ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

14.05.2015թ.

ՏԱՏՀ Երևանի կրթագիտական ինստիտուտ այցելեցին Ուկրաինայի կրթության և գիտության նախարար Սերգեյ Միրոնի Կվիտը, նախարարի տեղակալներ՝ Իննա Ռոմանի Սովսունը, Անդրեյ Եվգենիի Գևկոն, Ուկրաինայի արտակարգ և լիազոր դեսպան Իվան Պետրովիչ Կուխտան և նրանց ուղեկցող անձիք: Ուսանոցները հյուրերին աղ ու հացով դիմավորեցին: Այնուհետև ինստիտուտի դահլիճում կայացավ ուսանողների ելույթը: Նրանք կատարեցին ուկրաինական ժողովրդական երգեր, կարդացին բանաստեղծություններ, որից հետո իր խոսքն ասաց Սերգեյ Միրոնի Կվիտը: Նա պատվոգրեր հանձնեց ՏԱՏՀ Երևանի կրթագիտական ինստիտուտին, ինստիտուտի տնօրեն Սահակ Ղուդրատյանին և ինստիտուտի ուկրաիներեն լեզվի և գրականության դասախոս Նադեժդա Պանֆիլի Միրզոյանին: Շնորհակալական խոսք ասաց ՏԱՏՀ Երևանի կրթագիտական ինստիտուտի տնօրեն Սահակ Ղուդրատյանը: Ելույթ ունեցավ Իվան Կուխտան: Հանդիպման վերջում նախարարը պատասխանեց ուսանողների հարցերին: Միջոցառումից հետո հյուրերը տնօրեն Սահակ Ղուդրատյանի ուղեկցությամբ այցելեցին 1915թ. Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիրը և հարգանքի տուրք մատուցեցին զոհերի հիշատակին՝ ծաղիկներ դնելով հուշահամալիրում, այնուհետև նրանք այցելեցին Էջմիածին և Մատենադարան:

24.04.2015թ.

100 տարի առաջ 1915 թ. Օսմանյան կայսրությունը իրականացրեց հայերի զանգվածային կոտորածներն ու տեղահանություն: Դաժանաբար սպանվեցին ավելի քան 1,5 միլիոն հայեր: 2015թ. ապրիլի 24-ին ՏԱՏՀ Երևանի կրթագիտական ինստիտուտի աշխատակազմը, դասախոսները և ուսանողները՝ ինստիտուտի տնօրեն Ս.Մ. Ղուդրատյանի գլխավորությամբ, հարգանքի տուրք մատուցեցին զոհերի հիշատակին և ծաղկեպսակ դրեցին Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիրում:

22.04.2015թ.

ՏԱՏՀ ԵրԿԳԻը Ավանի մշակույթի տանը կազմակերպեց 
Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված գրականերաժշտական ցերեկույթ
22
դեկտեմբերի 2015 թ., ք. Երևան

ՏԱՏՀ Երևանի կրթագիտական ինստիտուտը Ավանի մշակույթի տանը կազմակերպեց Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված գրական-երաժշտական ցերեկույթ: Միջոցառմանը ներկա էին Երևան քաղաքի Ավան վարչական շրջանի թաղապետարանի աշխատակազմի ղեկավար՝ Վոլոդյա Բարսեղյանը, կրթության և գիտության բաժնի վարիչ Լիլիթ Ղազարյանը, թաղապետարանի աշխատակիցներ, Երևան քաղաքի դպրոցների ներկայացուցիչներ, մանկավարժներ, աշակերտներ, ծնողներ, ՏԱՏՀ Երևանի կրթագիտական ինստիտուտի պրոֆեսորա-դասախոսական կազմը, ուսանողները: Ուսանողները ներկայացրեցին գրական – երաժշտական կոմպոզիցիա՝ նվիրված Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին: Ներկայացվեցին պատմական տվյալներ ցեղասպանության վերաբերյալ, հնչեցին դրվագներ Պարույր Սևակի «Անլռելի զանգակատուն» պոեմից, երգեր, բանաստեղծություններ: Ուսանողների ելույթից հետո դրվատանքի իր խոսքն ասաց Ավան վարչական շրջանի թաղապետարանի աշխատակազմի ղեկավար Վոլոդյա Բարսեղյանը, ելույթ ունեցավ հայտնի գրող, լրագրող և հրապարակախոս Վրեժ Սարուխանյանը: Նա ինստիտուտին նվիրեց «Էրկրականչ» իր նոր լույս տեսած գիրքը: Վերջում ելույթ ունեցավ ՏԱՏՀ Երևանի կրթագիտական ինստիտուտի տնօրեն Ս.Մ. Ղուդրատյանը :

09.03.2015թ.

Ուկրաինայի մեծ գրող Տարաս Շևչենկոյի ծննդյան 201-ամյակի կապակցությամբ Երևանում ծաղիկներ դրվեցին մեծանուն գրողի հուշարձանին – Մարտի 9, 2015 թ.

Ուկրաինայի մեծ գրող Տարաս Շևչենկոյի ծննդյան 201-ամյակիկապակցությամբ Երևանում ծաղիկներ դրվեցին մեծանուն գրողի հուշարձանին:
Միջոցառմանը ելույթ ունեցավ Ուկրաինայի Արտակարգ և լիազոր դեսպան Իվան Կուխտան: Ներկա էին ՏԱՏՀ Երևանի կրթագիտական ինստիտուտի տնօրեն Սահակ Ղուդրատյանը, Հայաստանում ուկրաինացիների ֆեդերացիայի նախագահ Աննա Հարությունյանը, դեսպանատան աշխատակիցները, Հայաստանում ուկրաինացիների ֆեդերացիայի ներկայացուցիչներ, դպրոցի աշակերտները, ինստիտուտի աշխատակիցները և ուսանողները: