Բակալավրիատ

2021/2022 ՈՒՍ. ՏԱՐՎԱ  ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅՈՒՆ

Տերնոպոլի ազգային տնտեսագիտական համալսարանի Երևանի կրթագիտական ինստիտուտը  հայտարարում է 2021/2022 ուս. տարվա բակալավրիատի ընդունելություն:

Բակալավրի կրթական որակավորման աստիճանով ուսուցումն իրականացվում է՝

Առկա կրթաձև – 4 տարի ուսման տևողությամբ

Հեռակա կրթաձև – 4 տարի ուսման  տևողությամբ

Բակալավրիատում գործում է   հետևյալ մասնագիտությունները.

  • Կառավարում
  • Զբոսաշրջություն
  • Հաշվառում և հարկում
  • Համակարգչային ինժեներիա
  • Ֆինանսներ, բանկային գործ և ապահովագրություն

Փաստաթղթերը ընդունվում են մինչև հոկտեմբերի 25-ը:

 Ընդունելության քննությունները սկսվում են՝

  • Առաջին փուլը հուլիսի 23-ից մինչև հուլիսի 31-ը ներառյալ:
  • Երկրորդ փուլը սկսվում է օգոստոսի 24-ից մինչև օգոստոսի 28-ը  ներառյալ:

Ազատ տեղերի համար կկազմակերպվեն ընդունելության քննություններ մինչև հոկտեմբերի 29-ը ըստ անհրաժեշտության:

ՏԱՏՀ  Երևանի  կրթագիտական ինստիտուտն ունի անվճար և վճարովի  տեղեր, հատկացված Ուկրաինայի կրթության և գիտության նախարարության կողմից:

  Դիմորդը հանձնում է ընդունելության երկու  քննություն՝  ընտրված մասնագիտությանը համապատասխան:

  1. Կառավարում – Աշխարհագրություն (բանավոր), Հայոց /կամ ռուսաց/ լեզու (թելադրություն)
  2. Զբոսաշրջություն – Աշխարհագրություն (բանավոր), Հայոց /կամ ռուսաց/ լեզու (թելադրություն)
  3. Հաշվառում և հարկում- Աշխարհագրություն (բանավոր), Հայոց /կամ ռուսաց/ լեզու (թելադրություն)
  4. Ֆինանսներ, բանկային գործ, մաքսային գործ և ապահովագրություն-  Աշխարհագրություն (բանավոր), Հայոց /կամ ռուսաց/ լեզու (թելադրություն)
  5. Համակարգչային ինժեներիա – Մաթեմատիկա (բանավոր), Հայոց /կամ ռուսաց/ լեզու (թելադրություն)

Քոլեջների  շրջանավարտները կարող  են ընդունվել Ինստիտուտի 3-րդ  կուրս նույն մասնագիտությամբ.  «Հաշվառում և հարկում», «Կառավարում» , «Համակարգչային ինժեներիա»:

  «Ֆինանսներ, բանկային գործ և ապահովագրություն» մասնագիտությամբ՝ 2-րդ կամ 3-րդ կուրս՝ պայմանավորված ակադեմիական տարբերությունների քանակով, «Զբոսաշրջություն» մասնագիտությամբ՝ 2-րդ կուրս: Մասնագիտությունը փոխելու  դեպքում՝  2-րդ կուրս՝ հանձնելով մեկ ընդունելության քննություն:

ՏԱՏՀ Երևանի կրթագիտական ինստիտուտի ուսանողներն արտադրական և նախադիպլոմային պրակտիկաները անցնում են ՀՀ նախարարություններում, բանկերում, ինչպես նաև այլ առաջատար կազմակերպություններում, ցանկության դեպքում նաև Ուկրաինայում:

Ինստիտուտի շրջանավարտները ստանում են մայր բուհի` Տերնոպոլի ազգային տնտեսագիտական համալսարանի  պետական դիպլոմ, որը ճանաչվում է ամբողջ աշխարհում:

ՈՒսման   վարձավճարները

Բակալավրիատ

Ընդունելության համար անհրաժեշտ են հետևյալ  փաստաթղթերը՝

  • Դիմում (լրացնում եք ինստիտուտում)
  • Ատեստատ և պատճեն, իսկ 2-րդ կամ 3-րդ կուրսի համար դիպլոմ և ներդիր
  • Անձնագիր կամ ծննդյան վկայական և պատճեն
  • 8 լուսանկար (3 x 4 չափի)
  • Զինգրքույկ կամ կցագրման վկայական և պատճեն ( առկայության դեպքում)

Մանրամասն տեղեկությունների համար զանգահարել

Հեռ.՝ (+374 10) 61-22-02,  61-30-10

Դիմումները կարող եք լրացնել նաև առցանց և ուղարկել  [email protected]  էլ. հասցեին:

Բեռնել՝  Բակալավրի դիմում

Ընդունելության քննությունների հարցաշար

Բեռնել Տնտեսագիտություն

Բեռնել Իֆորմատիկա և հաշվողական տեխնիկա

Բեռնել Աշխարհագրություն