ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

24.12.2014թ.

ՏԱՏՀ Երևանի կրթագիտական ինստիտուտի 
կազմակերպած 2015 թ.տոնական Ամանորյա համերգը
Ավանի մշակույթի տանը, 2014թ. դեկտեմբերի 24, ք. Երևան

ՏԱՏՀ Երևանի կրթագիտական ինստիտուտը Ավանի մշակույթի տանը կազմակերպեց տոնական Ամանորյա համերգ: Միջոցառմանը ներկա էին Երևան քաղաքի Ավան վարչական շրջանի թաղապետ Մանվել Ջավադյանը, Հայաստանում ուկրաինացիների ֆեդերացիայի նախագահ Աննա Հարությունյանը, Երևան քաղաքի տարբեր դպրոցների ներկայացուցիչներ, մանկավարժներ, աշակերտներ, ծնողներ, ՏԱՏՀ Երևանի կրթագիտական ինստիտուտի պրոֆեսորա-դասախոսական կազմը, ուսանողները: 
     Ելույթ ունեցավ ՏԱՏՀ Երևանի կրթագիտական ինստիտուտի տնօրեն Սահակ Մերուժանի Ղուդրատյանը, այնուհետև ելույթ ունեցան Հայաստանում ուկրաինացիների ֆեդերացիայի «Դնիպրո» երգչախումբը, №87 դպրոցի «Անահիտ» պարի համույթը, երգչուհի Թամարա Ժամհարյանը: Համերգային ծրագրով ելույթ ունեցան ինստիտուտի ուսանողները: Տոնական համերգը ներկաների կողմից ընդունվեց մեծ ոգևորությամբ և ջերմորեն:  

25.10.2014թ.

ՏԱՏՀ Երևանի կրթագիտական ինստիտուտի տնօրեն Սահակ Մերուժանի Ղուդրատյանը Research Centre Europe Business Assembly նախագծից (Եվրոպայի բիզնես ասամբլեա) հրավեր է ստացել մասնակցելու Վիեննայում կայանալիք ամենամյա Սուրբ Ծնունդի միջոցառմանը (29-31 դեկտեմբերի 2014 թ): Հրավերում մասնավորապես ասվում էր.  

«Մենք ուրախ ենք տեղեկացնել Ձեզ, որ վերլուծելով Ձեր անձնական մասնագիտական գործունեությունը, որը բնութագրվում է Ձեր ծրագրերի բարձր աստիճանի իրականացմամբ՝ ուղղված պետության տնտեսական ներուժի, ազգային ավանդույթների ամրացմանը, միջազգային մակարդակով պետական շահերի աջակցմանը, մենք խորապես համոզվեցինք, որ Ձեր կողմից գլխավորած թիմի հաջողությունը լիովին որոշվում է նրա ղեկավարի պրոֆեսիոնալիզմով: Ուստի, մեծ սիրով տեղեկացնում ենք, որՄիջազգային Սոկրատեսյան կոմիտեն անհրաժեշտ գտավ ներկայացնել Ձեր թեկնածությունը I աստիճանի «Սուրբ Սոֆյա» միջազգային մրցանակի դափնեկրի կոչմանը: Այս մրցանակը ներկայացնում է լավագույն մարդկային որակները՝ մեծահոգությունը, ողորմածությունը, կարեկցանքը, բարությունը: Այն շնորհվում է մասնագիտական ձեռքբերումների, գիտության, կրթության, մշակույթի, բժշկության ասպարեզներում արված հայտնագործությունների, ինչպես նաև բարեգործության, բարեգործական և հովանավորչական գործունեության համար:» 
     Հեղինակավոր միջազգային մրցանակների մրցանակաբաշխության արարողությունը տեղի է ունեցել 2014թ. դեկտեմբերի 30-ին Ավստրիայի կայսրերի նստավայրում՝ Palace Pallavicini պալատում, իսկ դեկտեմբերի 31-ին՝ Հոֆբուրգ պալատում տեղի ունեցավ անսպառ ազնվազարմ ավանդույթը խորհրդանշող Սուրբ Ծնունդի պարահանդեսը»:  

25.10.2014թ.

2014թ. միջքաղաքային սեղանի թենիսի պատանեկան մրցույթ
ՏԱՏՀ Երևանի կրթագիտական ինստիտուտում,
2014
թ., նոյեմբերի 25, ք.Երևան

ՏԱՏՀ Երևանի կրթագիտական ինստիտուտում անցկացվեց Երևանի 2015 թ. միջքաղաքային սեղանի թենիսի պատանեկան մրցույթը: Մասնակցեցին տարբեր վարչական շրջաններից պատանիներ և ինստիտուտի ուսանողները: Մրցմանը ներկա էին Ուկրաինայի Արտակարգ և լիազոր դեսպան Իվան Պետրովիչ Կուխտան, ՏԱՏՀ Երևանի կրթագիտական ինստիտուտի տնօրեն Սահակ Մերուժանի Ղուդրատյանը, քաղաքապետարանի ներկայացուցիչ Արա Բաղրամյանը, Ավան վարչական շրջանի թաղապետարանի աշխատակազմի ղեկավար՝ Վոլոդյա Բարսեղյանը, կրթության և գիտության բաժնի վարիչ՝ Լիլիթ Ղազարյանը, Գևորգ Բաբաջանյանը: Առաջին տեղը գրավեց Ավան վարչական շրջանի թիմը, 2-րդ տեղը ` Շենգավիթ վարչական շրջանի թիմը ,3-րդ տեղը` Արաբկիր վարչական շրջանի թիմը: Հաղթող թիմերին հանձնվեցին գավաթներ և մեդալներ, իսկ Երևանի կրթագիտական ինստիտուտի կողմից՝ նվերներ: Մյուս մասնակից թիմերին տրվեցին վկայագրեր:

19.10.2014թ.

“Էրեբունի-Երևան” տոնակատարությունը Երևանում

19 հոկտեմբեր 2014 թ.

ՏԱՏՀ Երևանի կրթագիտական ինստիտուտը մասնակցեց հոկտեմբերի 19-ին տեղի ունեցած “Էրեբունի-Երևան-2796″տոնակատարությանը, նվիրված էրեբունիի հիմնադրման 2796-ամյակին: Տոնական շքերթին ակտիվ մասնակցություն ունեցան ինստիտուտի աշխատակիցները և ուսանողները: