ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

13.05.2016թ.

Հանդիսավոր միջոցառում՝ նվիրված Հաղթանակի Օրվան, Շուշիի ազատագրման և ԼՂՀ պաշտպանական բանակի ստեղծմանը:
ՏԱՏՀ Երևանի կրթագիտական ինստիտուտ
 13 մայիս 2016 թ. Երևան


 ՏԱՏՀ Երևանի կրթագիտական ինստիտուտում տեղի ունեցավ հանդիսավոր միջոցառում նվիրված Հայրենական մեծ պատերազմում տարած խորհրդային ժողովրդի հաղթանակի 71-րդ տարելիցին, Արցախի բերդաքաղաք Շուշիի ազատագրման հաղթանակի 24-րդ տարելիցին և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանական բանակի ստեղծմանը: Ներկա էին Հայաստանի Հանրապետությունում Ուկրաինայի գործերի ժամանակավոր հավատարմատար Վադիմ Գրիգորիի Պիխուլը, ՀՀ-ում Ուկրաինայի դեսպանատան աշխատակիցներ, «Շիրակ հայրենակցական միավորման» նախագահ Վարազդատ Ավոյանը, մեր պատվավոր հյուրեր՝ Հայրենական Մեծ պատերազմի վետերաններ, ինչպես նաև բազմաթիվ հյուրեր: Ողջույնի խոսք ասաց ՏԱՏՀ Երևանի կրթագիտական ինստիտուտի տնօրեն Սահակ Մերուժանի Ղուդրատյանը, ելույթ ունեցան նաև ՀՀ-ում Ուկրաինայի գործերի ժամանակավոր հավատարմատար Վ.Գ.Պիխուլը և ՀՀ վետերանների միության փոխնախագահ Մ.Ա. Ստեփանյանը:
Գրական-երաժշտական համարներով ելույթ ունեցան ինստիտուտի ուսանողները: Նրանք կատարեցին Հաղթանակի օրվան և ղարաբաղյան պատերազմում զոհված մեր բոլոր հերոսների հիշատակին նվիրված հայրենասիրական երգեր ու բանաստեղծություններ: Տոնական համերգից հետո ի պատիվ Հաղթանակի օրվա և Շուշիի ազատագրման տրվեց ճաշկերույթ:

8.05.2016թ.

ՏԱՏՀ ԵրԿԳԻ-ի ներկայացումը Թբիլիսիում

ք. Թբիլիսի, մայիսի 8, 2016 թ.

2016թ. մայիսի 8-ին Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում՝ “Այարտուն” մշակույթի տանը կայացավ հանդիպում վրացական հասարակության հետ, որը կազմակերպել էր ՏԱՏՀ Երևանի կրթագիտական ինստիտուտը: Միջոցառմանը ներկա էին Վրաստանում Ուկրաիմայի ժամանակավոր հավատարմատար Գեորգի Պավելի Նազարովը, ՏԱՏՀ Երևանի կրթագիտական ինստիտուտի տնօրեն Սահակ Մերուժանի Ղուդրատյանը, Թբիլիսիի դպրոցների տնօրեններ, Վրաստանի հասարակության, մամուլի ներկայացուցիչները, Վրաստանի տարբեր բուհերի ուսանողներ, ՏԱՏՀ Երևանի կրթագիտական ինստիտուտի ուսանողները: Բացման խոսքով ելույթ ունեցավ Գ.Պ.Նազարովը, այնուհետև իր ողջույնի խոսքը ասաց Ս.Մ.Ղուդրատյանը: Ներկաները մեծ ուշադրությամբ ունկնդրեցին ՏԱՏՀ Երևանի կրթագիտական ինստիտուտի ուսանողների ներկայացված տեղեկատվությունը Տերնոպոլի ազգային տնտեսագիտական համալսարանի և Երևանի կրթագիտական ինստիտուտի մասին: Միջոցառման ընթացքում ուսանողները կատարեցին երաժշտական համարներ: Հանդիպման վերջում ելույթ ունեցավ ՏԱՏՀ Երևանի կրթագիտական ինստիտուտի տնօրեն Սահակ Մերուժանի Ղուդրատյանը և պատասխանեց հյուրերի բազմաթիվ հարցերին: Հանդիպումն անցավ ջերմ, բարեկամական մթնոլորտում: 

7.05.2016թ

«ՀՀ բարձրագույն ուսումնական հաստատություների 17-րդ հանրապետական մարզական խաղեր», ձյուդո մարզաձևի առաջնություն՝ ՏԱՏՀ Երևանի կրթագիտական ինստիտուտի ուսանող Մերուժան Աղասյանը գրավեց 3-րդ տեղը: 
 7 մայիս  2016 թ. Երևան

2016թ. մայիսի 7-ին Երևանում «ՀՀ բարձրագույն ուսումնական հաստատություների 17-րդ հանրապետական մարզական խաղեր»-ի շրջանակներում կայացավ ձյուդոի առաջնություն, որին մասնակցեց ՏԱՏՀ Երևանի կրթագիտական ինստիտուտի «Համակարգչային համակարգերի և ցանցերի սպասարկում» մասնագիտության ուսանող՝ Մերուժան Աղասյանը: Մինչև 73 կգ քաշային կարգում ձյուդո մարզաձևի առաջնությունում Մերուժան Աղասյանը գրավեց 3-րդ տեղը: 

24.04.2016թ.

ՏԱՏՀ ԵրԿԳԻի կողմից ծաղկեպսակի տեղադրում 1915թ. Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիրում:
2016
թ. ապրիլի 24, Ծիծեռնակաբերդ, Երևան

2016թ. ապրիլի 24-ին ՏԱՏՀ Երևանի կրթագիտական ինստիտուտի աշխատակազմը, դասախոսները և ուսանողները՝ ինստիտուտի տնօրեն Սահակ Մերուժանի Ղուդրատյանի գլխավորությամբ, հարգանքի տուրք մատուցեցին 1915 թ. զոհերի հիշատակին և ծաղկեպսակ դրեցին Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիրում: