  2016 թ., Տերնոպոլ, Ուկրաինա

2016 թ. հոկտեմբերի 20-ին, Ուկրաինայում՝ Տերնոպոլի Տարաս Շևչենկոյի անվան տարածաշրջանային դրամատիկական թատրոնի շենքում, կայացել է Տերնոպոլի ազգային տնտեսագիտական համալսարանի 50-ամյակին նվիրված հոբելյանական միջոցառումը և Մայր ԲՈՒՀԻ աշխատակիցներին Ուկրաինայի Նախագահի պետական պարգևների հանդիսավոր հանձնման արարողությունը:
Պարգևատրվողների թվում էր Տերնոպոլի ազգային տնտեսագիտական համալսարանի Երևանի կրթագիտական ինստիտուտի տնօրեն, տնտեսագիտության թեկնածու, դոցենտ՝ Սահակ Մերուժանի Ղուդրատյանը
Ուկրաինայի Նախագահի հրամանագրով Սահակ Մերուժանի Ղուդրատյանին Ուկրաինայի կրթության աշխատողների օրվա կապակցությամբ, ազգային կրթության և գիտության ոլորտում ներդրած ավանդի, որակյալ մասնագետների պատրաստման, երկարամյա բեղմնավոր մանկավարժական գործունեության և բարձր պրոֆեսիոնալիզմի համար շնորհվել է կրթության ոլորտում Ուկրաինայի բարձրագույն պարգևը՝ «Ուկրաինայի կրթության վաստակավոր գործիչ» պատվավոր կոչումը:
Պարգևը հանձնել է Տերնոպոլի մարզի  մարզպետ- Ստեփան Ստեփանի Բարնան և ընդգծել է, որ Սահակ Մերուժանովիչը Ուկրաինայի ազգային դրոշի բացառիկ կրողն է Հայաստանում:
Սահակ Ղուդրատյանը շնորհակալություն է հայտնել Ուկրաինայի Նախագահ Պետրո Պորոշենկոյին և բոլոր նրանց, ովքեր այդքան բարձր են գնահատել իր համեստ աշխատանքը:
2016 թ. հոկտեմբերի 21-ին՝ տոնակատարության երկրորդ օրը, Տերնոպոլի ազգային տնտեսագիտական համալսարանի դահլիճում տեղի ունեցավ համալսարանի 50-ամյակին նվիրված արարողությունը: Մայր բուհի ռեկտոր գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Կրիսովատի Անդրեյ Իգորեվիչը  իր խորհին շնորհակալությունը հայտնեց բոլոր աշխատողների և լավագույներին հանձնեց շնորհակալագրեր, որոնց թվում էր նաև մեր ինստիտուտի տնօրեն Սահակ Ղուդրատյանը: Ռեկտորը իր երախտագիտությունը հայտնեց նաև համալսարանի վետերաններին, որոնց թվում էր նախկին ռեկտոր, պրոֆեսոր Ուստենկո Ալեքսանդր Անդրեևիչը: Վերջինս իր հերթին իր շնորհակալությունը հայտնեց ռեկտոր Անդրեյ Իգորովիչին համալսարանը ճիշտ ուղիով տանելու համար:

7.10.2016թ.

Քաղպաշտպանության ուսումնավարժանք Տերնոպոլի ազգային տնտեսագիտական համալսարանի Երևանյան մասնաճյուղի տարածքում «Խոշոր հրդեհի դեպքում աշխատակիցների և ուսանողների պաշտպանության կազմակերպումը» թեմայով:    

                  07 հոկտեմբեր 2016 թ., Երևան

Համաձայն Երևանի քաղաքապետի N4166-Ա որոշման 2016 թ. հոկտեմբերի 7-ին Տերնոպոլի ազգային տնտեսագիտական համալսարանի Երևանյան մասնաճյուղի տարածքում անցկացվեց հատուկ տակտիկական ուսումնավարժանք «Խոշոր հրդեհի դեպքում աշխատակիցների և ուսանողների պաշտպանության կազմակերպումը» թեմայով: 
Նշված ուսումնավարժանքը կատարվեց մասնաճյուղի քաղպաշտպանության շտաբի պետ՝ Ալեքսեյ Կարապետյանիգլխավորությամբ: 
Ուսումնավարժանքին ներկա էին Երևանի Ավան վարչական շրջանի հրշեջ բաժնի պետ՝ փոխգնդապետ Սամվել Մարտիրոսյանը, Երևանի փրկարարական վարչության Ավան բաժնի ավագ հրահանգիչ՝ մայոր Աստղիկ Քամալյանը
Ուսումնավարժանքի պլանով նախատեսված գործողություններն էին՝ ուսանողների և աշխատակազմի տարհանումը հրդեհով բռնկված շենքից, հրդեհի մարումը, բուժօգնություն տուժածներին, շտապ օգնության կանչը, բոլոր գործողությունները կատարվեցին ճշգրիտ ժամկետներում: 
Հատուկ տակտիկական ուսումնավարժանքը գնահատվեց «գերազանց»: 

 23.09.2016թ.

Հայաստանի և Ուկրաինայի անկախության 25-ամյակին նվիրված
հանդիսավոր միջոցառում ՏԱՏՀ ԵրԿԳԻում
 23 սեպտեմբեր 2016 թ., Երևան

2016 թ. սեպտեմբերի 23-ին Տերնոպոլի ազգային տնտեսագիտական համալսարանի Երևանի կրթագիտական ինստիտուտում տեղի ունեցավ հանդիսավոր միջոցառում՝ նվիրվածՀայաստանի Հանրապետության և Ուկրաինայի անկախության 25-ամյակին: Հյուրերին ինստիտուտի ուսանողները դիմավորեցին հանդիսավորությամբ՝ աղ ու հացով:
Միջոցառմանը ներկա էին Ուկրաինայի Հերոս, անվանի բանաստեղծ, թարգմանիչ, սցենարիստ, դրամատուրգ, պետական և հասարակական գործիչ՝ Իվան Ֆյոդորի Դրաչը, Հայաստանի Հանրապետությունում Ուկրաինայի գործերի ժամանակավոր հավատարմատար՝ Վադիմ Գրիգորիի Պիխուլյան, հայտնի ամերիկահայ գրականագետ, թարգմանչուհի, հրապարակախոս, բարերար՝Մարո Մադոյան-Ալաջաջյանը, Հայաստանում Ուկրաինայի նախկին դեսպան՝ Ալեքսանդր Իվանի Բոժկոն, ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր՝ Ռոբերտ Սարգսյանը, Հայաստանում Ուկրաինայի նախկին հավատարմատար՝ Իվան Զագորոդնին, Երևանի Ավան վարչական շրջանի ղեկավար՝ Մանվել Ջավադյանը, ՀՀ ժողովրդական արտիստ՝ Սուրեն Գյանջումյանը, Երևանի գրողների միության նախագահ՝ Աբգար Ափինյանը, Տերնոպոլի ազգային տնտեսագիտական համալսարանի Երևանի կրթագիտական ինստիտուտի աշխատակազմը և ուսանողները: 
Հանդիսավոր միջոցառումը սկսվեց Հայաստանի Հանրապետության և Ուկրաինայի ազգային օրհներգերի ներքո:
Ողջույնի խոսք ասաց ՏԱՏՀ Երևանի կրթագիտական ինստիտուտի տնօրեն Սահակ Մերուժանի Ղուդրատյանը: Սահակ Ղուդրատյանը շնորհավորեց բոլորին Հայաստանի Հանրապետության և Ուկրաինայի անկախության տոնի կապակցությամբ, ապա երախտագիտության խոսքեր հնչեցրեց մեր հայրենիքի պաշտպաններին, ովքեր իրենց կյանքը զոհաբերել են հանուն հայրենիքի անկախության: Այնուհետև Սահակ Ղուդրատյանը բեմ հրավիրեց Ուկրաինայի Հերոս, հայ ազգի մեծ բարեկամ, Ուկրաինայի անվանի բանաստեղծ Իվան Ֆյոդորի Դրաչին: Իվան Դրաչը նվիրեց ուկրաինացի հայտնի հայագետ Յարոսլավ Դաշկևիչի «Հայերը Ուկրաինայում»՝ «Вірмени в Україні» աշխատությունը, ինչպես նաև ուկրաիներեն թարգմանությամբ ընթերցեց անվանի բանաստեղծ Պարույր Սևակի «Ազատություն» բանաստեղծությունը: 
Շնորհավորանքներով ելույթ ունեցավ նաև ՀՀ-ում Ուկրաինայի գործերի ժամանակավոր հավատարմատար Վ.Գ. Պիխուլյան: Վադիմ Պիխուլյան նշեց, որ միջոցառումը խորհրդանշական է, քանզի այն տեղի է ունենում մի գեղեցիկ տարածքում՝ Տերնոպոլի ազգային տնտեսագիտական համալսարանի Երևանի կրթագիտական ինստիտուտում, և մեր ժողովուրդների կարևորագույն տոները նշում ենք միասին: Այս հանդիպումն առանձնանում է նրանով, որ այստեղ ներկա են Ուկրաինայի Հերոս, անկախության մարտիկ Իվան Ֆյոդորի Դրաչը և Հայաստանում Ուկրաինայի կրկնակի դեսպան Ալեքսանդր Իվանի Բոժկոն: Ինչպես նաև նշեց, որ մեր ժողովուրդների միջև կա ընդհանուր պատմություն և մշակույթ: 
Հաջորդիվ ելույթ ունեցավ Հայաստանում Ուկրաինայի նախկին դեսպան Ա.Ի.Բոժկոն: Ալեքսանդր Բոժկոն կարևորեց հայ և ուկրաինացի ժողովուրդների միջև դարավոր բարեկամությունը, ինչպես նաև Ուկրաինայում հայոց պատմության, մշակույթի նկատմամբ մեծ հետաքրքրությունը: Դրա մասին է վկայում Ուկրաինայի անվանի բանաստեղծ Իվան Ֆյոդորի Դրաչի ներկայությունը: Մասնավորապես, նա ասաց. «Իվան Ֆյոդորովիչը մեծ ավանդ ունի հայ և ուկրաինացի ժողովուրդների բարեկամության պատմության մեջ: Նա փնտրել և թարգմանել է հայ գրականության մեջ այնպիսի մարգարիտներ, որոնք կարող էին զարդարել ուկրաինական գրականությունը. թարգմանել է այնպիսի մեծությունների աշխատությունները, ինչպիսիք են՝ Նարեկացին, Պարույր Սևակը, Ռազմիկ Դավոյանը և շատ այլ անվանի բանաստեղծներ, որոնք պատկերացում են տալիս հայ ժողովրդի, հայոց պատմության, մշակույթի և այսօրվա մասին»: 
Ուսանողները ներկայացրեցին գրական – երաժշտական ծրագիր, որտեղ հնչեցին Հայաստանի և Ուկրաինայի անկախությանը նվիրված հայերեն և ուկրաիներեն լեզուներով բանաստեղծություններ և երգեր: Ուսանողների ելույթը ներկաները ընդունեցին մեծ հետաքրքրությամբ և ծափողջույներով: Մեծ ոգևորությամբ ընդունվեց նաև սկսնակ բանաստեղծուհի Ռոզա Ղուդրատյանի ելույթը: Նա կարդաց իր բանաստեղծությունը հայրենիքի մասին: 
Ողջ միջոցառման ընթացքում ցուցադրվեց Հայաստանի և Ուկրաինայի անկախության կայացման և պատմական իրադարձությունների մասին տեսանյութ: 
Միջոցառման ավարտին Սահակ Ղուդրատյանը մեկ անգամ ևս շնորհավորեց բոլորին Հայաստանի Հանրապետության և Ուկրաինայի անկախության տոնի կապակցությամբ: Սահակ Ղուդրատյանը նշեց, որ անհրաժեշտ է պահպանել ձեռքբերված անկախությունը, քանզի անկախության պայքարը և Հայաստանի, և Ուկրաինայի համար դեռևս շարունակվում է:
 

16.07.2016թ.

Տոնական համերգ ՏԱՏՀ Երևանի կրթագիտական ինստիտուտի 15-ամյակի և 2016թ. շրջանավարտների դիպլոմների հանձնման կապակցությամբ 
 «Արամ Խաչատրյան» համերգասրահ

16  հուլիս 2016 թ. Երևան

2016 թ. հուլիսի 16-ին Երևան քաղաքի «Արամ Խաչատրյան» համերգասրահում կայացավ տոնական համերգ Տերնոպոլի ազգային տնտեսագիտական համալսարանի 50-ամյակի, Տերնոպոլի ազգային տնտեսագիտական համալսարանի Երևանի կրթագիտական ինստիտուտի 15-ամյակի և շրջանավարտներին դիպլոմների հանձնման հանդիսավոր արարողության կապակցությամբ: Միջոցառումը մեկնարկվեց Հայաստանի Հանրապետության եւ Ուկրաինայի օրհներգների ներքո: Ապա հնչեցին Ուկրաինայի Կրթության և գիտության նախարար Գրինևիչ Լիլիայի և Հայաստանի Հանրապետության Կրթության եւ գիտության նախարար Լևոն Մկրտչյանի շնորհավորական ուղերձները : Հայաստանի Հանրապետության Կրթության և գիտության նախարարի անունից նախարարի խորհրդական Արթուր Մկրտչյանը հանձնեց ինստիտուտի դասախոսներից մի քանիսին պատվոգրեր և շնորհակալագրեր, իսկ տնօրեն Սահակ Մերուժանի Ղուդրատյանին՝ նախարարության բարձրագույն պարգևը՝«Ոսկե հուշամեդալ»: Այնուհետև ելույթ ունեցավ Տերնոպոլի ազգային պետական տնտեսագիտական համալսարանի պրոռեկտոր Բրիչ Վասիլի Յարոսլավովիչը: Նա փոխանցեց Տերնոպոլի ազգային տնտեսագիտական համալսարանի ռեկտոր Կրիսովատի Անդրեյ Իգորեվիչի շնորհավորանքները ինստիտուտի հոբելյանական 15-ամյակի կապակցությամբ: Իր ելույթում նա շնորհակալություն հայտնեց բոլոր նրանց, ովքեր իրենց ակտիվ գործունեությամբ նպաստել են մեր երկու եղբայրական ժողովուրդների միջև կրթական կամուրջի ստեղցմանը՝ այդ կամուրջը կոչվում է Տերնոպոլի ազգային տնտեսագիտական համալսարանի Երևանի կրթագիտական ինստիտուտ, և նրանց, ովքեր աջակցում են նրա զարգացմանը: Վ.Բրիչը նշեց. «Ինստիտուտի գործունեությունը մշտապես գտնվում է գիտական խորհրդի, ռեկտորատի, ռեկտորի ուշադրության կենտրոնում: Մենք ոչ միայն կաջակցենք ինստիտուտին, այլ նաև կնպաստենք նրա զարգացմանը:» Վասիլի Յարոսլավովիչը պատվոգրեր հանձնեց ինստիտուտի դասախոսական անձնակազմին և աշխատողներին թվով տասը հոգու: Միջոցառմանը շնորհավորական ելույթներով հանդես եկավ նաև Հայաստանի Հանրապետությունում Ուկրաինայի գործերի ժամանակավոր հավատարմատար՝ Վադիմ Գրիգորիի Պիխուլյան: Իր ելույթում նա ընդգծեց, որ 15 տարվա ընթացքում ստեղծվել է հզոր նյութատեխնիկական բազա բարձրակարգ կադրեր պատրաստելու համար: Մասնավորապես նա նշեց. « Այժմ ինստիտուտը հանդիսանում է ժամանակակից, մրցունակ և հեղինակավոր բուհ: Ինստիտուտի կայացման գործում  կարևոր դեր ունեցավ ՀՀ կառավարության աջակցությունը: Ուսանողները՝ սովորելով ուկրաիներեն լեզուն, Ուկրաինայի պատմությունը և մշակույթը, ամրապնդում են բարեկամական և գործարար կապերը Ուկրաինայի և Հայաստանի միջև: Ուկրաինայի և Հայաստանի միջև համագործակցության հետագա ամրապնդման և զարգացման համար որպես կարևորագույն գործոններից մեկը դիտարկվում է ինստիտուտի հաջող գործունեությունը:» Վ. Պիխուլյան մեկ անգամ ևս շնորհավորեց բոլոր ուսանողներին, շրջանավարտներին, պրոֆեսորադասախոսական անձնակազմին հոբելյանի առթիվ և մաղթեց նորանոր հաջողություններ: Այնուհետև շնորհավորանքներով ելույթ ունեցավ Երևան քաղաքի Ավան վարչական շրջանի թաղապետարանի աշխատակից ՝ Վոլոդյա Բարսեղյանը: Նա նշեց, որ ինստիտուտը ակտիվ դեր է խաղում Ավան վարչական շրջանի կյանքում և անվանեց ինստիտուտը «մասնագետների յուրահատուկ դարբնոց, ովքեր ներկայացնում են Ուկրաինայի մշակույթն ու կրթությունը Հայաստանում»: 15-րդ տարեդարձի կապակցությամբ Վ. Բարսեղյանը հնչեցրեց Ավան վարչական շրջանի ղեկավար Մանվել Ջավադյանի ուղերձը և հանձնեց  շնորհակալագիր ինստիտուտի տնօրեն Սահակ Ղուդրատյանին: Այնուհետև ելույթ ունեցավ ինստիտուտի տնօրեն Սահակ Մերուժանի Ղուդրատյանը: Իր հոբելյանական խոսքում Ս. Ղուդրատյանը ներկաներին կարճ ներկայացրեց ինստիտուտի անցած ուղին, ծանոթացրեց ինստիտուտի հաջող զարգացմանը և հեղինակությանը նպաստող սկզբունքներին: Նա ասաց. «Մենք խորապես գիտակցում ենք, որ ցանկացած պետության հիմքը՝ կրթությունն է…. Մեր ապագան կառուցում ենք մենք: Եթե մենք ուզում ենք, որ մեր երկիրը 20 տարի անց լինի զարգացած երկիր, այլ ոչ թէ զարգացող, մենք պետք է աշխատենք այսօր …. Այս 15 տարիները մենք անցանք ամբողջ մեր կոլեկտիվի և ուսանողների հետ միասին, կարծում եմ այդ ճանապարհը մենք անցանք պատվով: Այսօր ես համարում եմ, որ մենք կայացել ենք»: Տնօրենը շնորհակալություն հայտնեց բոլոր նրանց, ովքեր կանգնած էին ինստիտուտի ակունքներին, օգնելով նրա ստեղծմանն ու կայացմանը: Տնօրենը հատուկ շնորհակալություն հայտնեց ՀՀ կրթության եւ գիտության նախկին նախարար Էդուարդ Ղազարյանին և ՀՀ կրթության եւ գիտության նախարար Լևոն Մկրտչյանին ինստիտուտի գործունեությունը բարձր գնահատելու համար: Տնօրենը բոլորին շնորհավորեց հոբելյանական տարեդարձերի կապակցությամբ և մաղթեց շրջանավարտներին հաջողություն: Ողջ միջոցառման ընթացքում ցուցադրվում էր տեսանյութ ՏԱՏՀ ԵրԿԳԻ-ի անցած ուղու և ձեռքբերումների մասին: Ցուցադրումը ընդմիջվում էր հայ էստրադայի աստղերի ելույթներով: Կայացավ 2016 թ. շրջանավարտներին դիպլոմների հանձնման հանդիսավոր արարողությունը: Դիպլոմները հանձնում էին ինստիտուտի տնօրեն Ս. Ղուդրատյանը և Հայաստանի Հանրապետությունում Ուկրաինայի գործերի ժամանակավոր հավատարմատար՝ Վ. Պիխուլյան: Շրջանավարտները շնորհակալություն հայտնեցին ինստիտուտի ղեկավարությանը, անձամբ ինստիտուտի տնօրեն Ս. Ղուդրատյանին և ինստիտուտի պրոֆեսորադասախոսական կազմին և վարչական աշխատակիցներին: Հանդիսավոր արարողությունը եզրափակվեց ինստիտուտի օրհներգով ուսանողների կատարմամբ:

12.07.2016թ.

Նադեժդա Պանֆիլովնա Միրզոյանի(Շիրմա) անվան լսարանի բացման արարողությունը
ՏԱՏՀ Երևանի կրթագիտական ինստիտուտում,
 12  հուլիս 2016 թ. Երևան

2016 թ. հուլիսի 12-ին Տերնոպոլի ազգային տնտեսագիտական համալսարանի Երևանի կրթագիտական ինստիտուտում տեղի ունեցավ հանդիսավոր միջոցառում` նվիրված ուկրաիներեն լեզվի և գրականության դասախոս Նադեժդա Պանֆիլովնա Միրզոյանի(Շիրմա) անվան լսարանի բացման արարողությանը: Նադեժդա Պանֆիլովնան դասավանդվում էր մեր ինստիտուտում արդեն 15 տարի՝ սկսած հիմնադրման օրվանից: Նա մինչ իր մահկանացուն կնքելը, մինչև վերջին օրը ակտիվ մասնակցություն ուներ մեր ինստիտուտի կյանքում: Միջոցառմանը ներկա էին Հայաստանի Հանրապետությունում Ուկրաինայի գործերի ժամանակավոր հավատարմատար Վադիմ Գրիգորիի Պիխուլյան, ՀՀ-ում Ուկրաինայի դեսպանատան աշխատակիցներ, «ՀՀ-ում ուկրաինացիների “Ուկրաինա” ֆեդերացիայի» նախագահ Աննա Հարությունյանը, Սերգեյ Միրզոյանը` Նադեժդա Պանֆիլովնայի ամուսինը, հարազատները և յուրայինները, ՀՀ-ում ուկրաինական համայնքի ներկայացուցիչները, ինստիտուտի աշխատակազմը և ուսանողները:
Իր բացման խոսքում ՏԱՏՀ Երևանի կրթագիտական ինստիտուտի տնօրեն Սահակ Մերուժանի Ղուդրատյանը բոլորի անունից հարգանքի տուրք մատուցեց Նադեժդա Պանֆիլովնայի հիշատակին: Ելույթ ունեցան նաև ՀՀ-ում Ուկրաինայի գործերի ժամանակավոր հավատարմատար Վ.Գ.Պիխուլը, ՀՀ-ում ուկրաինացիների ֆեդերացիայի նախագահ Ա. Հարությունյանը, Կիև քաղաքում (Ուկրաինա) հայոց լեզվի դասընթացների դասավանդող Ռուզաննա Հրանտի Մարտիրոսյանը: Միջոցառմանը ցուցադրվեց տեսանյութ՝ նվիրված Նադեժդա Պանֆիլովնային: Ինստիտուտի ուսանողները ներկայացրին գրական-երաժշտական կոմպոզիցիա:
Ի պատասխան իր խոսքն ասաց Նադեժդա Պանֆիլովնայի ամուսինը՝Ս. Միրզոյանը: Նա իր երախտագիտությունը հայտնեց Ս. Մ. Ղուդրատյանին ուշադրության եւ աջակցության համար: Ելույթ ունեցան նաև Նադեժդա Պանֆիլովնայի հարազատները, ընկերներն ու բարեկամները: 

 14.06.2016թ.

Գիտաժողով` «Միգրացիայի ժամանակակից գործընթացները և նրանց ազդեցությունը երկրների տնտեսության վրա» խորագրով:
ՏԱՏՀ Երևանի կրթագիտական ինստիտուտ,
 14 հունիս 2016 թ. Երևան 


9.06.2016թ.
2016թ. հունիսի 14-ին Տերնոպոլի ազգային տնտեսագիտական համալսարանի Երևանի կրթագիտական ինստիտուտում տեղի ունեցավ գիտաժողով` «Միգրացիայի ժամանակակից գործընթացները և նրանց ազդեցությունը երկրների տնտեսության վրա» խորագրով: Բացման խոսքով ելույթ ունեցավ ՏԱՏՀ Երևանի կրթագիտական ինստիտուտի տնօրեն Սահակ Մերուժանի Ղուդրատյանը: Ս. Մ. Ղուդրատյանը, կարևորելով թեմայի արդիականությունը, նշեց, որ ներկայումս միգրացիան այս կամ այն չափով ընդգրկել է գրեթե բոլոր երկրները: Որպես բնական և խնդրահարույց գործընթաց՝ այն հղի է սոցիալ-տնտեսական, քաղաքական, մշակութային ծանր հետևանքներով: Ուստի միգրացիոն հոսքերի արդյունավետ կառավարման ուղղությամբ անհրաժեշտ է համապատասխան քայլեր ձեռնարկել: Այնուհետև իր ողջույնի խոսքը հղեց Հայաստանի Հանրապետությունում Ուկրաինայի գործերի ժամանակավոր հավատարմատար Վադիմ Գրիգորիի Պիխուլյան: Գիտաժողովին իրենց զեկուցումներով հանդես եկավ ՏԱՏՀ Երևանի կրթագիտական ինստիտուտի պրոֆեսորադասախոսական կազմը: Հիմնական քննարկումները ծավալվեցին միգրանտների տնտեսական, սոցիալական, քաղաքական ինտեգրման հետ կապված հարցերի շուրջ:

9.06.2016թ.

ՏԱՏՀ Երևանի կրթագիտական ինստիտուտի շրջանավարտների դիպլոմային աշխատանքների պաշտպանությունը: 

Երևան, հունիսի 9-ը, 2016 թ.2016թ. հունիսի 9-ին ՏԱՏՀ Երևանի կրթագիտական ինստիտուտում մեծ հաջողությամբ կայացավ ավարտական կուրսերի ուսանողների դիպլոմային աշխատանքների պաշտպանությունը «Համակարգչային ինժեներիա» (բակալավր) և «Համակարգչային համակարգերի և ցանցերի սպասարկում»(քոլեջ) մասնագիտություններով:

23.05.2016թ.

ՏԱՏՀ Երևանի կրթագիտական ինստիտուտի 
ՄրցույթԻնտելեկտուալ խաղեր
 23 մայիս 2016 թ. Երևան

2016թ. մայիսի 23-ին ՏԱՏՀ Երևանի կրթագիտական ինստիտուտում տեղի ունեցավ “Ինտելեկտուալ խաղ” մրցույթ: Մրցույթին մասնակցում էին ինստիտուտի տարբեր խմբերի ու կուրսերի ուսանողներ, որոնք ներկայացան 4 թիմով: Մրցույթի հանձնաժողովը ղեկավարում էր ՏԱՏՀ Երևանի կրթագիտական ինստիտուտի տնօրեն Սահակ Մերուժանի Ղուդրատյանը: Մրցույթը վարում էին ուսանողները: Ողջույնի խոսքից հետո տրվեցին հետաքրքրաշարժ տեղեկություններ աշխարհի հայտնի մարդկանց կյանքից և նրանց զարգացվածության աստիճանի(IQ)մասին: Խաղ-մրցույթի ընթացքում տրվեցին բազմաթիվ հարցեր, հանելուկներ: Մրցույթի մասնակիցներից յուրաքանչյուրը ձգտում էր առաջինը տալ ճիշտ պատասխանը: Խաղի վերջում ամփոփվեցին արդյունքները և ճանաչվեց հաղթող թիմը: 

16-17.05.2016թ.

«Շիրակ Հայրենակցական Միավորում» հասարակական կազմակերպության և ՏԱՏՀ Երևանի կրթագիտական ինստիտուտի ներկայացուցիչների այցը Շիրակ, մայիսի 16-17-ը, 2016 թ.

Տերնոպոլի ազգային տնտեսագիտական համալսարանի Երևանի կրթագիտական ինստիտուտը մասնակցեց «Շիրակ Հայրենակցական Միավորում» հասարակական կազմակերպության նախաձեռնած գրքահավաքին: Հավաքված 3000 կտոր գիրքը նախատեսվել է նվիրել Շիրակի մարզի գյուղերի դպրոցներին և համայնքային գրադարաններին:
Մայիսի 16-ին և 17-ին Շիրակ Հայրենակցականի կրթության և գիտության հանձնաժողովը(հանձնաժողովի նախագահ՝ ՏԱՏՀ Երևանի կրթագիտական ինստիտուտի տնօրեն Սահակ Ղուդրատյան) այցելեց Շիրակի մարզ և գրքեր նվիրեց սահմանային և լեռնային հեռավոր՝ Շաղիկ, Սարագյուղ, Բավրա, Ջրառատ, Լեռնակերտ և Մեղրաշեն գյուղերի դպրոցների գրադարաններին: Նվիրատվությունը շարունակելու են մարզի մյուս գյուղերին ևս:

13.05.2016թ.

Հանդիսավոր միջոցառում՝ նվիրված Հաղթանակի Օրվան, Շուշիի ազատագրման և ԼՂՀ պաշտպանական բանակի ստեղծմանը:
ՏԱՏՀ Երևանի կրթագիտական ինստիտուտ
 13 մայիս 2016 թ. Երևան


ՏԱՏՀ ԵրԿԳԻ-ի ներկայացումը Թբիլիսիում Ս.թ. մայիսի 13-ին ՏԱՏՀ Երևանի կրթագիտական ինստիտուտում տեղի ունեցավ հանդիսավոր միջոցառում նվիրված Հայրենական մեծ պատերազմում տարած խորհրդային ժողովուրդի հաղթանակի 71-րդ տարելիցին, Արցախի բերդաքաղաք Շուշիի ազատագրման հաղթանակի 24-րդ տարելիցին և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանական բանակի ստեղծմանը: Ներկա էին Հայաստանի Հանրապետությունում Ուկրաինայի գործերի ժամանակավոր հավատարմատար Վադիմ Գրիգորիի Պիխուլը, ՀՀ-ում Ուկրաինայի դեսպանատան աշխատակիցներ, «Շիրակ հայրենակցական միավորման» նախագահ Վարազդատ Ավոյանը, մեր պատվավոր հյուրեր՝ Մեծ Հայրենական պատերազմի վետերաններ, ինչպես նաև բազմաթիվ հյուրեր: Ողջույնի խոսք ասաց ՏԱՏՀ Երևանի կրթագիտական ինստիտուտի տնօրեն Սահակ Մերուժանի Ղուդրատյանը, ելույթ ունեցան նաև ՀՀ-ում Ուկրաինայի գործերի ժամանակավոր հավատարմատար Վ.Գ.Պիխուլը և ՀՀ վետերանների միության փոխնախագահ Մ.Ա. Ստեփանյանը:
Գրական-երաժշտական համարներով ելույթ ունեցան ինստիտուտի ուսանողները: Նրանք կատարեցին Հաղթանակի օրվան և ղարաբաղյան պատերազմում զոհված մեր բոլոր հերոսների հիշատակին նվիրված հայրենասիրական երգեր ու բանաստեղծություններ: Տոնական համերգից հետո ի պատիվ Հաղթանակի օրվա և Շուշիի ազատագրման տրվեց ճաշկերույթ:8.05.2016թ.

ք. Թբիլիսի, մայիսի 8, 2016 թ.

2016թ. մայիսի 8-ին Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում՝ “Այարտուն” մշակույթի տանը կայացավ հանդիպում վրացական հասարակության հետ, որը կազմակերպել էր ՏԱՏՀ Երևանի կրթագիտական ինստիտուտը: Միջոցառմանը ներկա էին Վրաստանում Ուկրաիմայի ժամանակավոր հավատարմատար Գեորգի Պավելի Նազարովը, ՏԱՏՀ Երևանի կրթագիտական ինստիտուտի տնօրեն Սահակ Մերուժանի Ղուդրատյանը, Թբիլիսիի դպրոցների տնօրեններ, Վրաստանի հասարակության, մամուլի ներկայացուցիչները, Վրաստանի տարբեր բուհերի ուսանողներ, ՏԱՏՀ Երևանի կրթագիտական ինստիտուտի ուսանողները: Բացման խոսքով ելույթ ունեցավ Գ.Պ.Նազարովը, այնուհետև իր ողջույնի խոսքը ասաց Ս.Մ.Ղուդրատյանը: Ներկաները մեծ ուշադրությամբ ունկնդրեցին ՏԱՏՀ Երևանի կրթագիտական ինստիտուտի ուսանողների ներկայացված տեղեկատվությունը Տերնոպոլի ազգային տնտեսագիտական համալսարանի և Երևանի կրթագիտական ինստիտուտի մասին: Միջոցառման ընթացքում ուսանողները կատարեցին երաժշտական համարներ: Հանդիպման վերջում ելույթ ունեցավ ՏԱՏՀ Երևանի կրթագիտական ինստիտուտի տնօրեն Սահակ Մերուժանի Ղուդրատյանը և պատասխանեց հյուրերի բազմաթիվ հարցերին: Հանդիպումն անցավ ջերմ, բարեկամական մթնոլորտում: 

7.05.2016թ

«ՀՀ բարձրագույն ուսումնական հաստատություների 17-րդ հանրապետական մարզական խաղեր», ձյուդո մարզաձևի առաջնություն՝ ՏԱՏՀ Երևանի կրթագիտական ինստիտուտի ուսանող Մերուժան Աղասյանը գրավեց 3-րդ տեղը: 
 7 մայիս  2016 թ. Երևան

2016թ. մայիսի 7-ին Երևանում «ՀՀ բարձրագույն ուսումնական հաստատություների 17-րդ հանրապետական մարզական խաղեր»-ի շրջանակներում կայացավ ձյուդոի առաջնություն, որին մասնակցեց ՏԱՏՀ Երևանի կրթագիտական ինստիտուտի «Համակարգչային համակարգերի և ցանցերի սպասարկում» մասնագիտության ուսանող՝ Մերուժան Աղասյանը: Մինչև 73 կգ քաշային կարգում ձյուդո մարզաձևի առաջնությունում Մերուժան Աղասյանը գրավեց 3-րդ տեղը: 

16-17.04.2016թ.

ՏԱՏՀ ԵրԿԳԻի կողմից ծաղկեպսակի տեղադրում 1915թ. Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիրում:
2016
թ. ապրիլի 24, Ծիծեռնակաբերդ, Երևան

2016թ. ապրիլի 24-ին ՏԱՏՀ Երևանի կրթագիտական ինստիտուտի աշխատակազմը, դասախոսները և ուսանողները՝ ինստիտուտի տնօրեն Սահակ Մերուժանի Ղուդրատյանի գլխավորությամբ, հարգանքի տուրք մատուցեցին 1915 թ. զոհերի հիշատակին և ծաղկեպսակ դրեցին Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիրում:

16-17.04.2016թ.

ՏԱՏՀ ԵրԿԳԻի ներկայացումը Թբիլիսիում 
 
ք. Թբիլիսի, հոկտեմբերի 18, 2015 թ.

2016թ. մայիսի 16-17-ը ՏԱՏՀ Երևանի կրթագիտական ինստիտուտի ներկայացուցիչները ինստիտուտի տնօրեն Սահակ Մերուժանի Ղուդրատյանի գլխավորությամբ այցելեցին Ջավախք (Վրաստան): Նրանք հանդիպեցին Ախալքալաք և Նինոցմինդա քաղաքների հասարակության հետ: Հանդիպմանը մասնակցում էին նաև դպրոցների ուսուցիչներ, սաներ և երիտասարդներ: Հանդիպման նպատակն էր՝ Ջավախքում ներկայացնել ՏԱՏՀ Երևանի կրթագիտական ինստիտուտի գործունեությունը: Հանդիպմանը ելույթ ունեցավ ինստիտուտի տնօրեն Ս.Մ.Ղուդրատյանը: Ներկաները մեծ ուշադրությամբ ունկնդրեցին ՏԱՏՀ Երևանի կրթագիտական ինստիտուտի ուսանողների ներկայացրած տեղեկատվությունը Տերնոպոլի ազգային տնտեսագիտական համալսարանի և Երևանի կրթագիտական ինստիտուտի մասին:Հանդիպման ընթացքում ՏԱՏՀ Երևանի կրթագիտական ինստիտուտի տնօրեն Ս.Մ.Ղուդրատյանըպատասխանեց ունկնդիրների բազում հարցերին: Հանդիպման ավարտին ելույթ ունեցան Ախալքալաքի երիտասարդական կրթամշակութային կենտրոնի սաները: 

18.10.2015թ.

ՏԱՏՀ Երևանի կրթագիտական ինստիտուտի ներկայացուցիչների այցը Ջավախք
ք.Ախալքալաք, ք.Նինոցմինդա, մայիսի 16-17-ը, 2016 թ.

Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում՝ “Այարտուն” մշակույթի տանը կայացավ հանդիպում վրացական հասարակության հետ, որը կազմակերպել էր ՏԱՏՀ Երևանի կրթագիտական ինստիտուտը: Միջոցառմանը ներկա էին Վրաստանում Ուկրաիմայի ժամանակավոր հավատարմատար Գեորգի Պավելի Նազարովը, ՏԱՏՀ Երևանի կրթագիտական ինստիտուտի տնօրեն Սահակ Մերուժանի Ղուդրատյանը, Վրաստանի հասարակության, մամուլի ներկայացուցիչները, Վրաստանի տարբեր բուհերի ուսանողներ, ՏԱՏՀ Երևանի կրթագիտական ինստիտուտի ուսանողները: Բացման խոսքով ելույթ ունեցավ Գ.Պ.Նազարովը, այնուհետև իր ողջույնի խոսքը ասաց Ս.Մ.Ղուդրատյանը: Ներկաները մեծ ուշադրությամբ ունկնդրեցին ՏԱՏՀ Երևանի կրթագիտական ինստիտուտի ուսանողների ներկայացրած տեղեկատվությունը Տերնոպոլի ազգային տնտեսագիտական համալսարանի և Երևանի կրթագիտական ինստիտուտի մասին: Հանդիպման վերջում ելույթ ունեցավ ՏԱՏՀ Երևանի կրթագիտական ինստիտուտի տնօրեն Սահակ Մերուժանի Ղուդրատյանը և պատասխանեց հյուրերի բազմաթիվ հարցերին: Հանդիպումն անցավ ջերմ, բարեկամական մթնոլորտում:

11.10.2015թ.

“Էրեբունի-Երևան-2797” տոնակատարությունը
ք. Երևան, հոկտեմբերի 11, 2015 թ.

ՏԱՏՀ Երևանի կրթագիտական ինստիտուտը մասնակցեց հոկտեմբերի 11-ին տեղի ունեցած “Էրեբունի-Երևան-2797” տոնակատարությանը, նվիրված էրեբունիի հիմնադրման 2797-ամյակին: Տոնական միջոցառումներին ակտիվ մասնակցություն ունեցան ինստիտուտի աշխատակիցները և ուսանողները:
Էրեբունի ամրոց-քաղաքը` ներկայիս Երևանը, հիմնադրել է Արգիշտի Ա արքան իր տիրակալության 5-րդ տարում` մ.թ.ա. 782թ.

22-23.05.2015թ.

Գիտաժողով`
«Տեղեկատվական տեխնոլոգիաների դերը
էկոնոմիկայի զարգացման գործընթացում» թեմայով 
ՏԱՏՀ Երևանի կրթագիտական ինստիտուտ,ք. Երևան, մայիսի 22-23, 2015 թ.

ՏԱՏՀ Երևանի կրթագիտական ինստիտուտում տեղի ունեցավ գիտաժողով` «Տեղեկատվական տեխնոլոգիաների դերը էկոնոմիկայի զարգացման գործընթացում» թեմայով:
Բացման խոսքով ելույթ ունեցավ ՏԱՏՀ Երևանի կրթագիտական ինստիտուտի տնօրեն Սահակ Մերուժանի Ղուդրատյանը, այնուհետև իր ողջույնի խոսքը հղեց Ուկրաինայի արտակարգ և լիազոր դեսպան Իվան Պետրովիչ Կուխտան : 
Գիտաժողովին իրենց զեկուցուներով հանդես եկան Ուկրաինայի արտակարգ և լիազոր դեսպան Ի.Պ. Կուխտան, ՏԱՏՀ Երևանի կրթագիտական ինստիտուտի դասախոսները:

14.05.2015թ.

ՏԱՏՀ Երևանի կրթագիտական ինստիտուտ այցելեցին Ուկրաինայի կրթության և գիտության նախարար Սերգեյ Միրոնի Կվիտը, նախարարի տեղակալներ՝ Իննա Ռոմանի Սովսունը, Անդրեյ Եվգենիի Գևկոն, Ուկրաինայի արտակարգ և լիազոր դեսպան Իվան Պետրովիչ Կուխտան և նրանց ուղեկցող անձիք: Ուսանոցները հյուրերին աղ ու հացով դիմավորեցին: Այնուհետև ինստիտուտի դահլիճում կայացավ ուսանողների ելույթը: Նրանք կատարեցին ուկրաինական ժողովրդական երգեր, կարդացին բանաստեղծություններ, որից հետո իր խոսքն ասաց Սերգեյ Միրոնի Կվիտը: Նա պատվոգրեր հանձնեց ՏԱՏՀ Երևանի կրթագիտական ինստիտուտին, ինստիտուտի տնօրեն Սահակ Ղուդրատյանին և ինստիտուտի ուկրաիներեն լեզվի և գրականության դասախոս Նադեժդա Պանֆիլի Միրզոյանին: Շնորհակալական խոսք ասաց ՏԱՏՀ Երևանի կրթագիտական ինստիտուտի տնօրեն Սահակ Ղուդրատյանը: Ելույթ ունեցավ Իվան Կուխտան: Հանդիպման վերջում նախարարը պատասխանեց ուսանողների հարցերին: Միջոցառումից հետո հյուրերը տնօրեն Սահակ Ղուդրատյանի ուղեկցությամբ այցելեցին 1915թ. Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիրը և հարգանքի տուրք մատուցեցին զոհերի հիշատակին՝ ծաղիկներ դնելով հուշահամալիրում, այնուհետև նրանք այցելեցին Էջմիածին և Մատենադարան:

24.04.2015թ.

100 տարի առաջ 1915 թ. Օսմանյան կայսրությունը իրականացրեց հայերի զանգվածային կոտորածներն ու տեղահանություն: Դաժանաբար սպանվեցին ավելի քան 1,5 միլիոն հայեր: 2015թ. ապրիլի 24-ին ՏԱՏՀ Երևանի կրթագիտական ինստիտուտի աշխատակազմը, դասախոսները և ուսանողները՝ ինստիտուտի տնօրեն Ս.Մ. Ղուդրատյանի գլխավորությամբ, հարգանքի տուրք մատուցեցին զոհերի հիշատակին և ծաղկեպսակ դրեցին Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիրում:

22.04.2015թ.

ՏԱՏՀ ԵրԿԳԻը Ավանի մշակույթի տանը կազմակերպեց 
Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված գրականերաժշտական ցերեկույթ
22
դեկտեմբերի 2015 թ., ք. Երևան

ՏԱՏՀ Երևանի կրթագիտական ինստիտուտը Ավանի մշակույթի տանը կազմակերպեց Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված գրական-երաժշտական ցերեկույթ: Միջոցառմանը ներկա էին Երևան քաղաքի Ավան վարչական շրջանի թաղապետարանի աշխատակազմի ղեկավար՝ Վոլոդյա Բարսեղյանը, կրթության և գիտության բաժնի վարիչ Լիլիթ Ղազարյանը, թաղապետարանի աշխատակիցներ, Երևան քաղաքի դպրոցների ներկայացուցիչներ, մանկավարժներ, աշակերտներ, ծնողներ, ՏԱՏՀ Երևանի կրթագիտական ինստիտուտի պրոֆեսորա-դասախոսական կազմը, ուսանողները: Ուսանողները ներկայացրեցին գրական – երաժշտական կոմպոզիցիա՝ նվիրված Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին: Ներկայացվեցին պատմական տվյալներ ցեղասպանության վերաբերյալ, հնչեցին դրվագներ Պարույր Սևակի «Անլռելի զանգակատուն» պոեմից, երգեր, բանաստեղծություններ: Ուսանողների ելույթից հետո դրվատանքի իր խոսքն ասաց Ավան վարչական շրջանի թաղապետարանի աշխատակազմի ղեկավար Վոլոդյա Բարսեղյանը, ելույթ ունեցավ հայտնի գրող, լրագրող և հրապարակախոս Վրեժ Սարուխանյանը: Նա ինստիտուտին նվիրեց «Էրկրականչ» իր նոր լույս տեսած գիրքը: Վերջում ելույթ ունեցավ ՏԱՏՀ Երևանի կրթագիտական ինստիտուտի տնօրեն Ս.Մ. Ղուդրատյանը :

09.03.2015թ.

Ուկրաինայի մեծ գրող Տարաս Շևչենկոյի ծննդյան 201-ամյակի կապակցությամբ Երևանում ծաղիկներ դրվեցին մեծանուն գրողի հուշարձանին – Մարտի 9, 2015 թ.

Ուկրաինայի մեծ գրող Տարաս Շևչենկոյի ծննդյան 201-ամյակիկապակցությամբ Երևանում ծաղիկներ դրվեցին մեծանուն գրողի հուշարձանին:
Միջոցառմանը ելույթ ունեցավ Ուկրաինայի Արտակարգ և լիազոր դեսպան Իվան Կուխտան: Ներկա էին ՏԱՏՀ Երևանի կրթագիտական ինստիտուտի տնօրեն Սահակ Ղուդրատյանը, Հայաստանում ուկրաինացիների ֆեդերացիայի նախագահ Աննա Հարությունյանը, դեսպանատան աշխատակիցները, Հայաստանում ուկրաինացիների ֆեդերացիայի ներկայացուցիչներ, դպրոցի աշակերտները, ինստիտուտի աշխատակիցները և ուսանողները:

24.12.2014թ.

ՏԱՏՀ Երևանի կրթագիտական ինստիտուտի 
կազմակերպած 2015 թ.տոնական Ամանորյա համերգը
Ավանի մշակույթի տանը, 2014թ. դեկտեմբերի 24, ք. Երևան

ՏԱՏՀ Երևանի կրթագիտական ինստիտուտը Ավանի մշակույթի տանը կազմակերպեց տոնական Ամանորյա համերգ: Միջոցառմանը ներկա էին Երևան քաղաքի Ավան վարչական շրջանի թաղապետ Մանվել Ջավադյանը, Հայաստանում ուկրաինացիների ֆեդերացիայի նախագահ Աննա Հարությունյանը, Երևան քաղաքի տարբեր դպրոցների ներկայացուցիչներ, մանկավարժներ, աշակերտներ, ծնողներ, ՏԱՏՀ Երևանի կրթագիտական ինստիտուտի պրոֆեսորա-դասախոսական կազմը, ուսանողները: 
     Ելույթ ունեցավ ՏԱՏՀ Երևանի կրթագիտական ինստիտուտի տնօրեն Սահակ Մերուժանի Ղուդրատյանը, այնուհետև ելույթ ունեցան Հայաստանում ուկրաինացիների ֆեդերացիայի «Դնիպրո» երգչախումբը, №87 դպրոցի «Անահիտ» պարի համույթը, երգչուհի Թամարա Ժամհարյանը: Համերգային ծրագրով ելույթ ունեցան ինստիտուտի ուսանողները: Տոնական համերգը ներկաների կողմից ընդունվեց մեծ ոգևորությամբ և ջերմորեն:  

25.10.2014թ.

ՏԱՏՀ Երևանի կրթագիտական ինստիտուտի տնօրեն Սահակ Մերուժանի Ղուդրատյանը Research Centre Europe Business Assembly նախագծից (Եվրոպայի բիզնես ասամբլեա) հրավեր է ստացել մասնակցելու Վիեննայում կայանալիք ամենամյա Սուրբ Ծնունդի միջոցառմանը (29-31 դեկտեմբերի 2014 թ): Հրավերում մասնավորապես ասվում էր.  

«Մենք ուրախ ենք տեղեկացնել Ձեզ, որ վերլուծելով Ձեր անձնական մասնագիտական գործունեությունը, որը բնութագրվում է Ձեր ծրագրերի բարձր աստիճանի իրականացմամբ՝ ուղղված պետության տնտեսական ներուժի, ազգային ավանդույթների ամրացմանը, միջազգային մակարդակով պետական շահերի աջակցմանը, մենք խորապես համոզվեցինք, որ Ձեր կողմից գլխավորած թիմի հաջողությունը լիովին որոշվում է նրա ղեկավարի պրոֆեսիոնալիզմով: Ուստի, մեծ սիրով տեղեկացնում ենք, որՄիջազգային Սոկրատեսյան կոմիտեն անհրաժեշտ գտավ ներկայացնել Ձեր թեկնածությունը I աստիճանի «Սուրբ Սոֆյա» միջազգային մրցանակի դափնեկրի կոչմանը: Այս մրցանակը ներկայացնում է լավագույն մարդկային որակները՝ մեծահոգությունը, ողորմածությունը, կարեկցանքը, բարությունը: Այն շնորհվում է մասնագիտական ձեռքբերումների, գիտության, կրթության, մշակույթի, բժշկության ասպարեզներում արված հայտնագործությունների, ինչպես նաև բարեգործության, բարեգործական և հովանավորչական գործունեության համար:» 
     Հեղինակավոր միջազգային մրցանակների մրցանակաբաշխության արարողությունը տեղի է ունեցել 2014թ. դեկտեմբերի 30-ին Ավստրիայի կայսրերի նստավայրում՝ Palace Pallavicini պալատում, իսկ դեկտեմբերի 31-ին՝ Հոֆբուրգ պալատում տեղի ունեցավ անսպառ ազնվազարմ ավանդույթը խորհրդանշող Սուրբ Ծնունդի պարահանդեսը»:  

25.10.2014թ.

2014թ. միջքաղաքային սեղանի թենիսի պատանեկան մրցույթ
ՏԱՏՀ Երևանի կրթագիտական ինստիտուտում,
2014
թ., նոյեմբերի 25, ք.Երևան

ՏԱՏՀ Երևանի կրթագիտական ինստիտուտում անցկացվեց Երևանի 2015 թ. միջքաղաքային սեղանի թենիսի պատանեկան մրցույթը: Մասնակցեցին տարբեր վարչական շրջաններից պատանիներ և ինստիտուտի ուսանողները: Մրցմանը ներկա էին Ուկրաինայի Արտակարգ և լիազոր դեսպան Իվան Պետրովիչ Կուխտան, ՏԱՏՀ Երևանի կրթագիտական ինստիտուտի տնօրեն Սահակ Մերուժանի Ղուդրատյանը, քաղաքապետարանի ներկայացուցիչ Արա Բաղրամյանը, Ավան վարչական շրջանի թաղապետարանի աշխատակազմի ղեկավար՝ Վոլոդյա Բարսեղյանը, կրթության և գիտության բաժնի վարիչ՝ Լիլիթ Ղազարյանը, Գևորգ Բաբաջանյանը: Առաջին տեղը գրավեց Ավան վարչական շրջանի թիմը, 2-րդ տեղը ` Շենգավիթ վարչական շրջանի թիմը ,3-րդ տեղը` Արաբկիր վարչական շրջանի թիմը: Հաղթող թիմերին հանձնվեցին գավաթներ և մեդալներ, իսկ Երևանի կրթագիտական ինստիտուտի կողմից՝ նվերներ: Մյուս մասնակից թիմերին տրվեցին վկայագրեր:

19.10.2014թ.

“Էրեբունի-Երևան” տոնակատարությունը Երևանում

19 հոկտեմբեր 2014 թ.

ՏԱՏՀ Երևանի կրթագիտական ինստիտուտը մասնակցեց հոկտեմբերի 19-ին տեղի ունեցած “Էրեբունի-Երևան-2796″տոնակատարությանը, նվիրված էրեբունիի հիմնադրման 2796-ամյակին: Տոնական շքերթին ակտիվ մասնակցություն ունեցան ինստիտուտի աշխատակիցները և ուսանողները:

 25.09.2014թ

Հայաստանի և Ուկրաինայիանկախության 23-րդ ամյակը
հանդիսավոր միջոցառում ՏԱՏՀ ԵրԿԳԻում,
սեպտեմբերի 25, 2014 թ., Երևան

ՏԱՏՀ Երևանի կրթագիտական ինստիտուտում կայացավ հանդիսավոր միջոցառում նվիրված Հայաստանի և Ուկրաինայի անկախության 23-ամյակին:: Ներկա էին Ուկրաինայի Արտակարգ և լիազոր դեսպան Իվան Պետրովիչ Կուխտան, ՀՀ ՊՆ խորհրդական գեներալ–լեյտենանտ Մ.Սարգսյանը, Երևանի քաղաքի Ավան վարչական շրջանի թաղապետ Մանվել Ջավադյանը, Հայաստանի ուկրաինացիների ֆեդերացիայի նախագահ Աննա Հարությունյանը, Մայակովսկու անվ. դպրոցի տնօրեն Վիկտորիա Ռուբենի Ռուխիկյանը, հյուրեր, ինստիտուտի պրոֆեսորա-դասախոսական կազմը, ուսանողները:
Սկզբից հնչեցին Հայաստանի և Ուկրաինայի օրհներգերը: Ելույթ ունեցան Հայաստում Ուկրաինայի Արտակարգ և լիազոր դեսպան Իվան Պետրովիչ Կուխտան, ՏԱՏՀ Երևանի կրթագիտական ինստիտուտի տնօրեն Սահակ Մերուժանի Ղուդրատյանը: Դրան հետևեց ուսանողների պատրաստած համերգը, որը ջերմ ընդունվեց ներկաների կողմից: Համերգից հետո գեներալ–լեյտենանտ Մ.Սարգսյանը շնորհակալություն հայտնեց ուսանողներին և պատվոգիր հանձնեց…

 

14.03.2014թ

ՏԱՏՀ Երևանի կրթագիտական ինստիտուտում կայացած հանդիսավոր միջոցառումը նվիրված Ուկրաինայի ականավոր գրող Տարաս Շևչենկոյի 200–ամյակին

ՏԱՏՀ Երևանի կրթագիտական ինստիտուտում կայացավ հանդիսավոր միջոցառում նվիրված Ուկրաինայի ականավոր գրող Տարաս Շևչենկոյի 200–ամյակին: Ներկա էին հյուրեր, ինստիտուտի պրոֆեսորա-դասախոսական կազմը, ուսանողները: Ելույթ ունեցան Հայաստում Ուկրաինայի Արտակարգ և լիազոր դեսպան Իվան Պետրովիչ Կուխտան, ՏԱՏՀ Երևանի կրթագիտական ինստիտուտի տնօրեն Սահակ Մերուժանի Ղուդրատյանը, Երևանի Տ.Շևչենկոյի անվան դպրոցի տնօրեն Էլեոնորա Թումանյանը: Ցուցադրվեցին Ուկրաինայի մեծ որդուն նվիրված վավերագրական ֆիլմեր: 
Պաշտոնական մասի շարունակություն հանդիսացավ ինստիտուտի ուսանողների ուժերով պատրաստված գունագեղ համերգային ծրագիրը: Ուսանողներն ասմունքեցին եւ կատարեցին Տարաս Շևչենկոյի բանաստեղծությունների հիման վրա գրված երգերը: Այնուհետև իր երախտագիտության խոսք ասաց Հայաստանում ուկրաինական համայնքի ղեկավար Աննա Հարությունյանը: Տարաս Շևչենկոյի տարեդարձին նվիրված հանդիսավոր միջոցառումը բարձր մակարդակով կազմակերպելու համար ՀՀ ՊՆ խորհրդական գեներալ–լեյտենանտ Մ.Սարգսյանը պատվոգրեր հանձնեց ՏԱՏՀ Երևանի կրթագիտական ինստիտուտի տնօրեն Ս.Մ. Ղուդրատյանին, ինստիտուտի դասախոսներ՝ Ն Միրզոյանին և Ա.Մինասյանին: Միջոցառումը մեծ բավականություն պատճարեց հրավիրված հյուրերին և ներկաների կողմից այն ընդունվեց մեծ խանդավառությամբ:

09.03.2014թ

Ուկրաինայի մեծ գրող Տարաս Շևչենկոյի ծննդյան 200 ամյակի կապակցությամբ Երևանում ծաղիկներ դրվեցին մեծանուն գրողի հուշարձանին – Մարտի 9, 2014 թ.

Ուկրաինայի մեծ գրող Տարաս Շևչենկոյի ծննդյան 200 ամյակի կապակցությամբ Երևանում ծաղիկներ դրվեցին մեծանուն գրողի հուշարձանին:
Միջոցառմանը ելույթ ունեցան Ուկրաինայի Արտակարգ և լիազոր դեսպան Իվան Կուխտան, ՏԱՏՀ Երևանի կրթագիտական ինստիտուտի տնօրեն Սահակ Ղուդրատյանը, Երևանի Տ.Շևչենկոյի անվան դպրոցի տնօրեն Է.Թումանյանը: Ներկա էին հյուրեր, ինստիտուտի պրոֆեսորա-դասախոսական կազմը, ուսանողները, դպրոցի աշակերտները:

13.07.2013թ

ՏԱՏՀ Երևանի կրթագիտական ինստիտուտի շրջանավարտներին դիպլոմների հանձնման հանդիսավոր արարողության կապակցությամբ “Արամ Խաչատրյան” համերգասրահում (ք.Երևան) կայացավ տոնական համերգ: Ողջույնի շնորհավորական խոսքեր ասացին ՏԱՏՀ Եր. մասնաճյուղի տնօրեն Սահակ Մերուժանի Ղուդրատյանը, Ուկրաինայի Արտակարգ և լիազոր դեսպան Իվան Պետրովիչ Կուխտան: 
ՏԱՏՀ Երևանի կրթագիտական ինստիտուտի ղեկավարությանը և ամբողջ դասախոսական կազմին շնորհակալական խոսքեր ասացին շրջանավարտները, այնուհետև կայացավ տոնական համերգ` ուկրաինական և հայ էստրադայի աստղերի մասնակցությամբ:

21.06.2013թ

Գիտաժողով «Ներդրումների արդյունավետության բարձրացման ուղիները Հայաստանի Հանրապետությունում» – 2013թ

ՏԱՏՀ Երևանի կրթագիտական ինստիտուտում տեղի ունեցավ գիտաժողով` «Ներդրումների արդյունավետության բարձրացման ուղիները Հայաստանի Հանրապետությունում» թեմայով:
Բացման խոսքով ելույթ ունեցավ ՏԱՏՀ Երևանի կրթագիտական ինստիտուտի տնօրեն Սահակ Մերուժանի Ղուդրատյանը: Այնուհետև իր ողջույնի խոսքը hղեց Ուկրաինայի Արտակարգ և լիազոր դեսպան Իվան Պետրովիչ Կուխտան : 
Գիտաժողովին իրենց զեկուցուներով հանդես եկան Ուկրաինայի Արտակարգ և լիազոր դեսպան Ի.Պ. Կուխտան, ՏԱՏՀ Երևանի կրթագիտական ինստիտուտի դասախոսները:

 

31.03.2013թ

ՏԱՏՀ Երևանի կրթագիտական ինստիտուտի մինի ֆուտբոլի հավաքականը «Ուսանողական համերաշխության գավաթ» մրցաշարում գրավեց III մրցանակային տեղը:

11.03.2013թ

ՏԱՏՀ Երևանի կրթագիտական ինստիտուտում տեղի ունեցավ հանդիսավոր միջոցառում` նվիրված Ուկրաինայի մեծ գրող Տարաս Շևչենկոյի ծննդյան 199 ամյակին և հայ գրող Եղիշե Չարենցի ծննդյան 116 ամյակին: Միջոցառմանը ելույթ ունեցան Ուկրաինայի Արտակարգ և լիազոր դեսպան Իվան Կուխտան և ՏԱՏՀ Երևանի կրթագիտական ինստիտուտի տնօրեն Սահակ Ղուդրատյանը:

23.12.2012թ

ՏԱՏՀ Երևանի կրթագիտական ինստիտուտում նշվեց 2013թ. Ամանորը:

23.10.2011թ.

ՏԱՏՀ Երևանի կրթագիտական ինստիտուտում տեղի ունեցավ հանդիպում Ուկրաինայի Արտաքին գործերի նախարար Գրիշչենկո Կոնստանտին Իվանովիչի հետ: 

18.11.2010թ

ՏԱՏՀ Երևանի կրթագիտական ինստիտուտի համար հանդիսավոր իրադարձություն էր:
Շվեյցարիայի Ժնև քաղաքում աշխարհի “Trade Leaders’ Club”(“Առևտրի առաջնորդներ” ) կազմակերպության կողմից ինստիտուտին շնորհվեց   “Նոր հազարամյակի միջազգային որակի նշան”   հատուկ մրցանակ, իսկ ինստիտուտի տնօրեն Սահակ Ղուդրատյանին` որպես հմուտ և պրոֆեսիոնալ ղեկավարիՈՍԿԵ ՄԵԴԱԼ : ՏԱՏՀ Երևանի կրթագիտական ինստիտուտի “ՈՐԱԿԻ ՆՇԱՆ” մրցանակով պարգևատրելու որոշումը կայացվել էր   կազմակերպության 112 երկրների 7000 անդամների կողմից: 
Այս մրցանակը փաստում է մեր ինստիտուտի կրթության բարձր որակի մասին:

REVISTA calidad2010