ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

24.04.2017թ.

ՏԱՏՀ ԵրԿԳԻի կողմից ծաղկեպսակի տեղադրում 1915թ. Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիրում:
2017
թ. ապրիլի 24, Ծիծեռնակաբերդ, Երևան

Ս/թ ապրիլի 24-ին ՏԱՏՀ Երևանի կրթագիտական ինստիտուտի աշխատակազմը, դասախոսները և ուսանողները իրենց հարգանքի տուրքը մատուցեցին 1915 թ. զոհերի հիշատակին և ծաղկեպսակ դրեցին Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիրում:

21.04.2017թ.

Տերնոպոլի ազգային տնտեսագիտական համալսարանի Երևանի կրթագիտական ինստիտուտում կայացավ  ուսանողական կոնֆերանս «ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ» խորագրով

    Սույն թվականի ապրիլի 21-ին Տերնոպոլի ազգային տնտեսագիտական համալսարանի Երևանի կրթագիտական  ինստիտուտը կազմակերպել էր «ՀԱՅՈՑ  ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ» խորագրով ուսանողական կոնֆերանս, որի խորհրդանիշն էր՝«ՀԻՇՈՒՄ ԵՄ ԵՎ ՊԱՀԱՆՋՈՒՄ»: Մինչ կոնֆերանսի սկիզբը ինստիտուտի ուսանողները բոլոր ներկաներին ամրացրեցին կոնֆերանսը խորհրդանշող անմոռուկներ:

     Կոնֆերանսին ներկա էին  Ավան վարչական շրջանի ղեկավարի խորհրդական՝ Վոլոդյա Բարսեղյանը, Ավան վարչական շրջանի կրթության, մշակույթի և սպորտի բաժնի պետ՝ Լիլիթ Ղազարյանը, գրող, հրապարակախոս, լրագրող՝ Վրեժ Սարուխանյանը: Ուկրաինական համայնքի ղեկավար՝  Աննա Հարությունյանը, «Շիրակ Հայրենակցական միավորում» հասարակական կազմակերպության ներկայացուցիչներ՝ Արմինե Նազարեթյանը, Արմինե Մնացականյանը, Գուրգեն Թորոսյանը, Սարգիս Ազարյանը, Արմավիրի թիվ չորս ավագ  դպրոցի տնօրեն՝ Անի Քալաշյանը, աշակերտներն ու ուսուցիչները, Ավանի թիվ 12 պոլիկլինիկայի տնօրեն՝ Արմեն Վարդումյանը, Հերացու անվան ավագ դպորցի աշակերտները, Տերնոպոլի ազգային տնտեսագիտական համալսարանի Երևանի կրթագիտական ինստիտուտի պրոֆեսորադասախոսական կազմը և ուսանողները:

     Կոնֆերանսի բացման խոսքով ելույթ ունեցավ  ՏԱՏՀ Երևանի կրթագիտական   ինստիտուտի    տնօրեն՝  Սահակ Մերուժանի Ղուդրատյանը: Ելույթում նշեց, որ ցեղասպանությունը մեր կյանքի ամենաարյունոտ էջն է, որը չպետք է մոռանալ, որպեսզի չկրկնվի նման ոճրագործություն, որին զոհ են դարձել  մեկ ու կես միլիոն սրբադասված հայեր: Պարոն Ղուդրատյանն իր խորին երախտագիտությունը հայտնեց  այն պետություններին ու միջազգային կազմակերպություններին, որոնք ընդունել են ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ և նրա  խնդրանքով  մեկ րոպե լռությամբ հարգեցին զոհվածների հիշատակը:

     Կոնֆերանսին ելույթ ունեցավ Ավան  վարչական շրջանի ղեկավարի խորհրդական՝ Վոլոդյա Բարսեղյանը, փոխանցեց Երևանի քաղաքապետ՝ Տարոն Մարգարյանի և Ավան վարչական շրջանի ղեկավար՝ Մանվել Ջավադյանի ողջույնի խոսքերը կոնֆերանսի կազմակերպիչներին, և իր հիացմունքը հայտնեց նման ուսանողական կոնֆերանս կազմակերպելու և անցկացնելու համար:

     Լրագրող, հրապարակախոս, բանաստեղծ՝ Վրեժ Սարուխանյանը խորին խոնարհում հայտնեց ուսանողներին, քանի   որ  կարծում էր «Սա ավելին է քան կոնֆերանսը», համոզված էր՝ «այսօր կհաղթի նա, ով արդար է և հատկապես ուժեղը, առանց  ուժի  արդարությունը  կցկտուր ինքնա-մխիթարանք է, ինքնահանգստացում,  սեփական  թուլություն…»:

     Ուկրաինական համայնքի ղեկավար՝ Աննա Հարությունյանը ողջունեց կոնֆերանսի մասնակիցներին և ընթերցեց իր գրած բանաստեղծությունը՝ նվիրված Հայոց Մեծ Եղեռնի  Զոհերին:

     «Շիրակ Հայրենակցական միավորում» հասարակական կազմակերպության ներկայացուցիչ՝ Արմինե Նազարեթյանն  իր սրտի կանչով խոսք ուղղեց ուսանողներին. «հայ աղջիկները պետք է առյուծներ ծնեն, որպեսզի մեր ազգը հզորանա և ծնկի բերի թշնամուն»:  Երևանի կրթագիտական  ինստիտուտին նվիրեց գրքեր ցեղասպանության վերաբերյալ՝ տարբեր լեզուներով:

     Կոնֆերանսի ընթացքում ցուցադրվեցին դրվագներ 20-րդ դարի առաջին ցեղասպանությունից՝ հայ ժողովրդի նկատմամբ երիտթուրքերի և քեմալականների ոճրագործությունները,  վայրագ գործողությունները, կանանց ու մանուկների հրեշային կոտորածները փաստող տեսանյութեր: Փաստագրական  տեսանյութի հեղինակն է  ՏԱՏՀ Երևանի կրթագիտական ինստիտուտի «Ֆինանսներ, հաշվառում և աուդիտ» ամբիոնի վարիչ՝ Գոհար Մելիքբեկյանը:

Հովհաննես Շիրազի  «ՀԱՅՈՑ ԴԱՆԹԵԱԿԱՆ»-ից մեկ հատված  ընթերցեց հեռակա կրթաձևի

«Ֆինանսներ և վարկ» մասնագիտության, I կուրսի ուսանող՝ Կարեն Վարուժանի Հովհաննիսյանը:

Հայոց ցեղասպանությանը նվիրված զեկույցներով հանդես եկան ուսանողներ՝

Թամարա Արմենի Չոլախյանը – առկա կրթաձև, «Ֆինանսներ և վարկ»  IV  կուրս;

Նաիրուհի Վազգենի Վանոյանը – առկա կրթաձև, «Ֆինանսներ և վարկ», III  կուրս;

Ջեյներա Մարատի Պետրոսյանը – առկա կրթաձև, «Ֆինանսներ և վարկ», III  կուրս;

Նաիրա Արշավիրի Ավետիսյանը – հեռակա կրթաձև, «Ֆինանսներ և վարկ», I կուրս;

Լուսինե  Պատվականի Մարտիրոսյանը – հեռակա կրթաձև,  «Ֆինանսներ և վարկ», I կուրս;

Ժենիկ Նվերի Մինասյանը – Քոլեջ, առկա կրթաձև,  «Ֆինանսներ և վարկ», I  կուրս;

Սյուզի Էդիկի Հունանյանը – առկա կրթաձև, «Հաշվառում և աուդիտ», II  կուրս;

Վերջում Հովհաննես Շիրազի  «ՀԱՅՈՑ ԴԱՆԹԵԱԿԱՆ»-ից մեկ հատված  ընթերցեց Լուիզա

Հրանտի Մարկոսյանը – առկա կրթաձև, «Ֆինանսներ և վարկ», III կուրս:

        Կոնֆերանսի ավարտին ՏԱՏՀ Երևանի կրթագիտական ինստիտուտի    տնօրեն՝  Սահակ Ղուդրատյանը, շնորհակալություն հայտնեց բոլորին՝ հատկապես   կոնֆերանսի մասնակից ուսանողներին և նշեց, որ «Թուրքը պետք է հասկանա, որ ներողություն խնդրելով իրենց մեղքերը կքավեն, սակայն ցեղասպանության թեմայով կոնֆերանսները  չեն փակվում, քանի դեռ Թուրքիան չի ընդունել իր կատարած ոճրագործությունները, նույնիսկ եթե իրենք էլ ընդունեն, միևնույն է դա միշտ մնում է բաց…»:  

11.04.2017թ.

Տերնոպոլի ազգային տնտեսագիտական համալսարանի Երևանի կրթագիտական ինստիտուտում կազմակերպվեց Արիության դաս <<Քառօրյա պատերազմի հերոսներ>> թեմայով:

Ապրիլի 11-ին Տերնոպոլի ազգային տնտեսագիտական համալսարանի Երևանի կրթագիտական ինստիտուտում կազմակերպվեց Արիության դաս <<Քառօրյա պատերազմի հերոսներ>> թեմայով: Դասը վարեց Վ.Սարգսյանի անվան ռազմական համալսարանի հրետանու ֆակուլտետի մարտավարության և մարտական կիրառման ամբիոնի պետ, գնդապետ Կամո Պետրոսյանը:

10.04.2017թ.

 Տերնոպոլի ազգային տնտեսագիտական համալսարանի Երևանի կրթագիտական ինստիտուտում կայացավ  <<Ինտելեկտուալ խաղ>> մրցույթը:

Ապրիլի 10-ին Տերնոպոլի ազգային տնտեսագիտական համալսարանի Երևանի կրթագիտական ինստիտուտում կայացավ ՈՒս.խորհրդի կողմից կազմակեպված <<Ինտելեկտուալ խաղ>> մրցույթը: Մրցանակային տեղեր զբաղեցրած թիմերը ինստիտուտի կողմից պարգևատրվեցին պատվոգրերով, իսկ առաջին տեղ գրաված թիմի մասնակիցներին պարգևատրեցին նաև նվերներով: