Նախապատրաստական դասընթացներ

2021/2022 ուսումնական տարվա Բակալավրի կրթական ծրագրով I կուրսի ընդունելության համար Տերնոպոլի ազգային տնտեսագիտական համալսարանի Երևանի կրթագիտական ինստիտուտը կազմակերպում է հեռավար նախապատրաստական դասընթացներ հետևյալ առարկաներից՝

  • Աշխարհագրություն
  • Մաթեմատիկա
  • Օտար լեզու / անգլերեն/

Նախապատրաստական դասընթացների ունկնդիրները դասընթացներն ավարտելուց հետո հանձնում են քննություններ, դրական գնահատական ստանալու դեպքում, հրամանագրվում են ինստիտուտի առաջին կուրս՝ առանց ընդունելության քննություններ հանձնելու:

 Քոլեջների  շրջանավարտները կարող  են ընդունվել Ինստիտուտի 3-րդ  կուրս նույն մասնագիտությամբ.  «Հաշվառում և հարկում», «Կառավարում» , «Համակարգչային ինժեներիա»:

  «Ֆինանսներ, բանկային գործ և ապահովագրություն» մասնագիտությամբ՝ 2-րդ կամ 3-րդ կուրս՝ պայմանավորված ակադեմիական տարբերությունների քանակով, «Զբոսաշրջություն» մասնագիտությամբ՝ 2-րդ կուրս: Մասնագիտությունը փոխելու  դեպքում՝  2-րդ կուրս՝ հանձնելով մեկ ընդունելության քննություն:

2021/2022 ուսումնական տարվա Բակալավրի կրթական ծրագրով II, III  կուրսերի ընդունելության համար Տերնոպոլի ազգային տնտեսագիտական համալսարանի Երևանի կրթագիտական ինստիտուտը կազմակերպում է հեռավար նախապատրաստական դասընթացներ հետևյալ առարկաներից՝

Տնտեսագիտական մասնագիտությունների համար՝

  • Տնտեսագիություն 

Համակարգչային ինժեներիա մասնագիտության համար՝

  • Ինֆորմատիկա և հաշվողական տեխնիկա